Հայաստանի և Ղազախստանի միջև հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ. Վաղարշակ Հակոբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
-0.91 oC

Հայաստանի և Ղազախստանի միջև հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ. Վաղարշակ Հակոբյան

17:25 28.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ հաստատված է փոխգործակցության բարձր մակարդակ, մասնավորապես՝ միջխորհրդարանական համագործակցության շրջանակում. ողջունելով Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի անդամներին Ազգային ժողովում՝ ասել է Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավար Վաղարշակ Հակոբյանը:

«Մենք հատկապես կարեւորում ենք մեր պետությունների խորհրդարանների միջեւ համագործակցության զարգացումը` հիմնվելով 1999 թվականի սեպտեմբերի 2-ին ստորագրված Հայաստանի եւ Ղազախստանի միջեւ բարեկամության ու համագործակցության պայմանագրի դրույթների վրա»,- ասել է Վաղարշակ Հակոբյանը՝ հավելելով, որ անհրաժեշտություն կա մշակել միջխորհրդարանական բարեկամական խմբի աշխատանքների հստակ ալգորիթմ՝ տարբեր հարթակներում համագործակցելու համար:

Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 28-ին, որին մասնակցել են Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի անդամներ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Ալխաս Ղազարյանը, Հակոբ Ասլանյանը, Նարեկ Բաբայանը, Դավիթ Դանիելյանը, Միքայել Թումասյանը եւ ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունից Լիլիթ Գալստյանն ու Իրինա Գասպարյանը:

«Մենք շահագրգռված ենք Եվրասիական տնտեսական միության տարածքում ինտեգրացիոն գործընթացների հետագա զարգացմամբ եւ Հայաստանի ու Ղազախստանի միջեւ առեւտրատնտեսական համագործակցության ընդլայնմամբ»,- նշել է Հայաստան-Ղազախստան բարեկամական խմբի ղեկավարը՝ ընդգծելով, որ հայկական կողմը պատրաստ է սերտ գործընկերություն զարգացնել Ղազախստանի հետ բոլոր հնարավոր ոլորտներում:

Նա փաստել է, որ վերջին տարիներին երկու երկրների միջեւ առեւտրաշրջանառության բավականին բարձր ցուցանիշ է արձանագրվել՝ շեշտելով, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ղազախստանն ունեն խոստումնալից նախագծեր, որոնք կարող են փոխշահավետ լինել:

Ղազախստանի Մաժլիսի Ղազախստան-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Մուկաշ Իսկանդիրովը տեղեկացրել է, որ սա իրենց առաջին այցն է Հայաստան եւ ընդգծել, որ երկու երկրների միջեւ բոլոր մակարդակներում ծավալվել է ակտիվ քաղաքական երկխոսություն, խորացել է առեւտրատնտեսական համագործակցությունը, ինչպես նաեւ փոխգործակցությունը մշակութային եւ հումանիտար ոլորտներում:

Խոսելով Ղազախստանում ապրող եւ ստեղծագործող հայ համայնքի մասին՝ Վաղարշակ Հակոբյանը նշել է, որ երկու ազգերի հարաբերությունները հիմնված են փոխադարձ հարգանքի եւ վաղեմի ավանդույթների վրա:

Մշակութային, գիտակրթական համագործակցության շրջանակում բարեկամական խմբի ղեկավարն անդրադարձել է ղազախ հեղինակների հայերեն աշխատությունների հրատարակմանը, ԵՊՀ-ում Աբայի անվան ղազախական լեզվի, պատմության եւ մշակույթի կենտրոնի գործունեությանը: Նա համոզմունք է հայտնել, որ Ղազախստանի ազգային ակադեմիական գրադարանում հայ մշակույթի, լեզվի, գրականության եւ պատմության կենտրոնի բացումը դրական ազդեցություն կունենա երկու երկրների փոխգործակցության մշակութային եւ հումանիտար ասպեկտների վրա:

Մուկաշ Իսկանդիրովը եւս փաստել է, որ հայկական համայնքն իր ուրույն տեղն ու դերակատարումն ունի Ղազախստանում:

Բարեկամական խմբի անդամները մեկ անգամ եւս ընդգծել են երկու երկրների հարաբերություններում օրենսդիր մարմինների կարեւորագույն դերը եւ ակտիվ համագործակցելու պատրաստակամություն են հայտնել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ վարչապետ

21:50 28.11.2024

Քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները․ վարչապետ

ՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել վարչության նիստ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Նախաձեռնող խմբի նիստում քննարկեցինք վերջին զարգացումներն ու առաջիկա անելիքները»։ ...

