Փոփոխվում են քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 12 2024
  • $
    402.72
  • RUBLE
    3.85
  • 422.90
WEATHER
-0.91 oC

Փոփոխվում են քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքերը

17:18 03.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Նախագծերի փաթեթով առաջարկվում է սահմանել քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու համար դիմելու էլեկտրոնային ընթացակարգ:

Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկել է ««Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Այն ԱԺ դեկտեմբերի 3-ի նիստում քննարկման է ներկայացրել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանը:

Հաշվի առնելով անվտանգային մի շարք հանգամանքների առկայությունը, անձի առաջնային նույնացման անհրաժեշտությունը, փաստաթղթերի անվտանգային հատկանիշների ստուգումը՝ փաստաթղթերն անձամբ ներկայացնելու դրույթը պահպանվում է, սակայն նախատեսվում է փաստաթղթերը նախապես էլեկտրոնային տարբերակով ներկայացնելու հնարավորություն: Այս պարագայում իրավասու մարմինը ստուգելու է դրանց ամբողջականությունը, բացառելու է դիմումատուի՝ ՀՀ քաղաքացի հանդիսանալու հանգամանքը, որից հետո նոր միայն դիմումատուն հնարավորություն է ստանալու հերթագրվել, փաստաթղթերն անձամբ ներկայացնել լիազոր մարմին կամ օտարերկրյա պետությունում գործող համապատասխան դեսպանություն կամ հյուպատոսական հիմնարկ:

Ընդ որում, հնարավորություն է ընձեռվում նաեւ քաղաքացիություն հայցող կամ քաղաքացիությունը դադարեցնել ցանկացող անձի վերաբերյալ բոլոր տեսակի հարցումները համապատասխան այլ մարմիններին՝ Պետական եկամուտների կոմիտե, Պաշտպանության նախարարություն, Ոստիկանություն, Ազգային անվտանգության ծառայություն եւ այլն, իրականացնել նախապես՝ էլեկտրոնային եղանակով:

Ակնկալվում է, որ էլեկտրոնային ընթացակարգով գործի վարումը կարագացնի նաեւ վարչարարական գործընթացները, քանի որ քաղաքացիության շնորհման եւ դադարեցման վարույթներում ընդգրկված բոլոր պետական մարմինները հասանելիություն են ունենալու նշված ծրագրին, հարցումները ստանալու եւ դրանց պատասխանելու են առցանց, վարույթային մի շարք գործընթացներ համակարգն իրականացնելու է ինքնաշխատ կերպով:

Նախատեսվում է նաեւ էլեկտրոնային հայտի նախնական ուսումնասիրության փուլում փաստաթղթերի ամբողջականությունն ապահովված չլինելու դեպքում դրանք համալրելու 15-օրյա ժամկետ, իսկ ամբողջականությունը նշված ժամկետում չապահովելու դեպքում դիմումի ընթացքի դադարեցում՝ օրենքով սահմանված կարգով` կրկին հայտ ներկայացնելու հնարավորություն:

«Պետական տուրքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է բարձրացնել քաղաքացիություն ստանալու եւ քաղաքացիությունը դադարեցնելու համար նախատեսված պետական տուրքերը՝ սահմանելով 50,000 եւ 150,000 դրամ՝ համապատասխանաբար 1000 եւ 25,000 դրամի փոխարեն:

Արմեն Ղազարյանը հայտնել է, որ գործող տուրքի չափերը սահմանվել են 1997 թվականին եւ շուրջ 30 տարվա ընթացքում չեն վերանայվել:

Նախատեսվում է, որ ՀՀ քաղաքացիություն ստանալու համար պետական տուրքի վճարումից կազատվեն Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձինք:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալխաս Ղազարյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ը շահագրգռված է Սիրիայում ԻՊ-ի վերածնունդը կանխելու մեջ․ Բլինքեն

23:08 04.12.2024

ԱՄՆ-ը շահագրգռված է Սիրիայում ԻՊ-ի վերածնունդը կանխելու մեջ․ Բլինքեն

Միացյալ Նահանգները և նրա գործընկերները աշխատում են Սիրիայում «Իսլամական պետության» հզորության վերականգնումը կանխելու ուղղությամբ, չորեքշաբթի ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Մենք մեծ շահագրգռվածություն ունենք Սիրիայում անվտանգության հարցում, մասնավորապես՝ ապահովելու, որ ԻՊ-ն ուժ չվերականգնի և չվերադառնա»,-ասել է նա մամուլի ասուլիսում։ Անցյալ շաբաթ Սիրիայում հակակառավարական ուժերը հարձակում են սկսել սիրիական Իդլիբ և Հալեպ նահանգներում։ Իր հերթին […] ...

