15:51 06.04.2018
Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացված վերահսկողության արդյունքում «Էվրիկա Գրուպ» ՍՊԸ-ին պատկանող սուպերմարկետների ցանցի երեք խանութներում հայտնաբերվել են ժամկետանց սննդամթերքի մի շարք տեսակներ` յոգուրտ, կաթ, քամած մածուն, մայոնեզ, բժշկական երշիկ, հալվա, քաղցր կաթնաշոռիկ, ջնարակված պանիր, սերուցքային կարագ և բուսասերուցքային մածուկ, սփրեդներ, խաշ, երշիկներ, ծխեցրած սալ, թխվածքաբլիթ, սարդելկա, մանանեխ, չամանի մածուկ: Դրանք վաճառքից հանվել են և տեղում ոչնչացվել: Այս մասին հայտնում են ՍԱՊԾ լրատվական ծառայությունից:
Հայտնաբերվել են նաև մակնշման անհամապատասխանություններով մթերքներ (ընդհանուր առմամբ 546 հատ)՝ կանաչ ոլոռ, եգիպտացորեն, թթու լոլիկ, սունկ շամպինյոն, կարմիր լոբի, անանաս օշարակում, ձիթապտուղ, խտացրած կաթ, մարինացված սունկ, ինչպես նաև 11 կգ սերուցքային կարագ և սալտիսոն. այս մթերքները հանվել են վաճառքից: Հանձնարարվել է իրացնել միայն օրենսդրությանը համապատասխանող մակնշմամբ ապրանքատեսակներ:
20:17 11.04.2025
Մալխաս Ամոյանը ևս եզրափակչում է․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Մալխաս Ամոյանը (77 կգ) երրորդ հաղթանակը տարավ և դուրս եկավ եզրափակիչ։ Հիշեցնենք, որ 1/8-ում Մալխասը հանդիպել էր լեհ Մատեուժ Բերնատեկի հետ և փայլուն հաղթանակ տարել 9-0 հաշվով։ Գոտեմարտը տևել էր 1 րոպե 59 վայրկյան։ 1/4 եզրափակչում Մալխասը 7-2 հաշվով հաղթել էր մոլդովացի Ալեքսանդր Սոլովեյին։ Իսկ 1/2 եզրափակչում Ամոյանը […] ...
20:07 11.04.2025
Հայաստանը շահագրգռված է Աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ. Միրզոյանը՝ Անգոլայի ԱԳ նախարարինԱպրիլի 11-ին Անթալիայի դիվանագիտական ֆորումի շրջանակներում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անգոլայի Հանրապետության ԱԳ նախարար Տետե Անտոնիոյի հետ: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանը շահագրգռված է աֆրիկյան մայրցամաքի երկրների հետ հարաբերությունների զարգացմամբ և հույս հայտնել, որ Աֆրիկյան միությունում Հայաստանի առաջին մշտական դիտորդի (ներկայացուցչի) նշանակումը նոր խթան կհանդիսանա այդ ուղղությամբ։ Նախարար Միրզոյանն […] ...
19:53 11.04.2025
Կարեն Ասլանյանը եզրափակչում է․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Կարեն Ասլանյանը (63 կգ) դուրս է եկել եզրափակիչ։ 1/2 եզրափակչում Կարենը ժամանակից շուտ՝ 1 րոպե 43 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել է ուկրաինացի Անդրեյ Սեմենչուկին։ Հայ ըմբիշը պայքարի մեջ էր մտել քառորդ եզրափակչից, որտեղ ընդամենը 32 վայրկյանում 8-0 հաշվով հաղթել էր Լեհաստանը ներկայացնող Մաիրբեկ Սալիմովին։ ...
19:45 11.04.2025
Կապանի թիվ 1 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է. վարչապետԿապանի թիվ 1 մանկապարտեզը սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգվել է: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է ավելի քան 377 մլն դրամ, որի 80%-ը՝ 302 մլն դրամը, հատկացրել է Կառավարությունը։ Մանկապարտեզը նախատեսված է 170 երեխայի համար: Այս մասին տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ...
19:40 11.04.2025
Մանվել Խաչատրյանը կպայքարի բրոնզե մեդալի համար․ ըմբշամարտի ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55 կգ․ քաշային Մանվել Խաչատրյանը պարտվեց կիսաեզրափակչում և կպայքարի բրոնզե մեդալի համար։ Հիշեցնենք, որ Խաչատրյանը պայքարի մեջ էր մտել քառորդ եզրափակչից։ Հայ ըմբիշը 3 րոպե 34 վայրկյանում բացահայտ առավելությամբ՝ 9-0 հաշվով հաղթել էր թուրք Էմրե Մուտլուին։ Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչ են դուրս եկել նաև Կարեն Ասլանյանը (63 կգ․) և […] ...