Հակակոռուպցիոն իրազեկման արշավի շրջանակում արդարադատության նախարարը հանդիպել է ուսանողների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 12 2024
  • $
    402.72
  • RUBLE
    3.85
  • 422.90
WEATHER
-0.91 oC

Հակակոռուպցիոն իրազեկման արշավի շրջանակում արդարադատության նախարարը հանդիպել է ուսանողների հետ

20:48 03.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Արդարադատության նախարարության նախաձեռնած «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ» խորագրով հանրային իրազեկման արշավի շրջանակում այսօր մի շարք պետական մարմիններում ուսանողների համար բաց դռների օր էր, հայտնում են ՀՀ արդարադատության նախարարությունից։

«Պաշտոնյաների հետ հանդիպումը եզրափակվել է Արդարադատության նախարարության վարչական շենքում՝ ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հետ հանդիպում- քննարկմամբ:

Սրբուհի Գալյանը նշել է, որ այս արշավը մեծ կարևորություն ունի կոռուպցիայի դեմ պայքարի տեսանկյունից, իսկ երիտասարդների դերն այդ պայքարում անկյունաքարային է: Նախարարը փաստել է, որ ուսանողները մեր երկրի լուսավորյալներն են և պետք է ոչ միայն լինեն «0 հանդուրժողականություն կոռուպցիայի դեմ» գաղափարի կրողը, այլև՝ այն տարածողը: Արդարադատության նախարարը խոսել է կոռուպցիայի` որպես լայն, բազմաշերտ և դինամիկ երևույթի մասին` ընդգծելով, որ դրա դեմ պայքարը կարող է հաջողել միայն այն դեպքում, եթե կրի համակարգային և ներառական բնույթ:

Նախարարը, ըստ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությունների, ներկայացրել է կոռուպցիայի կանխարգելման, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների բացահայտման, ինչպես նաև հակակոռուպցիոն կրթության և հանրային իրազեկման ուղղություններով պետության իրականացրած քայլերը` շեշտադրելով դրանց շարունակականությունը ապահովելու անհրաժեշտությունը: Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարում առկա մարտահրավերներին՝ Արդարադատության նախարարը խոսել է մեր քաղաքացիների մտածողության փոփոխության, պաշտոնատար անձանց կողմից բարեվարքության համակարգին հավատարիմ լինելու անհրաժեշտության մասին, ինչպես նաև ընդգծել է կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կարևոր դերն այս հարցում:

Հանդիպումն ավարտվել է հարցուպատասխանի ձևաչափով:
Ուսանողներին «Հակակոռուպցիոն իրազեկման շաբաթ»-ի բաց դռների շրջանակում ընդունել են Գլխավոր դատախազությունում, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովում, Հակակոռուպցիոն կոմիտեում, Հակակոռուպցիոն դատարանում»,-նշված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թբիլիսիում ոստիկանները ստուգում են մարդկանց, ովքեր, ենթադրաբար, կարող են գնալ բողոքի ցույցի

23:00 04.12.2024

Թբիլիսիում ոստիկանները ստուգում են մարդկանց, ովքեր, ենթադրաբար, կարող են գնալ բողոքի ցույցի

Վրացի ոստիկանները ստուգում են Ռուսթավելի պողոտա մեկնող մարդկանց, որտեղ երեկոյան ժամերին ցույցեր են անցկացվում Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Մասնավորապես, ոստիկանները կանգնեցնում են մարդկանց մետրոյի «Ազատության հրապարակ» կայարանի մոտ, ստուգում են պայուսակներն ու փաթեթները։ Նշվում է, որ ոստիկանության գործողություններն առաջացրել են մի շարք քաղաքացիների դժգոհությունը, մի քանի հոգի բերման են ենթարկվել։ Իր […] ...

