15:30 06.04.2018
Այս պահին կառավարությունն այնպիսի փուլում է գտնվում, այնպիսի մոտեցումներով է առաջնորդվում, որ հեղափոխական կոչեր հնչեցնելու կաիրք չկա»,– այսօր ասուլիսի ժամանակ ասել է «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության նախագահ Անի Զախարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե պայքարի որ տարբերակն է ընտրելու ակտիվ քաղաքականություն վերադառնալով:
«Ես արդեն մայր եմ առաջնահերթ, հետո նոր քաղաքական գործիչ: Այս փուլում ես չեմ կարող իմ նորածին երեխային թողնել և դուրս գալ հրապարակային ինչ-որ պայքարի: Բավ է, 5 տարի մոտավորապես ես հրապարակային նման պայքարի մեջ եղել եմ և որպես կին իմ լուման ունեցել եմ այդ պայքարում, հասարակակական գիտակցության զարգացման և հասունացման գործընթացում: Հիմա թող շարունակեն տղամարդիկ, սակայն եթե ես զգամ, որ երկրի վիճակն այնպիսին է, որ իսկապես հարկավոր է դուրս գալ հրապարակ և համախմբել հասարակությանը, ապա միանշանակ ես պատրաստ եմ»,- ասել է Անի Զախարյանը:
Հիշեցնենք, որ «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցության վերաակտիվանալու հանգամանքը պարզ դարձավ այս տարվա մարտի 4-ին, երբ Անի Զախարյանը ֆեյսբուքյան իր էջում գրեց, որ կուսակցությունը տվել է գիտության, կրթության, մշակույթի գործիչների Հայաստան-Արցախ-Սփյուռք համախմբման համահայկական ծրագրի մեկնարկը:
«Այս ծրագիրը գործելու է ազգ-ընտանիք գաղափարախոսության ներքո: Ազգ-բանակ կարող ենք լինել միայն այն դեպքում, երբ առաջին հերթին լինենք ազգ-ընտանիք: Հայաստանը, Արցախն ու Սփյուռքը միշտ եղել են մեկ եռամիասնություն, մեկ ամբողջական ազգային ընտանիք, և ուրեմն ժամանակն է հանուն այդ եռամիասնության միավորել այդ երեք ազգային բևեռների առողջ ներուժը: Մենք կարող ենք առաջընթաց ունենալ միայն այն դեպքում, երբ միմյանց վերաբերվենք որպես մեր ընտանիքի անդամի, ժամանակն է դառնալ մեկ հոգևոր-գիտակցական մշակույթի լիիրավ անդամ, հարգենք և սիրենք միմյանց մեր բոլոր առավելություններով և թերություններով հանդերձ, վերաբերվենք միմյանց, ինչպես կվերաբերվեինք մեր եղբայրներին և քույրերին, այլապես այս ազգային բևեռացումը մեզ կործանման է տանում: Ժամանակն է մի կողմ դնել իշխանություն-ընդդիմություն ձևական ջրբաժանը, և որպես մեկ ազգային ընտանիք լծվենք մեր հայրենիքը, մեր պետությունը շենացնելու նվիրական գործին: Հայաստանի «Նոր քաղաքական մշակույթ» կուսակցությունն առաջինն է իր դրոշը խոնարհում այդ գաղափարախոսության ներքո: Սակայն սա չի նշանակում, որ մենք պետք է դադարենք պահանջատեր լինել միմյանց նկատմամբ: Ազգային բազմակողմանի պահանջատիրություն՝ ազգ-ընտանիք գաղափարախոսության ներքո»,- ասված է ֆեյբուքյան հայտարարության մեջ:
08:28 15.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
08:20 15.04.2025
Արգենտինան պատրաստ է ԱՄՆ-ի հետ համաձայնագիր ստորագրել մաքսատուրքերի վերացման վերաբերյալԱրգենտինայի նախագահ Խավիեր Միլեյը հաստատել է ԱՄՆ-ի հետ առեւտրային համաձայնագիր կնքելու իր ցանկությունը՝ մաքսատուրքերը վերացնելու նպատակով։ Նա համապատասխան հայտարարություն է արել Բուենոս Այրեսում ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենտի հետ հանդիպումից հետո։ «Մենք հասկանում ենք նախագահ Դոնալդ Թրամփի կողմից պատրաստված փոխադարձ մաքսատուրքերի մասին առաջարկը և պատրաստ ենք այդ ուղղությամբ առևտրային համաձայնագիր ստորագրել, որն անկասկած ձեռնտու կլինի […] ...
08:09 15.04.2025
Al Jazeera. Գազայում 15 մարդ է զոհվել Իսրայելի հարձակումների հետևանքով 24 ժամումԳազայի հատվածում վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի հարվածների հետևանքով առնվազն 15 պաղեստինցի է զոհվել։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը։ Վերջին հարվածները հասցվել են վրանային ճամբարներին Պաղեստինի անկլավի հյուսիսում և հարավում։ Իսրայելի զինված ուժերը նաև ինտենսիվ հրետանային գնդակոծում են Գազա քաղաքը։ Մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսել է ռազմական գործողությունները Գազայի հատվածում՝ լայնածավալ հարվածներ […] ...
08:02 15.04.2025
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհը և Դիլիջանի ոլորաններ փակ են բեռնատարների համար։ Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Գեղարքունիքի, Սյունիքի մարզերում (բացի Կապան և Մեղրի քաղաքներից), Սարավան-«Զանգեր» կոչվող […] ...
00:00 15.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համարՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...
23:57 14.04.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներինՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ Ջերմուկի խաչմերուկից Սարավան-«Զանգեր» կոչվող հատված տանող ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: Սպիտակի ոլորանները կցորդիչով բեռնատարների համար դժվարանցանելի է։ Սյունիքի մարզում (բացի Կապան և Մեղրի քաղաքներից), Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում, Արագածի […] ...