15:20 03.12.2024
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադարձավ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի որոշմանը՝ մերժել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրապարակային խնդրանքը մանդատը վայր դնելու վերաբերյալ։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է գնահատում Աղազարյանի մերժումը, Սիմոնյանը պատասխանեց, որ բացասական է վերաբերվում։«Հայաստանի Հանրապետության վարչապետը Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ դիմել է նրան հրապարակային խնդրանքով, և չեմ կարծում, որ նման պարագայում ճիշտ է այդ խնդրանքը անտեսելը և մերժելը։ Չեմ քննարկում պատճառները, չեմ ուզում մտնել այդ քննարկման մեջ»,- ասաց Սիմոնյանը։
Խոսելով Աղազարյանի հետ հանդիպման մասին, որից հետո լուրեր էին շրջանառվում, թե Ալեն Սիմոնյանը պատգամավորի վրա ճնշումներ է գործադրել, որպեսզի վերջինս մանդատը վայր դնի՝ ԱԺ նախագահը նշեց, որ պատգամավորի հետ անկեղծ զրույց է ունեցել՝ առանց ճնշումների։
«Անկեղծ զրույց տեղի ունեցավ, որովհետև երբ մեկը սպառնում է, դու գիտես, թե դրան ոնց ես պատասխանում, բայց եթե դու անկեղծ զրուցում ես և բաց խոսում ես, այդ պարագայում խոսակցությունը մասնակիցների միջև շատ ավելի բարդ է և էմոցիոնալ։ Եվ մենք բավականին երկար զրուցեցինք։ Ես նրա հետ քննարկել եմ այն հարցը, որ կա նման խնդրանք, և այդ խնդրանքը, կարծում եմ, պետք է բավարարվի»,- ընդգծեց Սիմոնյանը։
Լրագրողի հարցին, թե Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հարցը քննարկվո՞ւմ է, Սիմոնյանը պատասխանեց.
«Կարծում եմ, որ պարոն Աղազարյանը, եթե իրեն դնում է թիմից դուրս, իսկ դա թիմից դուրս դնել է, այդ թիմի հետ ճանապարհ այլևս չունի շարունակելու»։Ըստ Սիմոնյանի՝ ՔՊ վարչության նիստի ընթացքում ինքը կկիսվի իր դիրքորոշմամբ Հովիկ Աղազարյանին խմբակցությունից հեռացնելու հետ կապված։«Ես չգիտեմ կուսակցության վարչությունն այսօր ինչ որոշում կկայացնի։ Եթե նման բան էլ տեղի ունենա, դա ուղղակի ստեղծված իրավիճակի արձանագրումն է, այլ ոչ թե նոր իրավիճակի ստեղծում»,- եզրափակեց Սիմոնյանը։
Հոկտեմբերի 15-ին Ազգային ժողովում այդ ժամանակ Քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը զբաղեցնող Արգիշտի Քյարամյանի և պատգամավոր Հովիկ Աղազարյանի միջև տեղի էր ունեցել թեժ բանավեճ, որը հասարակական լայն քննարկման առիթ էր դարձել։ Նույն նիստի ընթացքում պատգամավոր Նարեկ Զեյնալյանը, անդրադառնալով միջադեպին և դիմելով Քյարամյանին, հայտարարել էր, որ անընդունելի է պատգամավորների հետ ոչ հարգալից տոնով և ժեստիկուլյացիաներով խոսելը։
Վարչապետը ինչպես Քյարամյանին էր խնդրել հրաժարական տալ, այնպես էլ Զեյնալյանին ու Աղազարյանին խնդրել էր վայր դնել մանդատները: Քյարամյանը հրաժարական է ներկայացրել, Զեյնալյանը ևս վայր է դրել մանդատը:Նոյեմբերի 26-ին Հովիկ Աղազարյանը հայտնել էր, որ իր մանկական, դպրոցական, ուսանողական ընկերոջ կողմից հեռախոսազանգ է ստացել այն մասին, որ ինքը շատ կնեղանա Աղազարյանից, եթե վարչապետի խնդրանքին արձագանքի՝ առանց իրեն տեսնելու։ Աղազարյանն ասել էր, թե սպասում է Մոսկվայից ընկերոջ գալուն, որից հետո կհայտնի իր որոշման մասին: Ավելի ուշ, Հովիկ Աղազարյանը մանդատը վայր չդնելու որոշում է կայացրել:
21:53 04.12.2024
Կոնգոյում փորձում են բացահայտել անհայտ հիվանդության հարուցիչը21:24 04.12.2024
ԱՄՆ-ն Ճապոնիայում գործարկել է տիեզերական ուժերի ստորաբաժանում19:42 04.12.2024
Սիրիացի զինվորականները ոչնչացրել են ավելի քան 300 ահաբեկչի19:06 04.12.2024
Հայ 4 շախմատիստ Կատարում միջազգային մրցաշարի է մասնակցում17:50 04.12.2024
Վրաստանում ձերբակալվել է ընդդիմադիր «Ախալի» կուսակցության առաջնորդը17:11 04.12.2024
Շոլցը բացառել է գերմանական զորքերի ուղարկելը Ուկրաինա15:29 04.12.2024
