Երևանի փոխքաղաքապետը շանտաժ որակեց հասարակական տրանսպորտի վարորդների բողոքի ակցիան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 12 2024
  • $
    402.72
  • RUBLE
    3.85
  • 422.90
WEATHER
-0.91 oC

Երևանի փոխքաղաքապետը շանտաժ որակեց հասարակական տրանսպորտի վարորդների բողոքի ակցիան

16:00 03.12.2024

Երևանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը շանտաժ է որակել հասարակական տրանսպորտի վարորդների բողոքի ակցիան, որը, նրա դիտարկմամբ, պայմանավորված է ուղևորավարձերի ստվերային շրջանառության կրճատմամբ:

«Արմենպրես»-ի  հաղորդմամբ՝ Սուրեն Գրիգորյանը դեկտեմբերի 3-ին հրավիրված ասուլիսում, անդրադառնալով հանրային տրանսպորտի վարորդների հայտարարած գործադուլին, դա շանտաժ որակեց քաղաքային իշխանության դեմ, որն անզիջում է ուղևորավարձերի ստվերային շրջանառության դեմ պայքարում:

«Նոյեմբերի 1-ի որոշման ընդունումից հետո ուղևորափոխադրումներից գոյացող գումարները կտրուկ աճ են գրանցել: Դա պայմանավորված է ոչ թե նրանով, որ ուղևորներն են շատացել, այլ ուղղակի այն գումարը, որը նախկինում գնացել է տարբեր գրպաններ, այդ թվում՝ որոշ վարորդների, հիմա մտնում է քաղաքային բյուջե: Չեմ ուզում ասել բոլոր վարորդների, որպեսզի բարեխիղճ վարորդները, որոնք կան, ինձանից չնեղանան: Ցավոք սրտի, ունենք վարորդներ, որոնք այդ ստվերային շրջանառության մաս են կազմել: Ըստ էության, այսօրվա գործողության պատճառը տարբեր փաստարկների տակ կարելի է փորձ անել քողարկել, բայց դա նշածիս հետևանքով է:

Ես հասկանում եմ, որ այդ գործողություններն անդրադառնում են անմիջապես մեր քաղաքացիների տեղաշարժի հնարավորության վրա, և ներողություն ենք խնդրում մեր հանրության ներկայացուցիչներից, որոնք այսօր կանգառում են մնացել,և տրանսպորտն իրենց չի մոտեցել»,-ասաց Գրիգորյանը:Նրա համոզմամբ՝ երբ խոսքը գնում է օրական մոտ 5 միլիոն դրամ կորսված եկամտի մասին, բնականաբար, դա իր հետ բերում է շատ հետաքրքրություններ ու շահագրգռվածություն, ուստի որոշ մարդիկ չեն ցանկանում այդ գումարից հրաժարվել: Փոխքաղաքապետը, հղում անելով աշխատանքային օրենսգրքին, նշեց, որ հասարակական տրանսպորտի ոլորտում գործող կազմակերպության աշխատակիցները, եթե նույնիսկ ցանկանում են գործադուլ իրականացնել, ապա նախ դրա մասին 14 օր շուտ պետք է ծանուցեն, մինչդեռ նոյեմբերի 3-ի գործողությունների վերաբերյալ որևէ նախնական ծանուցում չի եղել:

«Անգամ, եթե 14 օր շուտ մեր վարորդները մեզ ծանուցեին, որ գործադուլ պետք է անեն, ապա աշխատանքային օրենսդրությունը նախատեսում է, որ նրանք պետք է ապահովեն նվազագույն պահանջներ, որպեսզի հանրության վրա այդ գործադուլը չանդրադառնա։ Ուստի, այսօրվա գործողությունը ոչ մի կերպ գործադուլ անվանել հնարավոր չէ, սա շանտաժ է, և, ըստ էության, այս գործողությամբ փորձ է կատարվում քաղաքային իշխանության վրա ճնշում գործադրել, գեներացնել հանրային դժգոհություն, որ մենք ասենք՝ եկեք ինչ-որ կոմպրոմիսի գանք»,-ասաց Գրիգորյանը՝ շեշտելով, որ հանրային տրանսպորտի ուղևորավարձերի ստվերի հարցում քաղաքային իշխանության դիրքորոշումն անզիջում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Պորոշենկոյի որդու նկատմամբ Ուկրաինայում հետախուզում է հայտարարվել

22:50 04.12.2024

Պորոշենկոյի որդու նկատմամբ Ուկրաինայում հետախուզում է հայտարարվել

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի որդուն՝ Ալեքսեյի նկատմամբ հայտարարվել է ազգային հետախուզում, հայտնում է Strana.ua-ն։ «Ալեքսեյ Պորոշենկոն հետախուզվում է զինվորական ծանուցումը ստանալուց հետո չներկայանալու պատճառով»,- ասվում է տեքստում։ Նշվում է, որ նա երկու անգամ՝ սեպտեմբերի 4-ին և հոկտեմբերի 21-ին, հրավիրվել է զինկոմիսարիատ, սակայն չի ներկայացել։ Ալեքսեյ Պորոշենկոն պահեստազորի լեյտենանտի կոչում ունի։ ...

