18:11 25.11.2024
Գենդերային թեմատիկ խմբի ընդլայնված հանդիպմամբ մեկնարկել է «Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ» քարոզարշավը։ Այս մասին տեղեկացնում են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:
Միջոցառման շրջանակում անդրադարձ է կատարվել Ընտանեկան բռնության օրենքի ընդունումից հետո իրականացված աշխատանքներին և նախանշվել առաջիկա հինգ տարիների հիմնական առաջնահերթություններն ու գործողությունները․ ներկայացվել են Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարում արձանագրված ձեռքբերումներն ու մարտահրավերները։
Հանդիպմանը մասնակցել են ոլորտում գործունեություն իրականացնող գերատեսչությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ, քաղաքացիական հասարակության անդամներ․ ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Վասիլիս Մարագոսը, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆղանսուազ Ժակոբը, Հայաստանում Եվրոպական միության առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։
Իր ելույթում նախարար Մկրտչյանն ընդգծել է նմանօրինակ միջոցառումների կարևորությունը, որոնք ևս մեկ անգամ հնարավորություն են տալիս բարձրաձայնել «ընտանեկան բռնություն» երևույթի հետևանքով առաջացած մարտահրավերների ու խնդիրների մասին, ինչպես նաև փնտրելու ու գտնելու վերջիններիս լուծմանը միտված արդյունավետ տարբերակներ։
Նարեկ Մկրտչյանը նշել է, որ Հայաստանը, լինելով մարդու իրավունքների պաշտպանության համաշխարհային շարժման ակտիվ մասնակից, շարունակում է հավատարիմ մնալ իր հանձնառությանը՝ ամրապնդելու այն քաղաքականություններն ու գործիքակազմերը, որոնք ուղղված են բռնության կանխարգելմանը, զոհերի պաշտպանությանն ու աջակցությանը, հասարակության իրազեկվածության բարձրացմանն ու ոլորտում ներգրավված մասնագետների կարողությունների զարգացմանը։
«Այս տարի 16-օրյակի խորհրդանշական նշանաբանը` «Միավորվել՝ վերջ դնելու կանանց և աղջիկների նկատմամբ բռնությանը», հիշեցնում է, որ ոչ ոք չպետք է լռի բռնության առջև: Դա մեզանից յուրաքանչյուրի քաղաքացիական պարտքն ու պատասխանատվությունն է՝ անկախ հասարակության մեջ մեր ունեցած դիրքից։ Այս պայքարում հաջողության հասնելու համար մեզ կօգնի ոչ միայն ամուր օրենսդրական դաշտը, այլ նաև բոլոր գործընկերների աջակցությունը, խնդրի վերաբերյալ հետևողական վերաբերմունքն ու փոխգործակցությունը՝ մենք ավելի մոտ կլինենք բռնությունից զերծ հասարակություն ունենալու մեր նպատակին»,-նշել է նախարարը։
Անդրադառնալով ընտանեկան բռնության ենթարկված անձանց ուղղությամբ պետության կողմից իրականացվող աշխատանքներին՝ նախարար Մկրտչյանը մանրամասնել է նաև հասարակական կազմակերպություններին պատվիրակման միջոցով տրամադրվող աջակցության կենտրոնների և ապաստարանի ծառայությունները։
Միջոցառման շրջանակում կազմակերպվել է նաև «Հայաստանում ընտանեկան բռնության դեմ պայքարի ձեռքբերումներն ու մարտահրավերները» թեմայով պանելային քննարկում, որի շրջանակում բանախոսներն անդրադարձել են Ընտանեկան բռնության օրենքի պատշաճ կիրարկման համար առկա կարիքներին ու անհրաժեշտ քայլերին, օրենքի արդյունավետ կիրարկումն ապահովելու նպատակով առաջիկա տարիների քաղաքականությունների առաջնահերթություններին և այլն։ Ցուցադրվել են նաև ընտանեկան բռնությունը հաղթահարած կանանց պատմություններ։
Միջոցառումն իրականացվել է «Մարդու իրավունքների պաշտպանության խթանում և ազգային հաստատությունների հզորացում» ծրագրի շրջանակում, որը համաֆինանսավորվում է Եվրոպական միության կողմից և իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից։
22:40 25.11.2024