Պորոշենկոյի որդու նկատմամբ Ուկրաինայում հետախուզում է հայտարարվել

22:50 04.12.2024

Պորոշենկոյի որդու նկատմամբ Ուկրաինայում հետախուզում է հայտարարվել

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի որդուն՝ Ալեքսեյի նկատմամբ հայտարարվել է ազգային հետախուզում, հայտնում է Strana.ua-ն։ «Ալեքսեյ Պորոշենկոն հետախուզվում է զինվորական ծանուցումը ստանալուց հետո չներկայանալու պատճառով»,- ասվում է տեքստում։ Նշվում է, որ նա երկու անգամ՝ սեպտեմբերի 4-ին և հոկտեմբերի 21-ին, հրավիրվել է զինկոմիսարիատ, սակայն չի ներկայացել։ Ալեքսեյ Պորոշենկոն պահեստազորի լեյտենանտի կոչում ունի։ ...

Թրամփը ցանկանում է NASA-ի ղեկավար նշանակել միլիարդատեր Ջարեդ Այզեքմանին

22:40 04.12.2024

Թրամփը ցանկանում է NASA-ի ղեկավար նշանակել միլիարդատեր Ջարեդ Այզեքմանին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է NASA-ի ղեկավար նշանակել միլիարդատեր օդաչու և տիեզերագնաց Ջարեդ Այզեքմանին։ «Ջարեդի կիրքը տիեզերքի հանդեպ, տիեզերագնաց լինելու փորձը և հետախուզության սահմանները ճեղքելու, տիեզերքի առեղծվածները բացելու և նոր տիեզերական տնտեսություն զարգացնելու հանձնառությունը նրան դարձնում են NASA-ն նոր համարձակ դարաշրջանում ղեկավարելու իդեալական թեկնածու»,-ասել է Թրամփը: ...

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում Մոլոտովի կոկտեյլներ են հայտնաբերվել

22:32 04.12.2024

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում Մոլոտովի կոկտեյլներ են հայտնաբերվել

Օպերատիվ տեղեկատվության հիման վրա Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է վեց անձի, ովքեր մեղադրվում են խմբակային բռնության, բռնի գործողություններ կազմակերպելու և մասնակցելու մեջ, չորեքշաբթի հայտնել են գերատեսչությունից։ «Շտապ անհրաժեշտությունից ելնելով, դատարանի որոշման հիման վրա չորեքշաբթի օրը քննչական գործողություններ են իրականացվում «Ջիուտեբի» շարժման, «Դրոա», «Գիրչի» կուսակցություններում և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության երիտասարդական կազմակերպության գրասենյակում»,-ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։ […] ...

Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում

22:24 04.12.2024

Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում

Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչները խուզարկություններ են կատարել ընդդիմադիր  կուսակցությունների գրասենյակներում, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։ Ոստիկանությունը կուսակցությունների ղեկավարներին թույլ չի տվել մտնել իրենց աշխատասենյակներ։ «Ոստիկանները ներխուժում են մի քանի կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գրասենյակներ։ Սա ընդդիմությանը վախեցնելու փորձ է»,- լրագրողներին ասել է «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից Նիկա Մելիան։ Նրա խոսքով՝ իշխանությունների նման գործողությունները կհանգեցնեն Վրաստանում բողոքի ցույցերի […] ...

Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող հրթիռային կայանքին

22:16 04.12.2024

Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող հրթիռային կայանքին

Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ իսրայելական ավիացիան հարձակվել է Լիբանանի հարավում գտնվող հրթիռային կայանքի վրա, որը խախտում է Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադարը։ «Այսօր զինվորականները հայտնաբերել են հրթիռահրետանային կայանք՝ Մաջդալ Զունում, որը գտնվում է հարավային Լիբանանում, դա Իսրայելի և Լիբանանի միջև պայմանավորվածությունների խախտում էր և սպառնալիք Իսրայել պետության համար, և օդային ուժերը հարձակվել են […] ...

BACK_TO_TOP