13:04 03.12.2024
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը դեկտեմբերի 2-ին այցելել է Արագածոտնի մարզի եզդիական բնակչություն ունեցող բնակավայրեր։
Այցը կազմակերպվել է Ազգային ժողովի պատգամավոր, Խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ, ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնակատար Ռուստամ Բաքոյանի հետ համատեղ, մասնակցել են Հյաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, խորհրդարանական հանձնաժողովի անդամ պատգամավորներ։
Շրջայց է իրականացվել Արևուտ, Կանչ և Հակո գյուղական բնակավայրերով, Անահիտ Մանասյանն ու այցի մասնակիցները զրուցել են բնակիչների հետ, ծանոթացել նրանց կենցաղային պայմաններին։ Պաշտպանի հանձնարարությամբ բնակիչների կողմից բարձրացված խնդիրները հաշվառվել են։ Այցի մասնակիցները եղել են վերոնշյալ բնակավայրերի դպրոցներում, զրուցել աշակերտների և ուսուցչական անձնակազմի հետ։ Բոլոր բնակավայրերում արձանագրվել են խնդիրներ` կապված բժշկական կենտրոնների, դեղատների, վաճառակետերի և տրանսպորտի բացակայության հետ։ Ի թիվս այլնի, եզդիական համայնքի ներկայացուցիչները նշել են, որ իրենց բնակավայրերում չկա ավագ դպրոց, ինչի հետևանքով երեխաների՝ ապագայում կրթությունը շարունակելու հետ կապված խնդիրներ են առաջանում: Ուսումնական հաստատությունների շենքային պայմանները գտնվում են ոչ բարվոք վիճակում. բացակայում է կենտրոնական ջեռուցման համակարգ, դասարանների կահավորումը թերի է, մարզադահլիճներն ընդհանրապես ենթակա չեն օգտագործման։
Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծում է, որ ազգային փոքրամասնությունների իրավունքները պետք է լիարժեք պաշտպանված և խթանված լինեն Հայաստանում։
Ինչ վերաբերում է երեխաների իրավունքներին՝ Պաշտպանը հատուկ ընդգծում է, որ երեխայի լավագույն շահը, նրա իրավունքների պաշտպանությունը Մարդու իրավունքների պաշտպանի առաջնահերթություններից են, մեծ է պետության դերը երեխաների իրավունքների ապահովման և պաշտպանության հարցում:
«Երեխաների իրավունքների պաշտպանության տեսանկյունից առաջնային է կրթական բարենպաստ միջավայրի ստեղծման ուղղությամբ համապարփակ և արդյունավետ միջոցների ձեռնարկումը»,- ընդգծել է Անահիտ Մանասյանը։
Մարդու իրավունքների պաշտպանը նշել է, որ արձանագրված բոլոր խնդիրները, որոնք գտնվում են իր իրավասության շրջանակներում, կամփոփվեն և կներկայացվեն պետական իրավասու մարմիններին։
22:50 04.12.2024
Պորոշենկոյի որդու նկատմամբ Ուկրաինայում հետախուզում է հայտարարվել21:53 04.12.2024
Կոնգոյում փորձում են բացահայտել անհայտ հիվանդության հարուցիչը21:24 04.12.2024
ԱՄՆ-ն Ճապոնիայում գործարկել է տիեզերական ուժերի ստորաբաժանում19:42 04.12.2024
Սիրիացի զինվորականները ոչնչացրել են ավելի քան 300 ահաբեկչի19:06 04.12.2024
Հայ 4 շախմատիստ Կատարում միջազգային մրցաշարի է մասնակցում17:50 04.12.2024
Վրաստանում ձերբակալվել է ընդդիմադիր «Ախալի» կուսակցության առաջնորդը17:11 04.12.2024
Շոլցը բացառել է գերմանական զորքերի ուղարկելը Ուկրաինա15:29 04.12.2024
Լիբանանում զոհերի թարմացված տվյալներ են ներկայացվել14:25 04.12.2024
Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել14:12 04.12.2024
Հարավային Կորեայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել13:01 04.12.2024
Թբիլիսիում ցույցի ժամանակ ավելի քան 20 ցուցարար է բերման ենթարկվել23:16 04.12.2024
Լատվիան, հետևելով Լիտվային, հարկ է սահմանել բանկերի ավելցուկային շահույթի վրաՉորեքշաբթի Լատվիայի Սեյմը վերջնական ընթերցմամբ ընդունել է բանկերի ավելցուկային շահույթի հարկի մասին օրենքը (այսպես կոչված՝ համերաշխության վճարներ), որն ուժի մեջ կմտնի 2025-2027 թվականներին։ Ակնկալվում է, որ «համերաշխության վճարները» 2025 թվականի բյուջե կբերեն 96 միլիոն եվրո, 60,8 միլիոն եվրո՝ 2026 թվականին և 66 միլիոն եվրո՝ 2027 թվականին: Ակնկալվում է, որ վարկատու կազմակերպությունները կկատարեն այս հարկի եռամսյակային […] ...
