11:22 29.11.2024
ԿԳՄՍ նախարարությունը մեկնարկում է «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը, որի նպատակն է խրախուսել և մեծարել ընթացիկ տարում նվաճումներ կամ նշանակալի հաջողություններ գրանցած, ինչպես նաև իրենց մրցելույթներով ՀՀ ճանաչելիության և հեղինակության բարձրացմանը, պետական խորհրդանիշների, ազգային արժեքների հանրահռչակմանը նպաստած հայ մարզիկներին և մարզիչներին:
Մրցույթի հաղթողները որոշվելու են նախարարության կողմից հավատարմագրված մարզական լրագրողների քվեարկության արդյունքների համադրմամբ: Լրագրողներն իրականացնելու են փակ, գաղտնի քվեարկություն:
Մրցույթի կազմակերպչական աշխատանքներն իրականացնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծված հանձնաժողովը, որի կազմում ընդգրկվում են ԿԳՄՍՆ-ի, «Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտե» իրավաբանական անձանց միության և մարզական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հանձնաժողովը ձևավորվում է մինչև յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 10-ը:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ հավաքականներում ընդգրկված մարզիկները և մարզիչները: Մրցույթի մասնակիցների առաջադրումը որոշվում է հետևյալ ընթացակարգով՝
Մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 18-ը ներառյալ նախարարությունը հանձնաժողովին է ներկայացնում մրցույթի մասնակից մարզիկների և մարզիչների անվանացանկերը (օլիմպիական և ՄՕԿ-ի կողմից ճանաչված ոչ օլիմպիական, ինչպես նաև պարալիմպիկ, սուրդլիմպիկ մարզաձևերից), որոնք ընթացիկ տարում ունեցել են նշանակալի մարզական հաջողություններ և նվաճումներ՝ Oլիմպիական, պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի և Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնություններում, եվրոպական խաղերում, շախմատի համաշխարհային օլիմպիադայում և համաշխարհային ունիվերսիադայում, ՄՕԿ-ի կողմից ճանաչված ոչ օլիմպիական մարզաձևերից՝ աշխարհի և Եվրոպայի մեծահասակների և երիտասարդների առաջնություններում, գրավել են մրցանակային տեղեր, խաղային մարզաձևերում ցուցաբերել են թիմային հաջողություններ:
Անվանացանկերում ընդգրկվում են Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկները, որոնք իրենց մրցելույթներով Հայաստանն ու հայ ժողովրդին ավելի ճանաչելի են դարձրել, նպաստել են ՀՀ հանրահռչակմանը և Հայաստան-սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը:
Անվանացանկերում ընդգրկվում են այն մարզիչները՝ գլխավոր, ավագ, երկրորդ և անձնական, որոնց սաները տվյալ տարում ունեցել են առավելագույն նշանակալի մարզական հաջողություններ և նվաճումներ:
Հանձնաժողովին ներկայացված անվանացանկերը պետք է պարունակեն առաջադրվող թեկնածուների լրիվ ցուցակը և համապատասխանեն լավագույնների ընտրության հետևյալ անվանակարգերին՝
ա. լավագույն 3 մարզիկներ,
բ. լավագույն կին մարզիկ,
գ. հաշմանդամություն ունեցող լավագույն մարզիկ,
դ. լավագույն թիմ (խաղային մարզաձևեր և շախմատ),
ե. լավագույն երիտասարդ մարզիկ,
զ. վերադարձ մեծ սպորտ և/կամ հայտնություն,
է. Հայաստանի Հանրապետությունը լավագույնս հանրահռչակած մարզիկ,
ը. լավագույն մարզիչ,
թ. հանդիսատեսի համակրանք (առցանց քվեարկությամբ):
Ըստ յուրաքանչյուր անվանակարգի՝ նախարարությունը հանձնաժողովին պետք է ներկայացնի մեկ անվանացանկ: Մրցույթի մասնակիցների անվանացանկերը ստանալուց հետո հանձնաժողովը ստուգում է անվանացանկերում ընդգրկված անձանց համապատասխանությունը տվյալ անվանակարգերին: Ստուգված անվանացանկերը հանձնաժողովը տրամադրում է նախարարությանը մինչև 2024 թվականի դեկտեմբերի 19-ը ներառյալ:
Մրցույթի յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը պարգևատրվում է դրամական մրցանակով և հավաստագրով, իսկ «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգի հաղթողը՝ հուշանվերով և հավաստագրով: Յուրաքանչյուր մարզիկ կարող է հաղթող ճանաչվել միայն մեկ անվանակարգում, հավասար միավորների դեպքում դրամական մրցանակը բաժանվում է մարզիկների միջև հավասարապես:
Լրագրողների հավատարմագրման և մրցույթի անցկացման ժամկետների վերաբերյալ կտրամադրվի լրացուցիչ տեղեկատվություն:
22:09 08.04.2025
Վազգեն Թևանյանը հռչակվել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՀայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ Վազգեն Թևանյանը դարձավ Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր: Այս մասին հայտնել են Ըմբշամարտի ֆեդերացիայից: Նշվում է, որ Թևանյանն առանց գոտեմարտի հռչակվել է Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր, քանի որ մրցակիցը չի ներկայացել: ...