Սպիտակ տուն. Իսրայելն ու Լիբանանը մոտ են հրադադարի համաձայնությանը21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կա20:55 25.11.2024
Քեյնը գերազանցել է Հոլանդի ռեկորդը19:55 25.11.2024
Օլիմպիական չեմպիոնուհի Ելենա Վեսնինան ավարտել է կարիերան19:44 25.11.2024
Ձյուն, մառախուղ, ձնախառն անձրև. իրավիճակը Հայաստանի ճանապարհներին17:11 25.11.2024
Ալեքսանդր Օվեչկինը ծանր վնասվածք է ստացել16:58 25.11.2024
Իսրայելի օդուժը հարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին16:41 25.11.2024
Ճամբարակում, Սպիտակի ոլորաններում ձյուն է տեղում16:00 25.11.2024
Տիգրան Բարսեղյանի հերթական գոլը15:34 25.11.2024
DHL ինքնաթիռի օդաչուները որևէ խնդրի մասին չեն հայտնել․ Reuters15:05 25.11.2024
Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը նոյեմբերի 18-24-ը15:00 25.11.2024
SHANTNEWS13:38 25.11.2024
Նեթանյահուն պետք է մահապատժի դատապարտվի. Իրանի հոգևոր առաջնորդ22:32 25.11.2024
Դիեգո Սիմեոնեն պատմական նվաճման է հասելԱրգենտինացի մասնագետ Դիեգո Սիմեոնեն Մադրիդի «Աթլետիկոյի» ղեկին 700-րդ խաղն է անցկացրել, հայտնում է Opta վիճակագրական ռեսուրսը: Պատմության մեջ առաջին անգամ է, երբ Լա լիգայի թիմերից մեկի գլխավոր մարզիչը բոլոր մրցաշարերում հատում է 700 խաղի շեմը: Սիմեոնեն իսպանական ակումբը գլխավորում է 2011 թվականից։ Այս ընթացքում «Աթլետիկոն» տարել է 413 հաղթանակ, գրանցել 156 ոչ-ոքի և կրել 131 […] ...
22:24 25.11.2024
Իրազեկման հանդիպում-քննարկումներ՝ քրեակատարողական հիմնարկներումՀՀ ԱՆ «Աբովյան» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների աջակցությամբ իրականցվել են իրազեկման միջոցառումներ ազատազրկված անձանց համար։ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում դատապարտյալ Հովհաննես Եսայանի նախաձեռնությամբ կազմակերպվել է «Թմրանյութերի ազդեցությունը հասարակության և անհատի վրա» թեմայով հանդիպում, որն անցկացնելու համար հիմնարկ է հրավիրվել հոգեբան, հոգեթերապևտ Լուսինե Սերոբյանը։ Ազատազրկված անձինք դիտել են թեմայի վերաբերյալ նյութեր […] ...
22:16 25.11.2024
Լոնդոնում տղամարդը բերման է ենթարկվել ԱՄՆ դեսպանատանը ռումբի տեղադրման մասին կեղծ հաղորդում տալու համարԼոնդոնի ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, ով դիտավորյալ կեղծ հաղորդում է ուղարկել Սքոթլանդ Յարդ՝ ԱՄՆ դեսպանատանը ռումբ տեղադրելու վերաբերյալ։ Այս մասին հայտնում է տեղի ոստիկանության վարչության մամուլի ծառայությունը։ «Ներկայումս որևէ կապ չկա ընթացիկ հետաքննության և վերջին օրերին տեղի ունեցած կասկածելի առարկաների հայտնաբերման հետ կապված նմանատիպ միջադեպերի միջև»,-հայտնել է Սքոթլանդ Յարդը, որը նաև տեղեկացրել է, որ […] ...
22:08 25.11.2024
ԱՄԷ-ում ռաբբիի սպանության կասկածանքով Ուզբեկստանի երեք քաղաքացի է ձերբակալվելՌաբբիի սպանության կասկածանքով ԱՄԷ-ում ձերբակալված երեքն էլ Ուզբեկստանի քաղաքացիներ են, երկուշաբթի հաղորդում է WAM-ը՝ վկայակոչելով տեղական իշխանություններին։ Ձերբակալվածների նկատմամբ նախաքննություն է սկսվել։ ԱՄԷ-ի ՆԳՆ-ն նշել է իր պատրաստակամությունը ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ հնարավորինս արագ պարզելու սպանության դրդապատճառները, հանգամանքներն ու մանրամասները։ Իր հերթին Associated Press-ը, վկայակոչելով իսրայելցի անանուն պաշտոնյային, նշում է, որ տղամարդը սպանվել է, քանի […] ...
21:50 25.11.2024
ՀՀ տարածքում փակ ավտոճանապարհ կաՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Ծիլքար գյուղում տեղում է ձյուն։ Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է: ...