Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Անահիտ Մանասյանը Ներքին Գետաշենում հանդիպել է դպրոցականների հետ

18:14 26.11.2024

Գեղարքունիքի մարզ իրականացրած աշխատանքային այցի շրջանակներում Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 26-ին այցելել է Ներքին Գետաշենի Աղվան Եղիազարյանի անվան թիվ 2 միջնակարգ դպրոց, հանդիպել դպրոցականների, այդ թվում՝ հարակից դպրոցի սաների և ուսուցչական անձնակազմի հետ:

Իր խոսքում Անահիտ Մանասյանն ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, շեշտել մարդու իրավունքների հիմքում ընկած գաղափարների` հանդուրժողականության, մարդու՝ որպես բարձրագույն արժեքի, նրա արժանապատվության երաշխավորման կարևորությունը։

«Չափազանց կարևոր է, որ դպրոցականներին հետաքրքրում է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտը։ Իրավունքի վերաբերյալ պատշաճ տեղեկացվածությունն օգնում է ձևավորել հանդուրժող ու ոչ խտրական միջավայր: Հիշեք, որ ձեր ճիշտ վարքագծով կարող եք փոխել միջավայրը»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ուսուցիչներ, երեխաների ծնողները և ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչները: Հարց ու պատասխան ձևաչափով անցկացված հանդիպման ժամանակ աշակերտները հնարավորություն են ունեցել բարձրաձայնելու իրենց հուզող հարցերը։

Քննարկվել են երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող տարբեր խնդիրներ․ երեխաների նկատմամբ բռնության դրսևորումները, կրթության իրավունքը, լսված լինելու և ազատորեն կարծիք արտահայտելու իրավունքը և այլն։

Անդրադարձ է կատարվել մարդու իրավունքների պաշտպանությանը, բուլինգի, անհանդուրժողականության և խտրականության դեմ պայքարին վերաբերելի մի շարք հարցերի:

Ի թիվս այլնի, Անահիտ Մանասյանը ներկայացրել է ՄԻՊ առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հարցերով հասարակական խորհրդի գործունեությունը: Այս համատեքստում Անահիտ Մանասյանը խոսել է նաև Ժնև՝ Միավորված ազգերի կազմակերպություն, կատարած այցի մասին, որին իր հետ համատեղ մասնակցել են նաև խորհրդի անդամ երեխաները: Պաշտպանը նշել է, որ նրանց դերակատարությունն այցին առանցքային էր, քանի որ երեխաներն իրենք են խոսել բնագավառին առնչվող տարբեր խնդիրների մասին:

Հանդիպման վերջում Անահիտ Մանասյանը շնորհակալություն է հայտնել հետաքրքիր քննարկման համար և պատրաստակամություն հայտնել դպրոցականներին հյուրընկալել Պաշտպանի աշխատակազմում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոյեմբերի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանքանջատումներ են լինելու

22:28 26.11.2024

Նոյեմբերի 27-ին Երևանի և մարզերի մի շարք հասցեներում հոսանքանջատումներ են լինելու

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 27-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նորք Մարաշ՝ Նորք՝ 5-րդ փողոց 22/2 առանձնատուն և հարակից տարածքների առանձնատներ, Գ․ Հովսեփյան փ. 4/2, 6/2, 3/3 առանձնատներ և հարակից տարածքների առանձնատներ, Նորք՝ 2-րդ փողոցի 2-րդ նրբանցքի առանձնատներ, Թարմություն ՍՊԸ, ՀՀ-ում […] ...

Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում

22:20 26.11.2024

Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում

Մ-3 միջպետական ճանապարհի՝ Ապարանի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Կատարվում են ճանապարհի ձմեռային սպասարկման աշխատանքներ, հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։ ...

«Նոան» երկրպագուների համար ուղեգիր կխաղարկի դեպի Սերբիա

22:16 26.11.2024

«Նոան» երկրպագուների համար ուղեգիր կխաղարկի դեպի Սերբիա

Հայաստանի գործող փոխչեմպիոն «Նոան» նոյեմբերի 28-ին «Հանրապետական» մարզադաշտում կայանալիք ԿԼ-ի խաղարկության լիգայի փուլի 4-րդ տուրի «Նոա»-«Վիկինգուր» հանդիպման ընդմիջմանը խաղարկելու է տոմս դեպի Սերբիա։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Խաղարկության հաղթողը հնարավորություն կունենա ներկա գտնվել «Բաչկա Տոպոլա»-«Նոա» խաղին։ ...

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

22:11 26.11.2024

Հրթիռային հարվածով Ռուսաստանը բարձրացրեց պատերազմի նշաձողը

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ ԱԳ նախարարը չի մասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների հանձնաժողովի համատեղ նիստին։ Հայաստանում Ռուսաստանի դեապանն էլ ասել էր, թե ռուս-հայկական դաշնակցային համագործակցությանն, այդ թվում՝ ՀԱՊԿ-ի շրջանակներում, այլընտրանք չկա: Այս ու այլ թեմաներ «Հեռանկարի» տաղավարում քննարկվել են ռազմական և անվտանգության հարցերով փորձագետ Հրաչյա Արզումանյանի հետ: ...

Սիրիայի ՊՆ-ն հաստատել է Հոմսում թիրախներին իսրայելական հարվածների մասին տվյալները

22:05 26.11.2024

Սիրիայի ՊՆ-ն հաստատել է Հոմսում թիրախներին իսրայելական հարվածների մասին տվյալները

Սիրիայի պաշտպանության նախարարությունը հաստատել է իսրայելական զինուժի կողմից երկրի կենտրոնական մասում գտնվող Հոմս նահանգում երկու թիրախների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին տեղեկությունը։ «Այս գիշեր մոտավորապես ժամը 20:10-ին, իսրայելական թշնամին օդային ագրեսիա է իրականացրել Հյուսիսային Լիբանանից՝ հարձակվելով Հոմս նահանգի երկու թիրախների վրա, ինչը հանգեցրել է նյութական վնասների»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ավելի վաղ SANA-ն հայտնել էր, որ […] ...

SHANTNEWS

22:00 26.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP