Ադրբեջանականացվում է Իգդիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 12 2024
  • $
    402.72
  • RUBLE
    3.85
  • 422.90
WEATHER
-0.91 oC

Ադրբեջանականացվում է Իգդիրը

16:48 03.12.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Թուրքիայի Իգդիրի նահանգը սահմանակից է Հայաստանին։ Գրեթե մեկդարյա վաղեմություն ունեցող իրադարձությունների հետևանքով, զրկվելով տեղի բնիկ հայ բնակչությունից, նահանգը ողողվեց թուրքերով, քրդերով և ադրբեջանցի համարվող բնակչությամբ: Այս մասին հոդված է հրապարակել «Գեղարդ» հիմնադրամը։

«Հակասական տվյալների համաձայն՝ Թուրքիայում բնակվում է 800 հազարից մինչև 3 մլն (ոչ արժանահավատ տվյալներով՝ նույնիսկ մինչև 4,5 մլն) ադրբեջանցի: Թեև թուրքական և ադրբեջանական պատմակեղծարարության պարագայում բարդ է մեկնաբանել «ադրբեջանցի» կամ «ազերի» հասկացությունները՝ տարանջատելով նրանց ազգային պատկանելիությունն ու ծագումը, սակայն ակնհայտ է, որ այդպիսի էթնիկ անվանում ստացած թյուրքական տարրն արդեն իսկ մեծամասնություն է կազմում Իգդիրում։

Պայմանականորեն «ադրբեջանցի» անվանելով Իգդիրի նահանգում բնակվող այս ժողովրդին՝ նշենք, որ նրանք այստեղ հաստատվել են պատմական տարբեր ժամանակաշրջաններում՝ սկսած 16-րդ դարից՝ թուրք-պարսկական պատերազմների ընթացքում՝ տարածքային փոփոխություններով պայմանավորված:

Ցարական Ռուսաստանի կողմից Հարավային Կովկասի գրավումից հետո տեղի «ադրբեջանական» տարրերը, լեզվական և կրոնական հանգամանքների բերումով, տեղափոխվեցին Օսմանյան կայսրության տարածք: Այդուհանդերձ, տեղի հայ բնակչությունը մեծամասնություն էր կազմում ընդհուպ մինչև 1921 թվականը, որից հետո այստեղ գերակշռող դարձան քրդերը, ապա՝ ադրբեջանցիները (հավաքական անվանումով): Վերջինների թիվը կտրուկ աճեց 1991 թվականից ի վեր՝ ԽՍՀՄ փլուզումից հետո։ Սակայն այս նահանգում ադրբեջանցիների ազդեցությունն էականորեն մեծացավ 2000-ական թվականներից՝ Բաքվի անմիջական աջակցությամբ:

Ադրբեջանցիներն Իգդիրի նահանգում արդեն զբաղեցնում են տարածքային և համայնքային ղեկավար պաշտոններ, տիրապետում են տեղի անշարժ գույքի մեծ մասին։ Ունենալով մեծ ընտրազանգված և Բաքվի ֆինանսական ու քարոզչական աջակցությունը՝ նրանք առաջադրվում են համապետական ընտրություններում, ընտրվում որպես Թուրքիայի խորհրդարանի պատգամավորներ: 2023 թվականին երկրի նախագահական ընտրություններում ադրբեջանցի Սինան Օղանն առաջադրվեց՝ հավաքելով ձայների շուրջ 6%-ը (2,9 մլն քվե): Ադրբեջանի քաղաքացիություն ունեցողներն սկսեցին մասնակցել նաև Ադրբեջանի ընտրություններին՝ բնականաբար քվեարկելով հօգուտ Իլհամ Ալիևի։

Քաղաքական գործընթացներում ադրբեջանցիների ակտիվ ներգրավվածությունը հաճախ հանգեցնում է ներհամայնքային հակամարտությունների, և համարվում է, որ ընտրություններում երբեմն քուրդ կամ քրդամետ ուժերի թեկնածուներին պարտվելը հենց դրանով է պայմանավորված։ Ներկայումս Իգդիրում գործում է Կարսում Ադրբեջանի գլխավոր հյուպատոսության մասնաճյուղը: Այս երկու նահանգներում ստեղծվել և Բաքվի հովանավորությամբ բուռն գործունեություն են ծավալում ադրբեջանական կրթական, մշակութային և այլ բնույթի տասնյակ կազմակերպություններ։

2014 թվականի օգոստոսին՝ Ադրբեջանի կողմից Արցախի և Հայաստանի դեմ հերթական ագրեսիայի ժամանակ, Արցախի ՊԲ-ի կողմից ձերբակալված ադրբեջանցի ահաբեկիչներին ազատ արձակելու պահանջով 2015 թվականին ստորագրահավաք կազմակերպվեց Իգդիրում՝ Բաքվի կողմից այստեղ ևս ստեղծված և հակահայ գործունեությանը լծված «Ադրբեջանական տան» համակարգմամբ:

Իգդիրի ադրբեջանցիները փողոց դուրս եկան նաև 2020 թվականին՝ Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ՝ բացահայտ աջակցելով ադրբեջանական ագրեսիային։

Հաշվի առնելով Նախիջևանի հետ սահմանն ու տնտեսական կապերը՝ տեղի ադրբեջանցիների կողմից մեծ ոգևորությամբ է ընդունվում ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների ժամանումը Թուրքիա՝ վարժանքների նպատակով։

