Անապատացման դեմ պայքարը մեր երկրի համար դարձել է ռազմավարական նշանակության խնդիր․ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 12 2024
  • $
    402.72
  • RUBLE
    3.85
  • 422.90
WEATHER
-0.91 oC

Անապատացման դեմ պայքարը մեր երկրի համար դարձել է ռազմավարական նշանակության խնդիր․ ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական

18:57 03.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Սաուդյան Արաբիայում ընթացող ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի Կողմերի 16-րդ համաժողովի շրջանակում վարչապետի գլխավոր խորհրդական Համբարձում Մաթևոսյանը մասնակցել է հողերի վերականգնման և երաշտի դիմակայունության համար պետական և մասնավոր ֆինանսավորման մեկնարկի հետ կապված հարցերի վերաբեյալ նախարական երկխոսությանը, տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից։

«Նախարարական երկխոսությունն անդրադարձել է հողերի դեգրադացիայի, անապատացման և երաշտի դեմ պայքարելու համար ներդրումների ավելացման կարևոր անհրաժեշտությանը, ինչպես նաև պետության և մասնավոր հատվածի համագործակցությանը, որտեղ կարող են կամրջվել ֆինանսավորման բացերը և ստացվել կայուն լուծումներ:

Վարչապետի գլխավոր խորհրդականը հանդես է եկել ելույթով.
«Իր գեոկլիմայական դիրքի և տնտեսական զարգացման անցումային փուլում գտնվելու պատճառով Հայաստանն ավելի խոցելի է կլիմայի փոփոխության նկատմամբ։ Ուստի անապատացման դեմ պայքարը մեր երկրի համար դարձել է ռազմավարական նշանակության խնդիր։
Օրենսդրական փոփոխություններին զուգահեռ կառավարությունն իրականացնում է ինտենսիվ պտղատու այգիների հիմնման և ծախսերի մինչև 50%-ը փոխհատուցող ժամանակակից ոռոգման համակարգերի ներդրման սուբսիդավորման ծրագրեր»-, նշել է Համբարձում Մաթևոսյանը:

Վարչապետի գլխավոր խորհրդականը նշել է, որ Հայաստանում ներդրվել է գյուղատնտեսության ապահովագրման մեխանիզմի պիլոտային ծրագիր, որի շրջանակներում մի շարք մշակաբույսեր ապահովագրված են ցրտահարությունից, երաշտից, կարկուտից և հրդեհից։
«Կառավարությունը սուբսիդավորում է ապահովագրավճարները և մասնակիորեն կիսում է ապահովագրական ռիսկը՝ տրամադրելով փոխհատուցում։

Այնուամենայնիվ, կլիմայի փոփոխության ազդեցությանը դիմակայելու ազգային ջանքերը բավարար չեն, և Հայաստանը, որպես ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ին կից Կորուստների և Վնասների Հիմնադրամի խորհրդի անդամ, ձգտում է ապահովել, որ զարգացող երկրները կարողանան ապավինել կենսական ռեսուրսներին»,-իր ելույթում նշել է Մաթևոսյանը:

Եզրափակելով իր ելույթը, Համբարձում Մաթևոսյանը ներկա երկրների ներկայացուցիչներին հրավիրել է Հայաստանում անցկացվելիք Կենսաբազմազանության COP17-ին` համատեղ առաջընթաց գրանցելու կենսաբազմազանության գլոբալ պահպանման և բնական միջավայրի կայուն օգտագործման ուղղությամբ»,-ասված է հաղորդագրության մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թբիլիսիում ոստիկանները ստուգում են մարդկանց, ովքեր, ենթադրաբար, կարող են գնալ բողոքի ցույցի

23:00 04.12.2024

Թբիլիսիում ոստիկանները ստուգում են մարդկանց, ովքեր, ենթադրաբար, կարող են գնալ բողոքի ցույցի

Վրացի ոստիկանները ստուգում են Ռուսթավելի պողոտա մեկնող մարդկանց, որտեղ երեկոյան ժամերին ցույցեր են անցկացվում Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Մասնավորապես, ոստիկանները կանգնեցնում են մարդկանց մետրոյի «Ազատության հրապարակ» կայարանի մոտ, ստուգում են պայուսակներն ու փաթեթները։ Նշվում է, որ ոստիկանության գործողություններն առաջացրել են մի շարք քաղաքացիների դժգոհությունը, մի քանի հոգի բերման են ենթարկվել։ Իր […] ...