Լիբանանում զոհերի թարմացված տվյալներ են ներկայացվել14:25 04.12.2024
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել14:12 04.12.2024
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել13:01 04.12.2024
Թբիլիսիում ցույցի ժամանակ ավելի քան 20 ցուցարար է բերման ենթարկվել12:13 04.12.2024
42-ամյա տղամարդու մոտ լիցքավորված ատրճանակ է հայտնաբերվել22:08 04.12.2024
Մեր առաջնահերթություններից է ունենալ մարդկանց համար ապահով և մշտապես բարելավվող տրանսպորտային համակարգ․ քաղաքապետԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ հրապարակել, որին կից գրել է․ «Սիրելի՛ երևանցիներ, մեր առաջնահերթություններից է ունենալ մարդկանց համար ապահով և մշտապես բարելավվող տրանսպորտային համակարգ։ Այս տարի ձեռք բերեցինք 171 նոր ավտոբուսներ, որոնք առաջիկայում կսպասարկեն մեր քաղաքացիներին, իսկ 15 նոր տրոլեյբուսներն արդեն շահագործվում են։ Ավելացրել ենք հասարակական տրանսպորտի համար առանձնացված գծերը , ներդրել […] ...
21:53 04.12.2024
Կոնգոյում փորձում են բացահայտել անհայտ հիվանդության հարուցիչըԿոնգոյի Դեմոկրատական Հանրապետության (ԿԴՀ) բժշկական իշխանությունները երկրի լավագույն մասնագետներին ուղարկել են Կվանգո նահանգ՝ տարածաշրջանում արագորեն տարածվող դեռևս անհայտ հիվանդության հարուցիչը արագ բացահայտելու համար։ Այս մասին հայտնում է ԿԴՀ առողջապահության նախարարությունը։ «Հանրային առողջության ազգային ինստիտուտի և Արտակարգ իրավիճակների առողջապահական գործառնությունների կենտրոնի մասնագետների խումբը ուղարկվել է Կվանգո՝ հիվանդներից թեստեր վերցնելու համար՝ խորը ուսումնասիրություններ անցկացնելու և հիվանդության բնույթը […] ...
21:46 04.12.2024
Անդրադարձ է կատարվել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցությանն առնչվող հարցերիԱՄՆ կատարած աշխատանքային այցի շրջանակում դեկտեմբերի 4-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ-ում Հունաստանի դեսպանությունում, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասի հետ: Անդրադարձ է կատարվել պաշտպանության բնագավառում Հայաստան-Հունաստան համագործակցության ներկայիս կարգավիճակին և հեռանկարներին առնչվող հարցերին: Ամփոփվել են 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, և քննարկվել են հաջորդ տարվա ծրագրերը: ...
21:40 04.12.2024
Հարավային Կորեայի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել նախագահին իմփիչմենթի ենթարկելու առաջարկՀարավային Կորեայի ընդդիմությունը՝ Դեմոկրատական կուսակցության գլխավորությամբ, երկրի խորհրդարան է ներկայացրել երկրի նախագահ Յուն Սեոկ Յոլին իմփիչմենթի ենթարկելու առաջարկ այն պատճառով, որ նա խախտել է սահմանադրության նորմերը՝ մտցնելով ռազմական դրություն։ «Վեց ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչներ հինգշաբթի օրը Ազգային ժողովի քարտուղարություն են ներկայացրել համապատասխան միջնորդություն՝ ստորագրված 191 պատգամավորների կողմից»,- հայտնում է հարավկորեական Chosun Ilbo հրատարակությունը։ Պատգամավորները Յուն Սեոկ […] ...
21:32 04.12.2024
Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ղազախստանի միջև բազմակողմ հարթակներում փոխգործակցության հարցերիԴեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ղազախստանի փոխվարչապետ, ԱԳ նախարար Մուրատ Նուրտլեուի հետ։ Հանդիպումը կայացել է ԵԱՀԿ նախարարական համաժողովի շրջանակներում։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ղազախստանի միջև երկկողմ օրակարգի ընդլայնման և հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով փոխշահավետ համագործակցության զարգացմանն ուղղված աշխատանքները։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է անցնող տարվա ընթացքում ծավալված բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, […] ...