Վրաստանի քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ վարչապետի հայտարարությունից հետո

21:40 28.11.2024

Վրաստանի քաղաքներում բողոքի ցույցեր են սկսվել ԵՄ-ի հետ հարաբերությունների վերաբերյալ վարչապետի հայտարարությունից հետո

Հինգշաբթի երեկոյան Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում՝ Վրաստանի խորհրդարանի շենքի դիմաց, ընդդիմության կողմնակիցները սկսել են բողոքի ցույցի հավաքվել՝ վարչապետ Իրակլի Կոբախիձեի՝ Եվրամիության հետ հարաբերությունների մասին հայտարարություններից հետո։ Կոբախիձեն ավելի վաղ հայտարարել էր, որ Վրաստանը մինչև 2028 թվականը չի բարձրացնի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները սկսելու հարցը, և երկիրը նույնպես կհրաժարվի ԵՄ-ից այս ժամանակահատվածի բյուջետային որևէ դրամաշնորհից։ Միաժամանակ բողոքի […] ...

Բայդենը հույս ունի, որ Թրամփը կվերանայի մաքսատուրքերի որոշումը

21:32 28.11.2024

Բայդենը հույս ունի, որ Թրամփը կվերանայի մաքսատուրքերի որոշումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հույս է հայտնել, որ իր իրավահաջորդը՝ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, կվերանայի Չինաստանից, Կանադայից և Մեքսիկայից ապրանքների ներմուծման մաքսատուրքեր սահմանելու իր որոշումը։ Ամերիկացի առաջնորդի խոսքերը մեջբերում են Սպիտակ տան մամուլի լրագրողները։ «Հուսով եմ, որ նա կփոխի իր միտքը: Կարծում եմ, որ դա հակաարդյունավետ է։ Մենք շրջապատված ենք Խաղաղ և Ատլանտյան օվկիանոսներով և […] ...

Մատենադարանի մասնագետները «Վարդաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց մասնակցությամբ անցկացրել են ձեռագրերի վերականգնման վարպետության գործնական դաս

21:24 28.11.2024

Մատենադարանի մասնագետները «Վարդաշեն» ՔԿՀ-ում ազատազրկված անձանց մասնակցությամբ անցկացրել են ձեռագրերի վերականգնման վարպետության գործնական դաս

Քրեակատարողական ծառայությունը, կարևորելով ազատությունից զրկված անձանց՝ արտաքին աշխարհի հետ կապի ամրապնդումը և այս համատեքստում վերջիններիս վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերը, շարունակում է սերտ համագործակցությունը Հայաստանի գիտական, կրթական, մշակութային կազմակերպությունների հետ։ Նշված ծրագրերի շրջանակներում նոյեմբերի 27-ին ՀՀ ԱՆ «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ էին այցելել Մատենադարանի տնօրենի գիտական գծով տեղակալ Վահե Թորոսյանը, հրատարակչության ղեկավար, Միջնադարյան գրականության և բանասիրության բաժնի ավագ […] ...

Դանիայում օրինականացվել է բժշկական կանեփը

21:14 28.11.2024

Դանիայում օրինականացվել է բժշկական կանեփը

Ժամանակավոր օրենքը, որը թույլ էր տալիս բժիշկներին դեղորայքային կանեփ նշանակել, Դանիայում մշտական ​​կդառնա։ Խորհրդարանի կուսակցությունների մեծամասնությունը համաձայնել է այս հարցում, հայտնում է Թագավորության ներքին գործերի և առողջապահության նախարարությունը: 2018-ից 2025 թվականներին բժիշկներին թույլատրվել է նշանակել այս դեղամիջոցը: Նորարարության նպատակն էր թույլ տալ ուժեղ ցավ ունեցող հիվանդներին, ովքեր արդեն փորձել են այլ դեղամիջոցներ, սակայն բարելավում չեն […] ...

Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները

21:05 28.11.2024

Քննարկվել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները

Նոյեմբերի 28-ին Հելսինկիում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբի հետ։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Ֆինլանդիայի միջև համագործակցության խորացման հնարավոր ուղղությունները։ Ընդծվել է, որ երկկողմ քաղաքական երկխոսության ամրապնդման հարցում էական դեր են կատարում ժողովրդավարական արժեքների նկատմամբ ամուր հարգանքը, զարգացման մեծ ներուժ ունեցող ոլորտներում համագործակցության ակտիվացման հարցում փոխադարձ շահագրգռվածությունը, ինչպես […] ...

BACK_TO_TOP