18:46 28.11.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը 2024 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը կանցկացնի «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը: Փառատոնն այս տարի անցկացվում է «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր» կարգախոսով։
Նոյեմբերի 28-ին մամուլի ասուլիսով ազդարարվել է փառատոնի մեկնարկը: Մամուլի ասուլիսին մասնակցել են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը, «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի հիմնադիր Նաիրա Սարգսյանը, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի տնօրեն Սարգիս Բալբաբյանը, «ArLeAM» ընկերության տնօրեն Լևոն Խաչատրյանը: Բանախոսները ներկայացրել են փառատոնի շրջանակում իրականացվող ծրագրերն ու միջոցառումները:
«Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը միտված է զարգացման առանձնահատկություններով երեխաների և պատանիների ստեղծագործական ներուժի բացահայտմանը։ Փառատոնի շրջանակում մասնագետները շարունակական աշխատանքի միջոցով զարգացնում ու կատարելագործում են երեխաների և պատանիների ստեղծագործական կարողությունները, ինչից հետո երեխաները և դեռահասները երաժշտարվեստի, արվեստի մյուս ոլորտների ներկայացուցիչների հետ հանդես են գալիս կողք կողքի՝ մեկ հարթակում։
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը նշել է, որ համընդհանուր ներառականությունը ՀՀ կառավարության ռազմավարության կարևոր կետերից մեկն է, և այն պետք է ապահովվի կրթության, մշակույթի, սպորտի ոլորտներում:
Որպես մշակույթի ոլորտում ներառականության ապահովմանն ու զարգացմանն ուղղված ծրագրեր՝ նա կարևորել է «Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի անցկացումը, աջակցությունը «Ճախրուկ» փառատոնին, ինչպես նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության ենթակայության Երեխաների հատուկ ստեղծագործական կենտրոնի բազմաթիվ նախագծերը՝ ներառականության ապահովման նպատակով:
««Կողք կողքի» փառատոնն ունի խոսուն անվանում. այն արտացոլում է փառատոնի գաղափարն ու նպատակը՝ միասնականությունն ու միմյանց սատարումը։ Եվ հատկանշական է, որ մեկ հարթակում ձեռք ձեռքի հանդես են գալու անվանի երաժիշտներն ու զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները»,- ասել է Դանիել Դանիելյանը:
«Կողք կողքի» միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնի հիմնադիր Նաիրա Սարգսյանի տեղեկացմամբ՝ փառատոնն իր շուրջն է համախմբում զարգացման առանձնահատկություններով երեխաներին և պատանիներին, որոնք ստեղծագործելու ցանկություն և շնորհ ունեն.
«Փառատոնը մի հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում զարգացման տարբեր կենտրոններին ներկայացնելու ամբողջ տարվա աշխատանքները: Փառատոնի շրջանակում միջոցառումները բազմաթիվ և բազմաբնույթ են: Այս տարի փառատոնը մեկնարկում է նոյեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ին. Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում կկայանա փառատոնի բացման արարողությունը, որի շրջանակում տեղի կունենա «Առաջին քայլեր» խորագրով համերգը։ Նոյեմբերի 29-ին՝ ժամը 17:00-ին, Հենրիկ Իգիթյանի անվան գեղագիտության ազգային կենտրոնի «Փոքր թատրոնի» բեմում փառատոնի մասնակիցները հանդես կգան թատերական ներկայացմամբ։ Նոյեմբերի 30-ին՝ ժամը 13:00-ին, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում գրական օր է, մասնակիցները կասմունքեն, կլինեն բանաստեղծությունների ընթերցումներ, ժամանցային ծրագիր։ Հայաստանում ներառականության զարգացման և խթանման, ոլորտում շարունակական կրթության ապահովման նպատակով դեկտեմբերի 1-ին՝ ժամը 13:00-ին, «ԼուսԷ» հիմնադրամում ներառական ոլորտի հեղինակավոր մասնագետներ Ռաֆաելա Շտայնբախը (թերապևտ, օստեոպատ, Գերմանիա) և Ալինա Սարգսյանը (նյարդահոգեբան, երաժիշտ, մանկավարժ, ռիթմի մասնագետ, Ռուսաստան) կանցկացնեն սեմինարներ և վարպետության դասընթացներ, որին կմասնակցեն հայաստանյան տարբեր կազմակերպությունների շուրջ 200 մասնագետներ և ծնողներ»:
Նաիրա Սարգսյանի տեղեկացմամբ՝ փառատոնի գալա համերգը տեղի կունենա դեկտեմբերի 3-ին՝ ժամը 19:00-ին Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բեմում: Օրը պատահական չէ. ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից դեկտեմբերի 3-ը հռչակվել է Հաշմանդամների միջազգային օր։ Գալա համերգի ընթացքում փառատոնի մասնակիցները հանդես կգան Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան):
«Երեխաների և պատանիների հետ բեմում՝ կողք-կողքի հանդես կգան նաև անվանի անհատ կատարողներ։ Գալա համերգի շրջանակում Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նախասրահում կկազմակերպվի առանձնահատուկ կարիքներով երեխաների նկարչական և ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառքը, որի ամբողջ հասույթը կտրամադրվի այն կազմակերպություններին, որոնցից ձեռք կբերվեն ստեղծագործական աշխատանքները: Այս տարի փառատոնին կմասնակցեն սահմանափակ կարողություններ ունեցող շուրջ 400 երեխաներ՝ Հայաստանից, Ռուսաստանից, Վրաստանից, Ղազախստանից, Մոլդովայից, Ղրղզստանից, Ուզբեկստանից»,- ասել է Նաիրա Սարգսյանը։
