Տեղի է ունեցել «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 12 2024
  • $
    402.72
  • RUBLE
    3.85
  • 422.90
WEATHER
-0.91 oC

Տեղի է ունեցել «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգը

21:00 03.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ն անցկացնում է «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը, որի կարգախոսն է՝ «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր», տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Այսօր՝ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի գալա համերգը:
Միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը, ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը և այլոք:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ողջունելով ներկաներին, նշել է․ «Ուրախ եմ Հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվա առիթով ներկա լինել «Կողք կողքի» փառատոնի 5-ամյակի հոբելյանական համերգին, որն առանձնահատուկ ջերմություն և հմայք է հաղորդում այս կարևոր օրվան։ Այս 5 տարիները փառատոնի համար եղել են նաև որակական զարգացման տարիներ, որովհետև այն, ինչ այսօր տեսնելու ենք բեմում, միայն մեկօրյա միջոցառում չէ, այլ հետևողական և շարունակական աշխատանքի արդյունք։

Այսպիսի օրերն ու միջոցառումները մեզ համոզում են, որ անհնարին ոչինչ չկա, որովհետև եթե հինգ տարի առաջ այս գաղափարների մասին բարձր խոսեինք, առավելագույնն ինչին կհանդիպեինք, թերևս թերահավատությունն ու կասկածը կլինեին, սակայն աշխատանքը փոխում է ամեն ինչ։ Այդ աշխատանքի շնորհիվ այսօր հրաշալի երեկո ենք ունենալու, որը համատեղ ջանքերի արդյունք է, բայց միաժամանակ ցույց է տալիս, թե դեռ ինչքան անելիք ունենք։ Ներառական հասարակությունը բառեր ու միջոցառումներ չեն․ այն մեր ապրելու ձևն է և կենսաոճը։ Այսպիսի միջոցառումները պետք է ցույց տան, որ այդ ճանապարհը հնարավոր է անցնել՝ ամեն օրը դարձնելով այդպիսին»։

Նախարարը շնորհակալություն է հայտնել միջոցառման կազմակերպիչներին, մասնակից երեխաներին և Սիմֆոնիկ նվագախմբին, որոնք, ըստ Ժաննա Անդրեասյանի, ցույց են տալու հնարավորի արվեստը։
Գալա համերգի ընթացքում փառատոնի մասնակիցները հանդես են եկել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ /գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյան, համերգի դիրիժոր՝ Հարություն Արզումանյան/: Երեխաների և պատանիների հետ բեմում՝ կողք կողքի, հանդես են եկել նաև հայաստանյան երաժշտաոլորտի անվանի անհատ-կատարողները։

Գալա համերգի շրջանակում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախասրահում կազմակերպվել է առանձնահատուկ կարիքներով երեխաների նկարչական և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, որի ամբողջ հասույթը կտրամադրվի այն կազմակերպություններին, որոնցից ձեռք են բերվել ստեղծագործական աշխատանքները: Այս տարի փառատոնին մասնակցում է սահմանափակ կարողություններ ունեցող շուրջ 400 մասնակից՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Գերմանիայից, Ղազախստանից, Մոլդովայից, Ղրղզստանից, Ուզբեկստանից։

Փառատոնի ընթացքում երեխաները տարբեր հարթակներում հանդես են եկել տարաբնույթ ծրագրերով՝ համերգային կատարումներ, թատերական ներկայացումներ, գրական-մշակութային նախաձեռնություններ, նկարչական և ձեռագործ աշխատանքների ցուցադրություն:
Նշենք, որ փառատոնը միտված է զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը, կարողությունների զարգացմանն ու կատարելագործմանը, ինչպես նաև մշակույթի և կրթության ոլորտներում ներառականության ապահովմանը:

Փառատոնի հովանավորներն են Երևանի քաղաքապետարանը, «Իմ քայլը» հիմնադրամը, «ArLeAM» ընկերությունը»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պորոշենկոյի որդու նկատմամբ Ուկրաինայում հետախուզում է հայտարարվել

22:50 04.12.2024

Պորոշենկոյի որդու նկատմամբ Ուկրաինայում հետախուզում է հայտարարվել

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի որդուն՝ Ալեքսեյի նկատմամբ հայտարարվել է ազգային հետախուզում, հայտնում է Strana.ua-ն։ «Ալեքսեյ Պորոշենկոն հետախուզվում է զինվորական ծանուցումը ստանալուց հետո չներկայանալու պատճառով»,- ասվում է տեքստում։ Նշվում է, որ նա երկու անգամ՝ սեպտեմբերի 4-ին և հոկտեմբերի 21-ին, հրավիրվել է զինկոմիսարիատ, սակայն չի ներկայացել։ Ալեքսեյ Պորոշենկոն պահեստազորի լեյտենանտի կոչում ունի։ ...