Թբիլիսիում ոստիկանները ստուգում են մարդկանց, ովքեր, ենթադրաբար, կարող են գնալ բողոքի ցույցի

23:00 04.12.2024

Թբիլիսիում ոստիկանները ստուգում են մարդկանց, ովքեր, ենթադրաբար, կարող են գնալ բողոքի ցույցի

Վրացի ոստիկանները ստուգում են Ռուսթավելի պողոտա մեկնող մարդկանց, որտեղ երեկոյան ժամերին ցույցեր են անցկացվում Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Մասնավորապես, ոստիկանները կանգնեցնում են մարդկանց մետրոյի «Ազատության հրապարակ» կայարանի մոտ, ստուգում են պայուսակներն ու փաթեթները։ Նշվում է, որ ոստիկանության գործողություններն առաջացրել են մի շարք քաղաքացիների դժգոհությունը, մի քանի հոգի բերման են ենթարկվել։ Իր […] ...

Պորոշենկոյի որդու նկատմամբ Ուկրաինայում հետախուզում է հայտարարվել

22:50 04.12.2024

Պորոշենկոյի որդու նկատմամբ Ուկրաինայում հետախուզում է հայտարարվել

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի որդուն՝ Ալեքսեյի նկատմամբ հայտարարվել է ազգային հետախուզում, հայտնում է Strana.ua-ն։ «Ալեքսեյ Պորոշենկոն հետախուզվում է զինվորական ծանուցումը ստանալուց հետո չներկայանալու պատճառով»,- ասվում է տեքստում։ Նշվում է, որ նա երկու անգամ՝ սեպտեմբերի 4-ին և հոկտեմբերի 21-ին, հրավիրվել է զինկոմիսարիատ, սակայն չի ներկայացել։ Ալեքսեյ Պորոշենկոն պահեստազորի լեյտենանտի կոչում ունի։ ...

Թրամփը ցանկանում է NASA-ի ղեկավար նշանակել միլիարդատեր Ջարեդ Այզեքմանին

22:40 04.12.2024

Թրամփը ցանկանում է NASA-ի ղեկավար նշանակել միլիարդատեր Ջարեդ Այզեքմանին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է NASA-ի ղեկավար նշանակել միլիարդատեր օդաչու և տիեզերագնաց Ջարեդ Այզեքմանին։ «Ջարեդի կիրքը տիեզերքի հանդեպ, տիեզերագնաց լինելու փորձը և հետախուզության սահմանները ճեղքելու, տիեզերքի առեղծվածները բացելու և նոր տիեզերական տնտեսություն զարգացնելու հանձնառությունը նրան դարձնում են NASA-ն նոր համարձակ դարաշրջանում ղեկավարելու իդեալական թեկնածու»,-ասել է Թրամփը: ...

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում Մոլոտովի կոկտեյլներ են հայտնաբերվել

22:32 04.12.2024

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում Մոլոտովի կոկտեյլներ են հայտնաբերվել

Օպերատիվ տեղեկատվության հիման վրա Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է վեց անձի, ովքեր մեղադրվում են խմբակային բռնության, բռնի գործողություններ կազմակերպելու և մասնակցելու մեջ, չորեքշաբթի հայտնել են գերատեսչությունից։ «Շտապ անհրաժեշտությունից ելնելով, դատարանի որոշման հիման վրա չորեքշաբթի օրը քննչական գործողություններ են իրականացվում «Ջիուտեբի» շարժման, «Դրոա», «Գիրչի» կուսակցություններում և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության երիտասարդական կազմակերպության գրասենյակում»,-ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։ […] ...

Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում

22:24 04.12.2024

Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում

Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչները խուզարկություններ են կատարել ընդդիմադիր  կուսակցությունների գրասենյակներում, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։ Ոստիկանությունը կուսակցությունների ղեկավարներին թույլ չի տվել մտնել իրենց աշխատասենյակներ։ «Ոստիկանները ներխուժում են մի քանի կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գրասենյակներ։ Սա ընդդիմությանը վախեցնելու փորձ է»,- լրագրողներին ասել է «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից Նիկա Մելիան։ Նրա խոսքով՝ իշխանությունների նման գործողությունները կհանգեցնեն Վրաստանում բողոքի ցույցերի […] ...

BACK_TO_TOP