Սեպտեմբերի 23-ին Երևանում հեղափոխությունը կավարտվի. քաղտեխնոլոգ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+20.09 oC

Սեպտեմբերի 23-ին Երևանում հեղափոխությունը կավարտվի. քաղտեխնոլոգ

19:40 19.09.2018

Քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի համոզմամբ` տեսակետը, թե Երևանի ավագանու ընտրությունները արտահերթ խորհրդարանական ընտրություններից առաջ լակմուսի թուղթ են լինելու, անհիմն է: SHANTNEWS.am-ի հետ զրույցում Բադալյանը նշեց` նրանք, ովքեր այդպես են արտահայտվում, բացարձակապես չեն հասկանում ընտրական գործընթացից: Նա թվարկեց մի շարք պատճառներ, թե ինչու Երևանի ավագանու ընտրությունները համապետական ընտրությունների հետ չի կարելի համեմատել:

«Հեղափոխական էյֆորիան հիմա շատ արագ ձևով վերանում է. սեպտեմբերի 23-ին`ժ. 20:00-ին, երբ Երևանի տարածքում կփակվեն ընտրատեղամասերը, Երևանում հեղափոխությունը կավարտվի, Երևանը կունենա իր քաղաքապետը, անկախ նրանից` ով կլինի: Գաղտնիք չէ, որ վարչապետը հիմա բարձր վարկանիշ ունի, բայց այն շատ կտրուկ անկում է ապրում: Իհարկե, ուրիշների համեմատ նա դարձյալ բարձր վարկանիշ ունի, բայց քանի որ չկա սոցհարցում, սեպտեմբերի 23-ը ցույց կտա, թե նրա վարկանիշը որքան է: Այնուամենայնիվ, ԱԺ ընտրությունների նախօրյակին վարչապետի այս բարձր վարկանիշից էական անկում է լինելու»,- ասաց նա:

Բադալյանը շեշտեց` եթե հիմա Կառավարության գործունեության նկատմամբ այդքան քննադատողական հաշվետվություն չկա, ապա ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ միանշանակ է, որ արդեն վարչապետից պահանջելու են հաշվետվություն, թե «ո՞ւր են քո խոստացած նվաճումները», որովհետև արդեն նրա վարչապետության չորրորդ ամիսն է լրանում, սակայն այս ընթացքում Հայաստանի տնտեսության մեջ օտարերկրյա խոշոր ներդրումներ չկան, ու չնայած խոսում են խոստումների մասին, սակայն կոնկրետ փաստ չկա: Սա, ըստ քաղտեխնոլոգի, ևս մեկ գործոն է: Նրա կարծիքով՝ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ շատ ավելի խիստ քննադատական մոտեցում է դրսևորելու նաև կոռուպցիայի դեմ պայքարում գրանցված հաջողությունների նկատմամբ:

«Այս պահի դրությամբ մենք տեսնում ենք, չէ՞, Ավագանու արտահերթ ընտրություններն ինչու եղան. որովհետև Տարոն Մարգարյանը հրաժարական տվեց: Անցել է արդեն երկուսուկես ամիս, մենք տեսնում ենք, որ Տարոն Մարգարյանի նկատմամբ որևէ քրգործ չի հարուցվել, ավելին, նա ընդհանրապես չի էլ կանչվել հարցաքննության և այստեղ կասկածներ են սկսում հասունանալ` իրո՞ք կոռուպցիայի պատճառով էր դա, թե՞ ինչ-որ անդրկուլիսյան գործարք է եղել, ուղղակի վարչապետի թիմակիցները նրան առաջարկել են հեռանալ Երևանի քաղաքապետի պաշտոնից, փոխարենը խոստացել, որ նրա նկատմամբ քրգործ չի լինելու»,- ասաց Բադալյանը:

Ամենակարևոր գործոններից մեկն էլ, ըստ Բադալյանի, այն է, որ եթե Երևանի ավագանու ընտրություններն այդքան հետաքրքիր չեն աշխարհաքաղաքական կենտրոնների համար, ապա ԱԺ արտահերթ ընտրությունները խիստ մեծ հետաքրքրություն են ներկայացնելու, և նրանք ակտիվ միջամտելու են` ուղղակի կամ անուղղակի աջակցելով, կամ էլ ինչ-որ կուսակցություններ ստեղծելով և նրանց աջակցելով: Համապետական ընտրություններին, քաղտեխնոլոգի կարծիքով, արևմտամետ ուժը կարող է իրեն ավելի ակտիվ դրսևորել, որովհետև հիմա` Երևանի ավագանու ընտրություններին, այդ ուժը կարծեք թե իրեն չի դրսևորում կամ նպատակահարմար չի գտնում դրսևորել, բայց խորհրդարանական ընտրություններից առաջ իրեն դրսևորելու է: Բադալյանը չբացառեց, որ հնարավոր է` ռուսամետ ուժ հանդես գա: Նա նաև նշեց` կարող են այլ գործոններ ևս լինել, օրինակ՝ ԼՂ հարց, այլ ֆորսմաժորային գործոններ:

«Ի դեպ, Երևանի ավագանու ընտրությունները երկու առավելություն ունեն. սեպտեմբերի 23-ին Երևանի տարածքում վերանում է հեղափոխությունը, և այլևս հեղափոխական էյֆորիա չկա, կա կոնկրետ իշխանություն և ընդդիմություն, սա` մեկ գործոն, և երկրորդ կարևորագույն գործոնը, որին ուշադրություն չեն դարձնում, այն է, որ դարձյալ սեպտեմբերի 23-ին՝ ժ. 20:00-ին, երբ ԿԸՀ-ն ամփոփի տվյալները, Ավագանու ամբողջ կազմը հրապարակվի, Հայաստանի քաղաքական դաշտ մուտք կգործեն մի քանի տասնյակ, մոտ 50-60-ի չափ քաղաքական նոր դեմքեր, նոր գործիչներ, որոնք շատերը, ցանկանալով ապագայում նաև պատգամավոր դառնալ, ավագանու ակտիվ գործունեություն են իրականացնելու, և այս` կարելի է ասել «ճահճացած» քաղաքական դաշտը բավական թարմացվելու է, սա շատ կարևոր գործոն է»,- նշեց քաղտեխնոլոգը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվել

17:46 28.04.2025

Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվել

Բոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում կայացած IBA.PRO 4 միջազգային մրցաշարում Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանի մասնակցությամբ` սերբ Օմեր Ամետովիչի դեմ պրոֆեսիոնալ մենամարտում գրանցվել է ոչ-ոքի։ Հարությունյանն առավելություն է ունեցել մենամարտի ընթացքում, երկրորդ ռաունդում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին, սակայն մրցավարները ոչ-ոքի են արձանագրել։ ...

Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

17:40 28.04.2025

Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

Ապրիլի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4073 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 131 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 161, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 297 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 574, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում […] ...

Թրամփը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին

17:30 28.04.2025

Թրամփը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Atlantic-ին տված հարցազրույցում ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը ներկայումս չի սպառնում ամերիկացիների կյանքին, բայց կարող է պոտենցիալ վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ «Ես փորձում եմ շատ կյանքեր փրկել: Գիտեք, Ուկրաինան և Ռուսաստանը մեր կյանքերի հետ կապ չունեն, բայց այն կարող է ավարտվել Երրորդ համաշխարհային պատերազմով», – ասել է Թրամփը: […] ...

Իրանի իշխանությունները նշել են Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը

17:22 28.04.2025

Իրանի իշխանությունները նշել են Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառը

Իրանի հարավային Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով, մեղավորները հայտնաբերվել են, հետաքննություն է ընթանում, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին։ «Հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննություն անցկացնելու համար, մեղավորները բերման են ենթարկվել, բացատրել են պայթյունի հետ կապված որոշ հարցեր, հետաքննությունը շարունակվում է։ Ես երեկ արդեն բացատրեցի, թե ինչպես […] ...

2022 թվականից հետախուզվողին քրեական ոստիկանները տեղափոխել են Հայաստան

17:14 28.04.2025

2022 թվականից հետախուզվողին քրեական ոստիկանները տեղափոխել են Հայաստան

Ապրիլի 26-ի ժամը 19:50-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդու, որը 2022 թվականից Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթող

17:06 28.04.2025

Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթող

Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում: Հենացատկի վարժության եզրափակչում նա հավաքել է 14.700 միավոր և զբաղեցրել է առաջին տեղը: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հաղթողներ էին դարձել Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ Համլետ Մանուկյանն […] ...

BACK_TO_TOP