20:14 03.12.2024
ՆԳ նախարարության կողմից մշակվել և e-draft.am կայքում տեղադրվել է «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը երեխային սեռական շահագործումից և սեռական բռնությունից պաշտպանելու լրացուցիչ երաշխիքներ ստեղծելն է, այդ թվում՝ երեխաների նկատմամբ ոտնձգություն կատարող անձանց քրեական պատասխանատվությունից ազատելու պրակտիկայի բացառման համար լրացուցիչ օրենսդրական հիմքեր ստեղծելով, հայտնում են ՆԳՆ-ից։
«Հայաստանի Հանրապետության նոր քրեական օրենսգիրքը հնարավորություն է ընձեռում տուժողի և հանցանք կատարած անձի միջև հաշտության, ինչպես նաև գործուն զղջալու հիմքով անձին ազատելու քրեական պատասխանատվությունից։
Ներկայումս իրավակիրառ պրակտիկայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ 14-16 տարեկան երեխաների նկատմամբ հանցանք կատարած անձինք ազատվել են քրեական պատասխանատվությունից գործուն զղջալու հիմքով կամ անչափահաս տուժողի հետ հաշտվելու հիմքով՝ բացառապես հիմք ընդունելով երեխայի կամարտահայտությունը։ Նման պրակտիկա է արձանագրվել նաև երեխաների նկատմամբ ընտանեկան և կենցաղային բռնության դեպքերում։ Նման պրակտիկան չի բխում միջազգայնորեն ընդունված՝ երեխայի լավագույն շահերից ու Սեռական շահագործումից և սեռական բռնությունից երեխաներին պաշտպանելու մասին ԵԽ կոնվենցիայի պահանջներից (Լանզարոտեի կոնվենցիա) և հակասում է արդարադատության հիմնարար սկզբունքներին ու շահերին:
Ավելին, միջազգային փորձի ուսումնասիրությունը փաստում է, որ ԵԽ բոլոր երկրները, ԱՄՆ-ն, Կանադան, Ավստրալիան և մի շարք այլ երկրներ խիստ պատիժ են նախատեսում երեխաների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցանքների համար և երեխաների պաշտպանությունը չեն պայմանավորում վերջիններիս հայեցողությամբ կամ հաշտությունների իրականացմամբ:
Լանզարոտեի կոնվենցիայի պահանջներին և միջազգային լավագույն փորձին հետևելով՝ ՆԳ նախարարությունն առաջարկում է՝
• սահմանել քրեական պատասխանատվություն պոռնկությամբ զբաղվող երեխայի ծառայությունից օգտվելու համար,
• բացառել երեխայի նկատմամբ կատարված սեռական ազատության և սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված հանցագործություններով գործուն զղջալու կամ տուժողի հետ հաշտվելու հիմքով քրեական պատասխանատվությունից ազատելու դեպքերը։
Նախագծին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով․
ՆԳ նախարարությունն առաջարկում է մինչև դեկտեմբերի 18-ը նախագծի վերաբերյալ դիտողություններն ու առաջարկությունները ներկայացնել e-draft.am կայքի միջոցով»,-ասված է հաղորդագրության մեջ:
21:53 04.12.2024
Կոնգոյում փորձում են բացահայտել անհայտ հիվանդության հարուցիչը21:24 04.12.2024
ԱՄՆ-ն Ճապոնիայում գործարկել է տիեզերական ուժերի ստորաբաժանում19:42 04.12.2024
Սիրիացի զինվորականները ոչնչացրել են ավելի քան 300 ահաբեկչի19:06 04.12.2024
Հայ 4 շախմատիստ Կատարում միջազգային մրցաշարի է մասնակցում17:50 04.12.2024
Վրաստանում ձերբակալվել է ընդդիմադիր «Ախալի» կուսակցության առաջնորդը17:11 04.12.2024
Շոլցը բացառել է գերմանական զորքերի ուղարկելը Ուկրաինա15:29 04.12.2024
Լիբանանում զոհերի թարմացված տվյալներ են ներկայացվել14:25 04.12.2024
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել14:12 04.12.2024
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել13:01 04.12.2024
Թբիլիսիում ցույցի ժամանակ ավելի քան 20 ցուցարար է բերման ենթարկվել12:13 04.12.2024
42-ամյա տղամարդու մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել22:24 04.12.2024
Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներումՎրաստանի ՆԳՆ ներկայացուցիչները խուզարկություններ են կատարել ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։ Ոստիկանությունը կուսակցությունների ղեկավարներին թույլ չի տվել մտնել իրենց աշխատասենյակներ։ «Ոստիկանները ներխուժում են մի քանի կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գրասենյակներ։ Սա ընդդիմությանը վախեցնելու փորձ է»,- լրագրողներին ասել է «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից Նիկա Մելիան։ Նրա խոսքով՝ իշխանությունների նման գործողությունները կհանգեցնեն Վրաստանում բողոքի ցույցերի […] ...
22:16 04.12.2024
Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող հրթիռային կայանքինԻսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ իսրայելական ավիացիան հարձակվել է Լիբանանի հարավում գտնվող հրթիռային կայանքի վրա, որը խախտում է Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադարը։ «Այսօր զինվորականները հայտնաբերել են հրթիռահրետանային կայանք՝ Մաջդալ Զունում, որը գտնվում է հարավային Լիբանանում, դա Իսրայելի և Լիբանանի միջև պայմանավորվածությունների խախտում էր և սպառնալիք Իսրայել պետության համար, և օդային ուժերը հարձակվել են […] ...
22:08 04.12.2024
Մեր առաջնահերթություններից է ունենալ մարդկանց համար ապահով և մշտապես բարելավվող տրանսպորտային համակարգ․ քաղաքապետԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ հրապարակել, որին կից գրել է․ «Սիրելի՛ երևանցիներ, մեր առաջնահերթություններից է ունենալ մարդկանց համար ապահով և մշտապես բարելավվող տրանսպորտային համակարգ։ Այս տարի ձեռք բերեցինք 171 նոր ավտոբուսներ, որոնք առաջիկայում կսպասարկեն մեր քաղաքացիներին, իսկ 15 նոր տրոլեյբուսներն արդեն շահագործվում են։ Ավելացրել ենք հասարակական տրանսպորտի համար առանձնացված գծերը , ներդրել […] ...
21:53 04.12.2024
Կոնգոյում փորձում են բացահայտել անհայտ հիվանդության հարուցիչըԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) բժշկական իշխանությունները երկրի լավագույն մասնագետներին ուղարկել են Կվանգո նահանգ՝ տարածաշրջանում արագորեն տարածվող դեռևս անհայտ հիվանդության հարուցիչը արագ բացահայտելու համար։ Այս մասին հայտնում է ԿԴՀ առողջապահության նախարարությունը։ «Հանրային առողջության ազգային ինստիտուտի և Արտակարգ իրավիճակների առողջապահական գործառնությունների կենտրոնի մասնագետների խումբը ուղարկվել է Կվանգո՝ հիվանդներից թեստեր վերցնելու համար՝ խորը ուսումնասիրություններ անցկացնելու և հիվանդության բնույթը […] ...
21:46 04.12.2024
Անդրադարձ է կատարվել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցերիԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 4-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ում Հունաստանի դեսպանությունում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ: Անդրադարձ է կատարվել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցության ներկայիս կարգավիճակին և հեռանկարներին առնչվող հարցերին: Ամփոփվել են 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, և քննարկվել են հաջորդ տարվա ծրագրերը: ...