Պորոշենկոյի որդու նկատմամբ Ուկրաինայում հետախուզում է հայտարարվել

22:50 04.12.2024

Պորոշենկոյի որդու նկատմամբ Ուկրաինայում հետախուզում է հայտարարվել

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի որդուն՝ Ալեքսեյի նկատմամբ հայտարարվել է ազգային հետախուզում, հայտնում է Strana.ua-ն։ «Ալեքսեյ Պորոշենկոն հետախուզվում է զինվորական ծանուցումը ստանալուց հետո չներկայանալու պատճառով»,- ասվում է տեքստում։ Նշվում է, որ նա երկու անգամ՝ սեպտեմբերի 4-ին և հոկտեմբերի 21-ին, հրավիրվել է զինկոմիսարիատ, սակայն չի ներկայացել։ Ալեքսեյ Պորոշենկոն պահեստազորի լեյտենանտի կոչում ունի։ ...

Թրամփը ցանկանում է NASA-ի ղեկավար նշանակել միլիարդատեր Ջարեդ Այզեքմանին

22:40 04.12.2024

Թրամփը ցանկանում է NASA-ի ղեկավար նշանակել միլիարդատեր Ջարեդ Այզեքմանին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է NASA-ի ղեկավար նշանակել միլիարդատեր օդաչու և տիեզերագնաց Ջարեդ Այզեքմանին։ «Ջարեդի կիրքը տիեզերքի հանդեպ, տիեզերագնաց լինելու փորձը և հետախուզության սահմանները ճեղքելու, տիեզերքի առեղծվածները բացելու և նոր տիեզերական տնտեսություն զարգացնելու հանձնառությունը նրան դարձնում են NASA-ն նոր համարձակ դարաշրջանում ղեկավարելու իդեալական թեկնածու»,-ասել է Թրամփը: ...

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում Մոլոտովի կոկտեյլներ են հայտնաբերվել

22:32 04.12.2024

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում Մոլոտովի կոկտեյլներ են հայտնաբերվել

Օպերատիվ տեղեկատվության հիման վրա Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է վեց անձի, ովքեր մեղադրվում են խմբակային բռնության, բռնի գործողություններ կազմակերպելու և մասնակցելու մեջ, չորեքշաբթի հայտնել են գերատեսչությունից։ «Շտապ անհրաժեշտությունից ելնելով, դատարանի որոշման հիման վրա չորեքշաբթի օրը քննչական գործողություններ են իրականացվում «Ջիուտեբի» շարժման, «Դրոա», «Գիրչի» կուսակցություններում և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության երիտասարդական կազմակերպության գրասենյակում»,-ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։ […] ...

Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում

22:24 04.12.2024

Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում

Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչները խուզարկություններ են կատարել ընդդիմադիր  կուսակցությունների գրասենյակներում, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։ Ոստիկանությունը կուսակցությունների ղեկավարներին թույլ չի տվել մտնել իրենց աշխատասենյակներ։ «Ոստիկանները ներխուժում են մի քանի կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գրասենյակներ։ Սա ընդդիմությանը վախեցնելու փորձ է»,- լրագրողներին ասել է «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից Նիկա Մելիան։ Նրա խոսքով՝ իշխանությունների նման գործողությունները կհանգեցնեն Վրաստանում բողոքի ցույցերի […] ...

Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող հրթիռային կայանքին

22:16 04.12.2024

Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող հրթիռային կայանքին

Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ իսրայելական ավիացիան հարձակվել է Լիբանանի հարավում գտնվող հրթիռային կայանքի վրա, որը խախտում է Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադարը։ «Այսօր զինվորականները հայտնաբերել են հրթիռահրետանային կայանք՝ Մաջդալ Զունում, որը գտնվում է հարավային Լիբանանում, դա Իսրայելի և Լիբանանի միջև պայմանավորվածությունների խախտում էր և սպառնալիք Իսրայել պետության համար, և օդային ուժերը հարձակվել են […] ...

BACK_TO_TOP