Սարգիս Բալբաբյանը կարևորել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի և առանձնահատուկ կարիքներ ունեցող երեխաների համատեղ ելույթը: Նվագախմբի տնօրենի խոսքով՝ այս նախաձեռնությունը հնարավորություն է տալիս երեխաներին ոչ միայն հանդես գալու նվագախմբի հետ նույն բեմում, այլև իրականացնելու նրանց երազանքները:
«Երբ երեխաները տեսնում են տարբեր արտիստների ելույթները նվագախմբի հետ, հաճախ երազում են նրանց նման կանգնել բեմում և երգել կամ նվագել սիմֆոնիկի նվագակցությամբ։ Առանձնահատկություններով երեխաներն իսկապես տաղանդավոր են, և մեծ ներդրում է կատարվում նման մակարդակով ներկայանալու համար: Դեկտեմբերի 3-ին հատուկ երեկո է լինելու»,- նշել է Սարգիս Բալբաբյանը և հավելել, որ և՛ երեխաներն են ոգևորված, և՛ երաժիշտները։
«ArLeAM» ընկերության տնօրեն Լևոն Խաչատրյանը կարևորել է այս նախաձեռնությունը և ընդգծել, որ ընկերությունը տարիներ շարունակ փառատոնի կողքին է, և համագործակցությունը լինելու է շարունակական:
Փառատոնի հովանավորներն են Երևանի քաղաքապետարանը, «Իմ քայլը» հիմնադրամը, «ArLeAM» ընկերությունը:
16:51 28.11.2024
ՀԱՊԿ երկրների ղեկավարները դեմ են արտահայտվել նացիզմի հերոսացմանը16:33 28.11.2024
Իրանը կասկածում է Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև հրադադարի հաստատմանը14:36 28.11.2024
Կոբախիձեին հաստատել են Վրաստանի վարչապետի պաշտոնում14:10 28.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում13:11 28.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին22:44 28.11.2024
Լիբանանի համաձայնագիրը պետք է դադարեցնի պաղեստինցիների ցեղասպանությունը․ Թունիսի ԱԳՆԹունիսն անհրաժեշտ է համարում, որ նոյեմբերի 27-ին ուժի մեջ մտած հրադադարի համաձայնագիրը Լիբանանում ճանապարհ կհարթի պաղեստինյան ժողովրդին ոչնչացնող պատերազմի ավարտի համար։ Այս մասին ասվում է Հանրապետության արտաքին գործերի նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակված հայտարարության մեջ: «Թունիսը շեշտում է այս համաձայնագրի անհրաժեշտությունը՝ ճանապարհ հարթելու օկուպացված Պաղեստինում պաղեստինցի ժողովրդին բնաջնջող պատերազմում արյունահեղությանը վերջ տալու համար և կոչ է […] ...
22:34 28.11.2024
Բորելը Գազայում պատերազմի ավարտը հրատապ առաջնահերթություն է անվանելԵՄ արտաքին գործերի գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ասել է, որ վերադարձել է Մերձավոր Արևելք կատարած այցից «առանց մեծ հաջողության»՝ ասելով, որ այսօր այնտեղ իրավիճակը շատ ավելի վատ է, քան եղել է վերջին հինգ տարիներին։ «Մերձավորարևելյան այս հակամարտության լուծումն ավելի հեշտ չի դարձել: Այն դառնում է ավելի ու ավելի դժվար: Այն, ինչ փոխվել է, աճող հասկացողությունն […] ...
22:24 28.11.2024
Գերմանիան Լեհաստան կուղարկի Patriot հակաօդային պաշտպանության համակարգերԳերմանիան, որպես ՆԱՏՕ-ի երկրների դաշինքի մաս, հաջորդ տարվա սկզբին Լեհաստան կտեղափոխի Patriot զենիթահրթիռային համակարգերի մարտկոց։ Այս մասին հինգշաբթի օրը հայտարարել է Լեհաստանի ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Համաձայն ՆԱՏՕ-ի որոշման՝ 2025 թվականի հունվարից մենք կստանանք հետագա աջակցություն դաշնակիցներից մեր ՀՕՊ-ի համար, մենք ողջունում ենք Գերմանիայի որոշումը՝ Patriot համակարգի մարտկոց ուղարկելու Լեհաստան»,- գրել է Լեհաստանի պաշտպանության […] ...
22:16 28.11.2024
Իսրայելը հրադադարի հաստատումից հետո առաջին անգամ ավիահարված է հասցրել ԼիբանանինՀինգշաբթի իսրայելական զինվորականները ավիահարված են հասցրել Լիբանանի հարավին, որտեղ իսրայելական բանակը հայտնաբերել է լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման ակտիվության նշաններ: «Որոշ ժամանակ առաջ ահաբեկիչների ակտիվություն են հայտնաբերվել հարավային Լիբանանում գտնվող «Հըզբոլլահի» կողմից միջին հեռահարության հրթիռներ պահելու համար նախատեսված օբյեկտում: Իսրայելի ռազմաօդային ուժերի հարվածը կանխել է սպառնալիքը»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է Telegram-ում։ […] ...
22:08 28.11.2024
Վրաստանի նախագահը մեղադրել է իշխող կուսակցությանը սահմանադրական հեղաշրջման մեջՎրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցության որոշումը՝ դադարեցնելու Եվրամիությանն անդամակցության շուրջ բանակցությունները, «վերջ է տվել մի քանի ամիս առաջ գործող իշխանությունների կողմից սկսված սահմանադրական հեղաշրջմանը»։ «Այսօր ես հանդիպեցի Եվրամիության երկրների դեսպաններին և ասացի նրանց, որ ներկայիս ղեկավարությունը վերջնականապես հեռացել է Եվրոպայից և շարժվել դեպի Ռուսաստան։ Ես խնդրեցի դեսպաններին անել ամեն […] ...