Թրամփը ցանկանում է NASA-ի ղեկավար նշանակել միլիարդատեր Ջարեդ Այզեքմանին

22:40 04.12.2024

Թրամփը ցանկանում է NASA-ի ղեկավար նշանակել միլիարդատեր Ջարեդ Այզեքմանին

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է NASA-ի ղեկավար նշանակել միլիարդատեր օդաչու և տիեզերագնաց Ջարեդ Այզեքմանին։ «Ջարեդի կիրքը տիեզերքի հանդեպ, տիեզերագնաց լինելու փորձը և հետախուզության սահմանները ճեղքելու, տիեզերքի առեղծվածները բացելու և նոր տիեզերական տնտեսություն զարգացնելու հանձնառությունը նրան դարձնում են NASA-ն նոր համարձակ դարաշրջանում ղեկավարելու իդեալական թեկնածու»,-ասել է Թրամփը: ...

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում Մոլոտովի կոկտեյլներ են հայտնաբերվել

22:32 04.12.2024

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում Մոլոտովի կոկտեյլներ են հայտնաբերվել

Օպերատիվ տեղեկատվության հիման վրա Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է վեց անձի, ովքեր մեղադրվում են խմբակային բռնության, բռնի գործողություններ կազմակերպելու և մասնակցելու մեջ, չորեքշաբթի հայտնել են գերատեսչությունից։ «Շտապ անհրաժեշտությունից ելնելով, դատարանի որոշման հիման վրա չորեքշաբթի օրը քննչական գործողություններ են իրականացվում «Ջիուտեբի» շարժման, «Դրոա», «Գիրչի» կուսակցություններում և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության երիտասարդական կազմակերպության գրասենյակում»,-ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։ […] ...

Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում

22:24 04.12.2024

Ոստիկանությունը խուզարկություններ է իրականացրել Վրաստանի ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում

Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչները խուզարկություններ են կատարել ընդդիմադիր  կուսակցությունների գրասենյակներում, հաղորդում են վրացական լրատվամիջոցները։ Ոստիկանությունը կուսակցությունների ղեկավարներին թույլ չի տվել մտնել իրենց աշխատասենյակներ։ «Ոստիկանները ներխուժում են մի քանի կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների գրասենյակներ։ Սա ընդդիմությանը վախեցնելու փորձ է»,- լրագրողներին ասել է «Հանուն փոփոխությունների կոալիցիայի» առաջնորդներից Նիկա Մելիան։ Նրա խոսքով՝ իշխանությունների նման գործողությունները կհանգեցնեն Վրաստանում բողոքի ցույցերի […] ...

Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող հրթիռային կայանքին

22:16 04.12.2024

Իսրայելը հարվածել է Լիբանանի հարավում գտնվող հրթիռային կայանքին

Իսրայելի Պաշտպանության բանակը հայտարարել է, որ իսրայելական ավիացիան հարձակվել է Լիբանանի հարավում գտնվող հրթիռային կայանքի վրա, որը խախտում է Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև հրադադարը։ «Այսօր զինվորականները հայտնաբերել են հրթիռահրետանային կայանք՝ Մաջդալ Զունում, որը գտնվում է հարավային Լիբանանում, դա Իսրայելի և Լիբանանի միջև պայմանավորվածությունների խախտում էր և սպառնալիք Իսրայել պետության համար, և օդային ուժերը հարձակվել են […] ...

Մեր առաջնահերթություններից է ունենալ մարդկանց համար ապահով և մշտապես բարելավվող տրանսպորտային համակարգ․ քաղաքապետ

22:08 04.12.2024

Մեր առաջնահերթություններից է ունենալ մարդկանց համար ապահով և մշտապես բարելավվող տրանսպորտային համակարգ․ քաղաքապետ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ հրապարակել, որին կից գրել է․ «Սիրելի՛ երևանցիներ, մեր առաջնահերթություններից է ունենալ մարդկանց համար ապահով և մշտապես բարելավվող տրանսպորտային համակարգ։ Այս տարի ձեռք բերեցինք 171 նոր ավտոբուսներ, որոնք առաջիկայում կսպասարկեն մեր քաղաքացիներին, իսկ 15 նոր տրոլեյբուսներն արդեն շահագործվում են։ Ավելացրել ենք հասարակական տրանսպորտի համար առանձնացված գծերը , ներդրել […] ...

BACK_TO_TOP