Գիտնականները հերքել են Հերոդոտոսի վարկածը հայերի բալկանյան ծագման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 11 2024
  • $
    390.88
  • RUBLE
    3.71
  • 411.09
WEATHER
+5.09 oC

Գիտնականները հերքել են Հերոդոտոսի վարկածը հայերի բալկանյան ծագման մասին

17:33 26.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Գիտնականները հերքել են անտիկ շրջանի հույն պատմիչ Հերոդոտոսի վարկածն այն մասին, թե հայերի նախնիները բալկանյան ծագում ունեն։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ American Journal of Human Genetics ամսագրում հրապարակված հոդվածում նշվում է, որ գենետիկները կարդացել են 57 հայերի ԴՆԹ-ն՝ նրանց պոպուլյացիայի ժողովրդագրական պատմությունն ուսումնասիրելու նպատակով և հաստատել են դիտարկումներն այն մասին, որ ժամանակակից հայերին գենետիկորեն մոտ մարդիկ կովկասյան տարածաշրջանում ապրել են դեռ բրոնզի դարում:

Հոդվածում նշվում է, որ հայերի պատմությունը վաղուց գրավել է հետազոտողների ուշադրությունը։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ նրանք ունեն իրենց առաքելական եկեղեցին, այբուբենը և լեզուն, որը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղին:

«Անտիկ շրջանի հույն պատմիչ Հերոդոտոսի հաղորդումների շնորհիվ՝ վարկած է առաջացել, որ հայերի նախնիները Կովկաս են տեղափոխվել Բալկաններից և մասնավորապես Թրակիայից։ Այդ վարկածը հետագայում մատնանշվեց որոշ լեզվաբանների կողմից: Այնուամենայնիվ, ժամանակակից ապացույցները ցույց են տալիս, որ գենետիկորեն նման բնակչություն այս տարածաշրջանում ապրել է առնվազն բրոնզե դարում: Ավելին, ժամանակակից հայերի նախնիների մի զգալի մասը, ըստ ամենայնի, բնակվել է Հայկական լեռնաշխարհում դեռ նեոլիթյան դարաշրջանում»,- ասված է հոդվածում։

Դուբլինի Թրինիթի քոլեջից Անահիտ Հովհաննիսյանը 9 երկրի գիտական ​​կազմակերպությունների գործընկերների հետ ներկայացրել է հայերի ժողովրդագրական պատմության հետազոտությունների արդյունքները։ Ըստ այդմ՝ գիտնականները կարդացել են մարդկանց 34 ամբողջական գենոմ, որոնց նախնիների չորս սերունդներն իրենց համարում էին հայ ժողովրդի ներկայացուցիչներ։ Բացի այդ, հետազոտողներն ընդլայնել են հետազոտության շրջանակը՝ ընդգրկելով գենոմի ամբողջ տվյալներով ևս 23 անհատների, ինչպես նաև ներկայացրել նախկինում հրապարակված հին և ժամանակակից գենոմներին առնչվող տվյալներ:

«Այս գենոմների ուսումնասիրությունը հաստատել է, որ Հերոդոտոսը սխալվում էր, երբ ասում էր, որ հայերի նախնիները գաղթել են Բալկանյան թերակղզուց։ Ժամանակակից հայերը ներկայացնում են բավականին միատարր բնակչություն։

Գենետիկան նաև հաստատել է, որ ժամանակակից հայերի որոշ նախնիներ ապրել են Կովկասում դեռևս նեոլիթյան դարաշրջանում, ինչպես ավելի վաղ հաղորդվել էր հնագույն գենոմների լայնածավալ ուսումնասիրության շրջանակում»,- ասված է հոդվածում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը

21:32 26.11.2024

Արմավիրի մարզպետի թեկնածու է առաջադրվել Արգիշտի Մեխակյանը

ՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Վարչության նիստ։ Վարչությունը որոշել է Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու։ ...

Երկրաշարժ Իրանի Ահար քաղաքից 67 կմ արևմուտք

21:24 26.11.2024

Երկրաշարժ Իրանի Ահար քաղաքից 67 կմ արևմուտք

Սույն թվականի նոյեմբերի 26-ին` տեղական ժամանակով ժամը 20:50-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16։50-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38․53⁰ և արևելյան երկայնության 46.30⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Ահար քաղաքից 67 կմ արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ 4․4 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6 բալ: Երկրաշարժը […] ...

ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի, Իջևանի, Վեդիի տ/կ խորհուրդների նախագահներին․ վարչապետ

21:16 26.11.2024

ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի, Իջևանի, Վեդիի տ/կ խորհուրդների նախագահներին․ վարչապետ

ՔՊ կենտրոնական գրասենյակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Վարչության նիստ։ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ Վարչության հերթական նիստում հաստատեցինք Վայքի, Իջեւանի, Վեդիի տ/կ խորհուրդների նախագահներին։ Վարչությունը նաեւ որոշեց Խոյ խոշորացված համայնքի ղեկավար Արգիշտի Մեխակյանին առաջադրել Արմավիրի մարզպետի թեկնածու»։ ...

ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է պարեկների վերապատրաստման հերթական դասընթացը

21:08 26.11.2024

ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է պարեկների վերապատրաստման հերթական դասընթացը

ՆԳՆ կրթահամալիրում անցկացվել է պարեկային ծառայողների կարողությունների և հմտությունների զարգացմանն ուղղված Հայաստանի ոստիկանության վերապատրաստման ծրագրով (ՀՈՎԾ) հերթական դասընթացը: Ծրագրի նպատակն է նոր մոտեցմամբ ապահովել ՆԳՆ կրթահամալիրն ավարտած և աշխատանքի անցնող պարեկների սահուն ու անխոչընդոտ մուտքն ու ինտեգրումը ծառայություն։ Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկ Իլյա Սարգսյանի խոսքով՝ նոր ավարտած և արդեն գործող պարեկային ծառայողներին կցվում […] ...

Հուսով եմ` կշարունակեմ հաջողությունների հասնել «Ինտերի» հետ․ Ինձագի

21:00 26.11.2024

Հուսով եմ` կշարունակեմ հաջողությունների հասնել «Ինտերի» հետ․ Ինձագի

«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին գերմանական «Լայպցիգի» դեմ ՈւԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրի հանդիպման նախախաղային ասուլիսին հույս է հայտնել, որ երկար ժամանակ կմնա միլանյան թիմի ղեկին: «Հուսով եմ, որ երկար ժամանակ կմնամ «Ինտերում», ցանկանում եմ շարունակել զգալ «Սան Սիրոյի» մթնոլորտը։ Այստեղ մենք առավելություն ունենք երկրպագուների շնորհիվ, նրանք առաջ են մղում մեզ։ Ես բախտավոր […] ...

G7-ը խոստանում է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

20:55 26.11.2024

G7-ը խոստանում է թույլ չտալ Իրանին միջուկային զենք ձեռք բերել

Յոթնյակի (G7) երկրները վերահաստատել են իրենց վճռականությունը՝ թույլ չտալու Իրանին միջուկային զենք ձեռք բերել։ Այս մասին ասված է Իտալիայում կայացած Յոթնյակի խմբի նախարարների հանդիպման արդյունքներով հայտարարության նախագծում։ «Մենք վերահաստատում ենք մեր վճռականությունը, որ Իրանը երբեք չպետք է ստեղծի կամ ձեռք բերի միջուկային զենք: Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ՝ հակազդելու Իրանի միջուկային էսկալացիային», – նշվում է […] ...

BACK_TO_TOP