Թրամփը ցանկանում է NASA-ի ղեկավար նշանակել միլիարդատեր Ջարեդ Այզեքմանին

22:40 04.12.2024

Թրամփը ցանկանում է NASA-ի ղեկավար նշանակել միլիարդատեր Ջարեդ Այզեքմանին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է NASA-ի ղեկավար նշանակել միլիարդատեր օդաչու և տիեզերագնաց Ջարեդ Այզեքմանին։ «Ջարեդի կիրքը տիեզերքի հանդեպ, տիեզերագնաց լինելու փորձը և հետախուզության սահմանները ճեղքելու, տիեզերքի առեղծվածները բացելու և նոր տիեզերական տնտեսություն զարգացնելու հանձնառությունը նրան դարձնում են NASA-ն նոր համարձակ դարաշրջանում ղեկավարելու իդեալական թեկնածու»,-ասել է Թրամփը: ...

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում Մոլոտովի կոկտեյլներ են հայտնաբերվել

22:32 04.12.2024

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում Մոլոտովի կոկտեյլներ են հայտնաբերվել

Օպերատիվ տեղեկատվության հիման վրա Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է վեց անձի, ովքեր մեղադրվում են խմբակային բռնության, բռնի գործողություններ կազմակերպելու և մասնակցելու մեջ, չորեքշաբթի հայտնել են գերատեսչությունից։ «Շտապ անհրաժեշտությունից ելնելով, դատարանի որոշման հիման վրա չորեքշաբթի օրը քննչական գործողություններ են իրականացվում «Ջիուտեբի» շարժման, «Դրոա», «Գիրչի» կուսակցություններում և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության երիտասարդական կազմակերպության գրասենյակում»,-ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։ […] ...

Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում

22:24 04.12.2024

Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում

Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչները խուզարկություններ են կատարել ընդդիմադիր  կուսակցությունների գրասենյակներում, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։ Ոստիկանությունը կուսակցությունների ղեկավարներին թույլ չի տվել մտնել իրենց աշխատասենյակներ։ «Ոստիկանները ներխուժում են մի քանի կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գրասենյակներ։ Սա ընդդիմությանը վախեցնելու փորձ է»,- լրագրողներին ասել է «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից Նիկա Մելիան։ Նրա խոսքով՝ իշխանությունների նման գործողությունները կհանգեցնեն Վրաստանում բողոքի ցույցերի […] ...

Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող հրթիռային կայանքին

22:16 04.12.2024

Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող հրթիռային կայանքին

Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ իսրայելական ավիացիան հարձակվել է Լիբանանի հարավում գտնվող հրթիռային կայանքի վրա, որը խախտում է Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադարը։ «Այսօր զինվորականները հայտնաբերել են հրթիռահրետանային կայանք՝ Մաջդալ Զունում, որը գտնվում է հարավային Լիբանանում, դա Իսրայելի և Լիբանանի միջև պայմանավորվածությունների խախտում էր և սպառնալիք Իսրայել պետության համար, և օդային ուժերը հարձակվել են […] ...

Մեր առաջնահերթություններից է ունենալ մարդկանց համար ապահով և մշտապես բարելավվող տրանսպորտային համակարգ․ քաղաքապետ

22:08 04.12.2024

Մեր առաջնահերթություններից է ունենալ մարդկանց համար ապահով և մշտապես բարելավվող տրանսպորտային համակարգ․ քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ հրապարակել, որին կից գրել է․ «Սիրելի՛ երևանցիներ, մեր առաջնահերթություններից է ունենալ մարդկանց համար ապահով և մշտապես բարելավվող տրանսպորտային համակարգ։ Այս տարի ձեռք բերեցինք 171 նոր ավտոբուսներ, որոնք առաջիկայում կսպասարկեն մեր քաղաքացիներին, իսկ 15 նոր տրոլեյբուսներն արդեն շահագործվում են։ Ավելացրել ենք հասարակական տրանսպորտի համար առանձնացված գծերը , ներդրել […] ...

BACK_TO_TOP