21:51 08.04.2025
Հայտնի է՝ երբ և որտեղ տեղի կունենան ռուս-ամերիկյան խորհրդակցություններըՌուսաստանի և ԱՄՆ-ի միջև խորհրդակցությունները սպասվում են ապրիլի 10-ին Ստամբուլում, ՏԱՍՍ-ին հաստատել է աղբյուրը։ «Նպատակային ամսաթիվը ապրիլի 10-ն է»,- ասել է գործակալության աղբյուրը՝ պատասխանելով համապատասխան հարցին։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ն ՏԱՍՍ-ին հայտնել էր, որ Ստամբուլում Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև խորհրդակցությունների երկրորդ փուլում ռուսական պատվիրակությունը կգլխավորի Վաշինգտոնում Ռուսաստանի դեսպան Ալեքսանդր Դարչիևը, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ Եվրոպայի և […] ...
21:36 08.04.2025
ՆԳՆ սպասարկման գրասենյակները շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի մարզումՆԳՆ սպասարկման գրասենյակները ՀՀ մարզերում իրականացնում են շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Ապրիլի 10-ին ծառայություններ կմատուցվեն. ժամը 11.30-16.00 Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքում (ք․ Եղեգնաձոր, Մոմիկի 1, Եղեգնաձորի Մշակույթի կենտրոն)։ Ապրիլի 17-ին ծառայություններ կմատուցվեն. ժամը 10։00-16։00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում (Գառնիի մշակույթի տան մոտ)։ Ապրիլի 17-ին և […] ...
21:24 08.04.2025
Գուտերեշը հուսով է, որ առևտրային պատերազմի նոր փուլը ռեցեսիա չի առաջացնիՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հույս է հայտնել, որ համաշխարհային տնտեսությունը կկարողանա խուսափել առևտրային պատերազմի նոր փուլի ռեցեսիայից, որն առաջացել է ԱՄՆ վարչակազմի կողմից նոր մաքսատուրքերի ներդրմամբ։ «Առևտրային պատերազմները շատ բացասական ազդեցություն են ունենում: Առևտրային պատերազմներում ոչ ոք չի հաղթում, բոլորը պարտվում են: Ինձ հատկապես մտահոգում է ամենախոցելի զարգացող երկրները, որտեղ ազդեցությունն (խմբ.առևտրային պատերազմի) ավելի […] ...
21:13 08.04.2025
«Ռեալը» նոր չափանիշներ է սահմանել ֆուտբոլում․ Արտետա«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչում Մադրիդի «Ռեալի» դեմ խաղից առաջ խոսել է համաշխարհային ֆուտբոլում իսպանական ակումբի դերի մասին, գրում է La Razon-ը: ««Մադրիդը» նոր չափանիշներ է սահմանել համաշխարհային ֆուտբոլում: Բայց մենք պետք է մեր պատմությունը կերտենք: Խաղի ժամանակ «Արսենալը» պետք է կենտրոնանա ուժեղ կողմերի վրա: «Ռեալը» նույնպես թույլ տեղեր ունի, ինչպես […] ...