23:08 04.12.2024
ԱՄՆ-ը շահագրգռված է Սիրիայում ԻՊ-ի վերածնունդը կանխելու մեջ․ ԲլինքենՄիացյալ Նահանգները և նրա գործընկերները աշխատում են Սիրիայում «Իսլամական պետության» հզորության վերականգնումը կանխելու ուղղությամբ, չորեքշաբթի ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։ «Մենք մեծ շահագրգռվածություն ունենք Սիրիայում անվտանգության հարցում, մասնավորապես՝ ապահովելու, որ ԻՊ-ն ուժ չվերականգնի և չվերադառնա»,-ասել է նա մամուլի ասուլիսում։ Անցյալ շաբաթ Սիրիայում հակակառավարական ուժերը հարձակում են սկսել սիրիական Իդլիբ և Հալեպ նահանգներում։ Իր հերթին […] ...
23:00 04.12.2024
Թբիլիսիում ոստիկանները ստուգում են մարդկանց, ովքեր, ենթադրաբար, կարող են գնալ բողոքի ցույցիՎրացի ոստիկանները ստուգում են Ռուսթավելի պողոտա մեկնող մարդկանց, որտեղ երեկոյան ժամերին ցույցեր են անցկացվում Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, հաղորդում են տեղական լրատվամիջոցները։ Մասնավորապես, ոստիկանները կանգնեցնում են մարդկանց մետրոյի «Ազատության հրապարակ» կայարանի մոտ, ստուգում են պայուսակներն ու փաթեթները։ Նշվում է, որ ոստիկանության գործողություններն առաջացրել են մի շարք քաղաքացիների դժգոհությունը, մի քանի հոգի բերման են ենթարկվել։ Իր […] ...
22:50 04.12.2024
Պորոշենկոյի որդու նկատմամբ Ուկրաինայում հետախուզում է հայտարարվելՈւկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոյի որդուն՝ Ալեքսեյի նկատմամբ հայտարարվել է ազգային հետախուզում, հայտնում է Strana.ua-ն։ «Ալեքսեյ Պորոշենկոն հետախուզվում է զինվորական ծանուցումը ստանալուց հետո չներկայանալու պատճառով»,- ասվում է տեքստում։ Նշվում է, որ նա երկու անգամ՝ սեպտեմբերի 4-ին և հոկտեմբերի 21-ին, հրավիրվել է զինկոմիսարիատ, սակայն չի ներկայացել։ Ալեքսեյ Պորոշենկոն պահեստազորի լեյտենանտի կոչում ունի։ ...
22:40 04.12.2024
Թրամփը ցանկանում է NASA-ի ղեկավար նշանակել միլիարդատեր Ջարեդ ԱյզեքմանինԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ծրագրում է NASA-ի ղեկավար նշանակել միլիարդատեր օդաչու և տիեզերագնաց Ջարեդ Այզեքմանին։ «Ջարեդի կիրքը տիեզերքի հանդեպ, տիեզերագնաց լինելու փորձը և հետախուզության սահմանները ճեղքելու, տիեզերքի առեղծվածները բացելու և նոր տիեզերական տնտեսություն զարգացնելու հանձնառությունը նրան դարձնում են NASA-ն նոր համարձակ դարաշրջանում ղեկավարելու իդեալական թեկնածու»,-ասել է Թրամփը: ...
22:32 04.12.2024
Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է, որ ընդդիմադիր կուսակցությունների գրասենյակներում Մոլոտովի կոկտեյլներ են հայտնաբերվելՕպերատիվ տեղեկատվության հիման վրա Վրաստանի ՆԳՆ-ն ձերբակալել է վեց անձի, ովքեր մեղադրվում են խմբակային բռնության, բռնի գործողություններ կազմակերպելու և մասնակցելու մեջ, չորեքշաբթի հայտնել են գերատեսչությունից։ «Շտապ անհրաժեշտությունից ելնելով, դատարանի որոշման հիման վրա չորեքշաբթի օրը քննչական գործողություններ են իրականացվում «Ջիուտեբի» շարժման, «Դրոա», «Գիրչի» կուսակցություններում և «Միացյալ ազգային շարժում» կուսակցության երիտասարդական կազմակերպության գրասենյակում»,-ասվում է ՆԳՆ հաղորդագրության մեջ։ […] ...