Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է մի քանի օրվա ընթացքում բողոքի ակցիայի 224 մասնակցի ձերբակալության մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 12 2024
  • $
    396.48
  • RUBLE
    3.76
  • 413.13
WEATHER
+1.09 oC

Վրաստանի ՆԳՆ-ն հայտնել է մի քանի օրվա ընթացքում բողոքի ակցիայի 224 մասնակցի ձերբակալության մասին

11:25 02.12.2024

Թբիլիսիում երեք մարդ է ձերբակալվել՝ խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանների վրա հարձակվելու և քաղաքի գույքը հրկիզելու մեղադրանքով, հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն։ Մի քանի օրվա ընթացքում վարչական իրավախախտումների մեղադրանքով բերման է ենթարկվել 224 մարդ։

«Երեկ գիշերվա ցուցարարների ապօրինի և բռնի գործողությունների հետևանքով տուժել է ՆԳՆ 21 աշխատակից, վերջին օրերին տեղի ունեցած հանրահավաքների ժամանակ տուժել է 113 ոստիկան, նրանցից ոմանք ստացել են ծանր վնասվածքներ», – հայտնում է ՆԳՆ-ն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կներդրվեն օբյեկտները պետական պահպանության վերցնելու չափորոշիչներ

19:35 27.12.2024

Կներդրվեն օբյեկտները պետական պահպանության վերցնելու չափորոշիչներ

Կառավարությունը հաստատել է ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության կողմից պետական պահպանության ենթակա կարևորագույն նշանակության օբյեկտների ցանկը, ինչպես նաև օբյեկտները կարևորագույն նշանակության օբյեկտների շարքին դասելու չափորոշիչները: Որոշմամբ առաջարկվում է որոշակիացնել պետության կողմից պահպանվող օբյեկտների ցանկը՝ միաժամանակ հաստատելով օբյեկտները կարևորագույն նշանակության օբյեկտների շարքին դասելու չափորոշիչները: Այս համատեքստում, անկախ սեփականության ձևից, բոլոր այն օբյեկտների պետական պահպանությունը (հիմնարկություններ, ՓԲԸ-ներ, […] ...

Շերեմետևոյում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները

19:24 27.12.2024

Շերեմետևոյում ուժեղացրել են անվտանգության միջոցառումները

Շերեմետևոյի միջազգային օդանավակայանն անցել է լրացուցիչ անվտանգության միջոցառումների, հայտնում է օդանավակայանի վարչակազմը։ «Շերեմետևոյի միջազգային օդանավակայանը շարունակում է գործել ուժեղացված անվտանգության պայմաններում՝ ոստիկանության և իրավապահ այլ մարմինների հետ համագործակցությամբ», – նշվել է օդանավակայանի հայտարարության մեջ։ Բացի դրանից, ուժեղացվել է օդանավակայանի անմիջական շրջակայքում (վերահսկվող գոտուց դուրս) գտնվող օբյեկտների պահպանությունը։ Մասնավորապես, հերթապահ ծառայողները, որոնք հսկում են օբյեկտները, ստացել […] ...

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեց ՀՀ կառավարությանը

19:19 27.12.2024

«Լիդիան Արմենիա» ՓԲԸ-ի բաժնետոմսերի 12,5 տոկոսը փոխանցվեց ՀՀ կառավարությանը

Այսօր ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում տեղի է ունեցել պայմանագրի ստորագրման արարողությունը. ՀՀ կառավարության կողմից ստորագրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, «Լիդիան Արմենիա» փակ բաժնետիրական ընկերության կողմից՝ տնօրեն Հայկ Ալոյանը։ Պրոյեկտով արդեն իսկ իրականացվել է 500 մլն ԱՄՆ դոլարի ներդրում, նախատեսվում է ևս 250 մլն դոլարի ներդրում իրականացնել, կստեղծի շուրջ 1000 նոր աշխատատեղ։ Նախարար Գևորգ Պապոյանի […] ...

«Մանչեսթեր Յունայթեդի» երրորդ անընդմեջ պարտությունը

19:14 27.12.2024

«Մանչեսթեր Յունայթեդի» երրորդ անընդմեջ պարտությունը

«Մանչեսթեր Յունայթեդը» բոլոր մրցաշարերում անցկացրած երրորդ անընդմեջ խաղում է պարտվում: Պորտուգալացի Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմն Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրում հյուրընկալվել էր «Վուլվերհեմփթոնին» և զիջել է 0-2 հաշվով: 58-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից կատարած ուղիղ հարվածով հաշիվը բացել է բրազիլացի Մաթեուս Կունյան: Ավելացված ժամանակի 9-րդ րոպեին էլ վերջակետը դրել է հարավկորեացի Հվան Հի Չանը` 2-0: 47-րդ […] ...

Արարատի մարզում կհիմնվեն Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր

19:09 27.12.2024

Արարատի մարզում կհիմնվեն Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն-տուփեր

Գործադիրն ընդունել է «Հողամասեր հետ վերցնելու և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու մասին» որոշում: Ըստ հիմնավորման՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտե է դիմել Սիմոնյան կրթական հիմնադրամը՝ Արարատի մարզի Ոսկետափի Սարգիս Հովհաննիսյանի անվան միջնակարգ և Վեդի քաղաքի Գագիկ Մարգարյանի անվան թիվ 1 հիմնական դպրոցներին ամրացված անշարժ գույքից հողամասեր առանձնացնելու և անհատույց օգտագործման […] ...

Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը

19:03 27.12.2024

Տարբեր տեսակի ու մեծ քանակի թմրամիջոցներ. Մալաթիայի համայնքային ոստիկանների բացահայտումը

Մալաթիայի բաժնի համայնքային ոստիկանները դեկտեմբերի 17-ին ստացել էին տեղեկություն, որ 24-ամյա մի երիտասարդ ապօրինի պահում է մարտական ատրճանակ: Կազմված փաստաթղթերը փոխանցվել էին քննչական բաժին, որտեղ նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Դեկտեմբերի 20-ին համայնքային ոստիկանները, Մալաթիայի քննչական բաժնի ծառայողների հետ, դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել 24-ամյա երիտասարդի փաստացի բնակության վայրում։ Հայտնաբերվել են ներարկիչներ՝ կիսով չափ լցված հերոինի […] ...

BACK_TO_TOP