17:58 29.11.2024
Շառլ Ազնավուրի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների շրջանակում ՀՀ ԿԳՄՍ նախարարության ֆինանսավորմամբ սեպտեմբերից մեկնարկել է Հայաստանի պետական ջազ նվագախմբի միջազգային համերգային շրջագայությունը:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը շրջագայության եզրափակիչ փուլից առաջ հետևել է նվագախմբի փորձին, հետաքրքրվել հոբելյանական համերգային ծրագրով, ստեղծագործական և աշխատանքային այլ մանրամասներով: Հոբելյանական ծրագիրն իրականացնում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան: ՀՊՖ տնօրեն Արտյոմ Նաղդյանը նախարարի տեղակալին հանգամանորեն ներկայացրել է ծրագրի վերջին փուլին առնչվող տեղեկությունները:
Դանիել Դանիելյանի նշմամբ՝ Շառլ Ազնավուրի անունը շատ պարտավորեցնող է.
«Մեծն շանսոնյեի 100-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների իրականացումը հնարավորություն է տալիս Հայաստանի բոլոր մարզերում և ամբողջ աշխարհում պատշաճ ներկայացնելու Շառլ Ազնավուրին, զուգահեռ՝ հայ կատարողական արվեստն ու մշակույթը: Շառլ Ազնավուրի 100-ամյա հոբելյանն ընդգրկված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների հոբելյանների 2024-2025 թթ. օրացույցում: Հայաստանի պետական ջազ նվագախմբի կատարմամբ իրականացվող հոբելյանական այս ծրագիրը լավագույնս է ներկայացնում Ազնավուրի ժառանգությունն ու արվեստը»,- ասել է նախարարի տեղակալը:
Համերգային ծրագիրը ներառում է շանսոնյեի հայտնի երգերի գործիքավորումը՝ մեծ ջազ նվագախմբի և մենակատարների համար: Համերգաշարին ներգրավված են Գոռ Սուջյանը և Ինգա Արշակյանը՝ իրենց երաժշտախմբերով: Հատկանշական է, որ համերգային ծրագրում նվագախումբը և մենակատարները կատարում են նաև Կոմիտասի ստեղծագործություններից:
Նախարարի տեղակալը նշել է, որ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը 22 մլն դրամի տեխնիկա և գործիքներ է ձեռք բերել Հայաստանի պետական ջազ նվագախմբի համար և ըստ նրա՝ Ազնավուրին նվիրված հոբելյանական այս ծրագիրը շատ լավ առիթ է համերգային շրջագայության ընթացքում հնչեցնելու այս գործիքները:
Հոբելյանական ծրագիրն արդեն իրականացվել է Բրյուսելում, Բուդապեշտում, Լյուքսեմբուրգում, Եթովպիայում: Եզրափակիչ համերգները կմեկնարկեն դեկտեմբերի սկզբին և կանցկացվեն Բրազիլիայում, Արգենտինայում, Ուրուգվայում, այնուհետև Լատվիայում:
Շրջագայությունից առաջ Դանիել Դանիելյանը բարի երթ է մաղթել Հայաստանի պետական ջազ նվագախմբին, երաժիշտներին և մենակատարներին՝ վստահություն հայտնելով, որ Շառլ Ազնավուրի ժառանգությունը և հայ կատարողական արվեստը լավագույնս կներկայացվեն նաև շրջագայության եզրափակիչ փուլում:
21:12 29.11.2024
Իտալիայում համընդհանուր գործադուլ է անցկացվել20:48 29.11.2024
Պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ19:57 29.11.2024
Հայ պատանի շախմատիստների հաջողությունները Իտալիայում19:07 29.11.2024
Գվարդիոլան պարզաբանել է ինքնավնասման մասին հայտարարությունը18:14 29.11.2024
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին18:05 29.11.2024
ՄԱԿ-ը հայտնում է, որ Սիրիայում 3 օրում 27 խաղաղ բնակիչ է զոհվել17:30 29.11.2024
Շոլցը Զելենսկիին պատմել է Պուտինի հետ զրույցի մանրամասները17:13 29.11.2024
Լիոնել Մեսսին հնարավոր է երկարաձգի պայմանագիրը «Ինտեր Մայամիի» հետ16:38 29.11.2024
Սուրեն Պապիկյանն ընդունել է ՌԴ դեսպանին16:04 29.11.2024
Ֆրենկ Լեմպարդը գլխավորեց անգլիական ակումբ15:41 29.11.2024
Մեկնարկում է սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրության մրցույթը15:00 29.11.2024
SHANTNEWS13:59 29.11.2024
Մհեր Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Ադրբեջանի փոխվարչապետի հետ13:52 29.11.2024
Մալայզիայում ջրհեղեղների հետևանքով չորս մարդ է զոհվել13:12 29.11.2024
Ուկրաինան 100 միլիոն դոլարի օգնություն է ստացել Հարավային Կորեայից22:32 29.11.2024
Վրաստանի խորհրդարանի մոտ տեղակայվել են հատուկ նշանակության ջոկատներ՝ ջրցան մեքենաներովՋրցան մեքենաներով և հատուկ տեխնիկայով հատուկ նշանակության ջոկատները ժամանել են Վրաստանի խորհրդարանի շենք, որտեղ ընթանում է ընդդիմության լայնածավալ հանրահավաքը, հայտնում է ՌԻԱ Նովոստի-ի թղթակիցը։ Հանրապետության ՆԳՆ տվյալներով՝ ուրբաթ օրը հանրահավաքի մասնակիցները նախատեսում են արգելափակել ռազմավարական նշանակության օբյեկտները, այդ թվում՝ երկաթուղային կայարաններն ու կենտրոնական մայրուղիները։ Բողոքի ցույցը սկսվել է Թբիլիսիում հինգշաբթի երեկոյան այն բանից հետո, երբ […] ...
22:24 29.11.2024
Մակրոնը ստուգել է հրդեհից հետո Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման պատրաստվածությունըՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն այցելել է Աստվածամոր տաճար, որը վերականգնվել և պատրաստ է վերաբացվել 2019 թվականին հրդեհից հետո, ուրբաթ հայտնել է BFM TV-ն։ «Տաճարը վերականգնվել է, թարմացվել և վերակառուցվել է հոյակապ», – հայտնում է BFM հեռուստաալիքը, տեսնելով տաճարի ինտերիերը։ Նախագահի այցը ուղիղ եթերով ցուցադրվել է ֆրանսիական հեռուստատեսությամբ։ Մայր տաճար այցելելիս Մակրոնը երախտագիտություն է հայտնել կատարված […] ...
22:17 29.11.2024
Հատուկ կացարանի նոր շենքի կառուցումը կնպաստի ապաստան տրամադրելու հարցում Հայաստանի կարողությունների հզորացմանը․ ՆԳՆԲարեփոխումների համատեքստում կարևորվում է միգրացիոն ոլորտի արդյունավետ կառավարումը։ Դրա կարևոր բաղադրիչներից է ապաստան հայցողների համար արժանապատիվ պայմանների ապահովումը, հայտնում է Ներքին գործերի նախարարությունը։ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության հատուկ կացարանի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են. Աբովյան քաղաքում գտնվող կացարանը շուտով կհանձնվի շահառուներին: Նոր ենթակառուցվածքի անհրաժեշտությունն առաջացել էր վաղուց, երբ ապաստան հայցողների տարեկան հոսքի կտրուկ աճ էր […] ...
22:12 29.11.2024
Հայաստանի բասկետբոլի հավաքականը նահանջել է. ՖԻԲԱԲասկետբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻԲԱ) թարմացրել է տղամարդկանց ազգային հավաքականների դասակարգման աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է երկու աստիճան և 93-րդն է: Հայաստանի հավաքականը նոյեմբերի 24-ին Երևանում 2027թ. աշխարհի առաջնության նախընտրական առաջին փուլի երրորդ խաղում 80-129 հաշվով պարտվել էր Ավստրիայի թիմին: Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ խաղը կանցկացնի 2025 թվականի փետրվարի 20-ին` Տիրանայում հյուրընկալվելով Ալբանիայի ընտրանուն: ...
22:06 29.11.2024
Կյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար կազմակերպել է այց Բյուրականի աստղադիտարան․ քաղաքապետարանԿյանքի դժվարին իրավիճակում հայտնված երեխաների համար Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի Երեխաների և սոցիալական պաշտպանության վարչությունը կազմակերպել է այց դեպի Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան: 12 վարչական շրջաններից ընտրված երեխաները հնարավորություն են ունեցել լսել Համբարձումյանի կյանքի և գործունեության մասին, իսկ Պլանետարիումում էլ ճանաչողական հանդիպման շնորհիվ տիեզերքի մասին ավելին սովորել: Երևանի քաղաքապետարանը փոքրիկների համար շարունակաբար կազմակերպում է միջոցառումներ, […] ...