Նախիջևանից դեպի Թուրքիայի արևելյան նահանգներ արտագաղթը թեև 2020 թվականից հետո նվազագույնի հասավ՝ կորոնավիրուսի համավարակի պատճառով, սակայն հատկապես Իգդիր քաղաքը նախիջևանցիների համար ոչ միայն ալիևյան բռնատիրական ռեժիմից ազատվելու կարևոր ուղղություն է դիտվել, այլև՝ կենցաղային գնումների համար մատչելի վայր:

Ակնհայտ է նաև, որ Նախիջևանից բնակչության հոսքը դեպի Իգդիր ու շրջակա այլ նահանգներ Բաքվի իշխանությունների միտումնավոր քաղաքականության, այդ թվում՝ «գովազդի» արդյունք է՝ թուրքական այդ նահանգներն ադրբեջանականացնելու և Հայաստանն ադրբեջանցիներով շրջապատելու մտադրությամբ: Դատելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի տարբեր փուլերի տապալման և Անկարայի վրա ազդեցության գործում թուրքաբնակ ադրբեջանցիների դերակատարումից՝ կարող ենք պնդել, որ Բաքուն Թուրքիայի արևելյան նահանգների ադրբեջանականացման հարցում հասել է ռազմավարական նպատակների՝ հետագայում ավելին ստանալու ակնկալիքով»,-նշված է հոդվածում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը ցանկանում է NASA-ի ղեկավար նշանակել միլիարդատեր Ջարեդ Այզեքմանին

22:40 04.12.2024

Թրամփը ցանկանում է NASA-ի ղեկավար նշանակել միլիարդատեր Ջարեդ Այզեքմանին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է NASA-ի ղեկավար նշանակել միլիարդատեր օդաչու և տիեզերագնաց Ջարեդ Այզեքմանին։ «Ջարեդի կիրքը տիեզերքի հանդեպ, տիեզերագնաց լինելու փորձը և հետախուզության սահմանները ճեղքելու, տիեզերքի առեղծվածները բացելու և նոր տիեզերական տնտեսություն զարգացնելու հանձնառությունը նրան դարձնում են NASA-ն նոր համարձակ դարաշրջանում ղեկավարելու իդեալական թեկնածու»,-ասել է Թրամփը: ...

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում Մոլոտովի կոկտեյլներ են հայտնաբերվել

22:32 04.12.2024

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում Մոլոտովի կոկտեյլներ են հայտնաբերվել

Օպերատիվ տեղեկատվության հիման վրա Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է վեց անձի, ովքեր մեղադրվում են խմբակային բռնության, բռնի գործողություններ կազմակերպելու և մասնակցելու մեջ, չորեքշաբթի հայտնել են գերատեսչությունից։ «Շտապ անհրաժեշտությունից ելնելով, դատարանի որոշման հիման վրա չորեքշաբթի օրը քննչական գործողություններ են իրականացվում «Ջիուտեբի» շարժման, «Դրոա», «Գիրչի» կուսակցություններում և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության երիտասարդական կազմակերպության գրասենյակում»,-ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։ […] ...

Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում

22:24 04.12.2024

Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում

Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչները խուզարկություններ են կատարել ընդդիմադիր  կուսակցությունների գրասենյակներում, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։ Ոստիկանությունը կուսակցությունների ղեկավարներին թույլ չի տվել մտնել իրենց աշխատասենյակներ։ «Ոստիկանները ներխուժում են մի քանի կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գրասենյակներ։ Սա ընդդիմությանը վախեցնելու փորձ է»,- լրագրողներին ասել է «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից Նիկա Մելիան։ Նրա խոսքով՝ իշխանությունների նման գործողությունները կհանգեցնեն Վրաստանում բողոքի ցույցերի […] ...

Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող հրթիռային կայանքին

22:16 04.12.2024

Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող հրթիռային կայանքին

Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ իսրայելական ավիացիան հարձակվել է Լիբանանի հարավում գտնվող հրթիռային կայանքի վրա, որը խախտում է Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադարը։ «Այսօր զինվորականները հայտնաբերել են հրթիռահրետանային կայանք՝ Մաջդալ Զունում, որը գտնվում է հարավային Լիբանանում, դա Իսրայելի և Լիբանանի միջև պայմանավորվածությունների խախտում էր և սպառնալիք Իսրայել պետության համար, և օդային ուժերը հարձակվել են […] ...

Մեր առաջնահերթություններից է ունենալ մարդկանց համար ապահով և մշտապես բարելավվող տրանսպորտային համակարգ․ քաղաքապետ

22:08 04.12.2024

Մեր առաջնահերթություններից է ունենալ մարդկանց համար ապահով և մշտապես բարելավվող տրանսպորտային համակարգ․ քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ հրապարակել, որին կից գրել է․ «Սիրելի՛ երևանցիներ, մեր առաջնահերթություններից է ունենալ մարդկանց համար ապահով և մշտապես բարելավվող տրանսպորտային համակարգ։ Այս տարի ձեռք բերեցինք 171 նոր ավտոբուսներ, որոնք առաջիկայում կսպասարկեն մեր քաղաքացիներին, իսկ 15 նոր տրոլեյբուսներն արդեն շահագործվում են։ Ավելացրել ենք հասարակական տրանսպորտի համար առանձնացված գծերը , ներդրել […] ...

SHANTNEWS

22:00 04.12.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP