Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է տնտեսական ոլորտը կանոնակարգող նախագծեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 04 2025
  • $
    390.94
  • RUBLE
    4.77
  • 443.95
WEATHER
+12.09 oC

Հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է տնտեսական ոլորտը կանոնակարգող նախագծեր

19:12 27.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել են մի շարք նախաձեռնություններ:

Գործադիրի հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամակահատվածում իրականացվել են փոփոխություններ: Ըստ այդմ՝ Կառավարությունը կսահմանի հսկիչ (նույնականացման) նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա՝ դրոշմավորված ապրանքների մատակարարման մասով դուրս գրվող հաշվարկային փաստաթղթերում հսկիչ (նույնականացման) նշանների եւ դրանց քանակի վերաբերյալ տեղեկության լրացման դեպքերը, կարգը եւ ժամկետները:

Առաջարկվում է նաեւ նախաձեռնությունը լրացնել նոր նախագծերով: Այս փոփոխություններն ուժի մեջ մտնելու ժամկետը 2025 թվականի հունվարի մեկից առաջարկվում է տեղափոխել 2026 թվականի հունվարի մեկը:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում երեք առաջարկ է ներկայացվել: Առաջարկվում է ավիայուղը հանել բացառությունների շարքից, քանի որ այն այսօր էլ հարկվում է: Հստակեցնող առաջարկ է եղել. այն վերաբերում է չափագրմանը: Առաջարկվում է չափագրում կատարել այն սուբյեկտի մոտ, որը գերազանցել է 24 մլն դրամի շրջանառությունը:

«Հստակեցնում ենք, որ այդ 24 մլն դրամը տարածվի ինչպես տվյալ, այնպես էլ նախորդ տարվա վրա: Եթե նախորդ տարի արդեն գերազանցել է 24 մլն դրամը, ապա այս տարի հարկային մարմինն իրավասություն ունի իրականացնելու չափագրում: Եթե անցած տարի 60 մլն դրամի շրջանառություն է ունեցել, այս տարի էլ չսպասեն, որ 20 մլնի անի, եթե կարիք կա ու չափագրում իրականացնելու ռիսկեր են առաջացել, ապա հստակեցնում ենք, որ կարող է իրականացվել չափագրումը»,- պարզաբանել է ՊԵԿ փոխնախագահը:

Առաջարկվում է հստակեցնել չափագրման ընթացքում ապրանքների տեսակավորման հետ կապված հարցերը: Այդ նպատակով առաջարկվում է սահմանել, որ չափագրման ընթացքում պակասորդի մեծությունը որոշվում է ըստ յուրաքանչյուր ապրանքի` հաշվի առնելով նույն ապրանքի տեսակավորման արդյունքում նույն կամ համանման ապրանքային պակասորդների եւ ավելցուկների տարբերությունները` պայմանով, որ ապրանքների ձեռքբերման գների կամ իրացման գների միջեւ տարբերությունը չի գերազանցում 20 տոկոսը:

Առաջին ընթերցումից հետո մեկ խմբագրական առաջարկ է ներկայացվել:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է նաեւ «Փարվանյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի կողմից կոլեկտիվ հանրագրով ներկայացված՝ ՀՀ հարկային օրենսգրքում գործող իրավակարգավորումների կատարելագործման վերաբերյալ (ՀՀ հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 8-րդ եւ 109-րդ հոդվածի 1-ին մասերում լրացումներ կատարելու) առաջարկության հիմնավորվածության վերաբերյալ հարցը:

Զեկուցող Մհեր Փարվանյանը հայտնել է, որ առաջարկում են փոփոխություն կատարել Հարկային օրենսգրքի՝ ավելացված արժեքի հարկին եւ շահութահարկին վերաբերող հոդվածներում եւ հրապարակային սակարկությունների մասով, անշարժ գույքը վաճառելիս, ավելացված արժեքի հարկը եւ շահութահարկի հարկման բազան հաշվարկել փաստացի գնից: Այս համատեքստում զեկուցողը ներկայացրել է հիմնավորումներ:

Հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ներկայացրել է հանձնաժողովի դիրքորոշումը: Նշվել է, որ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովն ուսումնասիրել է «Փարվանյան Քոնսալթինգ» ՍՊԸ-ի կողմից կոլեկտիվ հանրագրով ներկայացված առաջարկության հիմնավորվածության հարցը եւ դրա ընդունումը համարել ոչ նպատակահարմար՝ ելնելով մի շարք նկատառումներից:

Կառավարության դիրքորոշումը եւս առաջարկության վերաբերյալ դրական չէր:

Հանձնաժողովը քվեարկությամբ առաջարկությունը չի ընդունել:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 18-ին

10:13 18.04.2025

Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 18-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 445 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․7 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․87 դրամ: ...

ԱՄՆ-ը կարող է Սիրիայում ռազմական ներկայությունը կրճատել մինչև 500-ի

10:00 18.04.2025

ԱՄՆ-ը կարող է Սիրիայում ռազմական ներկայությունը կրճատել մինչև 500-ի

Սիրիայում ամերիկյան զորքերի թիվը կարող է կրճատվել մինչև 500 մարդ։ Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է New York Times (NYT) թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Դրանց տվյալներով՝ մոտ ապագայում երկրի հյուսիս-արևելքում գտնվող ամերիկյան ութ օպերատիվ բազաներից երեքը կփակվեն, իսկ զինվորականների թիվը մոտավորապես 2000-ից կկրճատվի 1400-ի։ Զորքերի հետագա դուրսբերման մասին որոշում կկայացվի մոտ երկու ամսից, ինչը կարող է […] ...

Հայաստանի հոկեյի հավաքականը հաղթել է Իրանի ընտրանուն․ Աշխարհի IV դիվիզիոնի առաջնություն

09:55 18.04.2025

Հայաստանի հոկեյի հավաքականը հաղթել է Իրանի ընտրանուն․ Աշխարհի IV դիվիզիոնի առաջնություն

Երևանում շարունակվող տափօղակով հոկեյի աշխարհի IV դիվիզիոնի առաջնության չորրորդ տուրում Հայաստանի հավաքականը 8-0 հաշվով հաղթել է Իրանի ընտրանուն։ Հայաստանի հավաքականը 9 միավորով երկրորդ տեղում է, Իրանի ընտրանին` 3 միավորով 5-րդն է։ Առաջատար Ուզբեկստանի հավաքականն է և ունի 10 միավոր։ Վերջին` 5-րդ տուրում հոկեյի Հայաստանի հավաքականը ապրիլի 19-ին կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ։ ...

Al Jazeera. Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 17 մարդ

09:50 18.04.2025

Al Jazeera. Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է 17 մարդ

Առնվազն 17 մարդ է զոհվել Գազայի հատվածին Իսրայելի օդային նոր հարվածների հետևանքով։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Ուրբաթ օրը իսրայելական զինվորականները ռմբակոծել են Պաղեստինի անկլավի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի ծայրամասերը, ինչպես նաև հյուսիսում՝ Ջաբալիա քաղաքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները հատվածում՝ լայնածավալ հարվածներ հասցնելով նրա դեմ և դրանով […] ...

Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 33-ի

09:40 18.04.2025

Եմենում ԱՄՆ-ի հարվածների հետևանքով զոհվածների թիվը հասել է 33-ի

Եմենում ԱՄՆ ավիահարվածների հետևանքով առնվազն 33 մարդ է զոհվել, ևս 80-ը վիրավորվել է։ Այս մասին հայտնում է Al Masirah հեռուստաալիքը։ Ուրբաթ գիշերը օդից հարձակման է ենթարկվել Ռաս Իսա նավահանգիստը, որը գտնվում է Կարմիր ծովի ափին՝ Ալ-Հոդեյդա նահանգում, որտեղ նավթային տերմինալ կա։ Այնտեղ խոշոր հրդեհ է բռնկվել։ ԱՄՆ ռազմաօդային ուժերը իրականացրել են առնվազն 14 ռեյդեր, որոնք […] ...

Եթե հնարավորություն կա, պետք է փորձել․ Թիկնիզյանը՝ Սպերցյանի հեռանկարների մասին

09:30 18.04.2025

Եթե հնարավորություն կա, պետք է փորձել․ Թիկնիզյանը՝ Սպերցյանի հեռանկարների մասին

«Լոկոմոտիվի» և Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը «Матч ТВ»-ի հետ զրույցում նշել է, որ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պետք է փորձի տեղափոխվել եվրոպական թոփ ակումբ, եթե նման հնարավորություն ունենա։ «Սպերցյանը լավ ֆուտբոլիստ է, բարձր կարգ ունի։ Բավական է բացել նրա վիճակագրությունն ու նայել։ Իհարկե, Եվրոպայում նրա նկատմամբ հետաքրքրություն կա, թեև, անձամբ այդ թեմայով չեմ խոսել։ […] ...

BACK_TO_TOP