18:07 18.09.2018
«Լույս» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արտակ Զեյնալյանը սեպտեմբերի 18-ին ամփոփել է քարոզարշավի ընթացքը` ընդգծելով, որ ընտրողի հետ շփվելու արդյունքում եկել է այն եզրահանգման, որ մարդիկ հատվածային մտածողություն ունեն: Նրա պնդմամբ` չկա այն գիտակցումը, որ Երևանում առկա խնդիրները լուծելու համար պետք է ժամանակին հավաքագրվեն հարկերն ու տուրքերը, չկա գիտակցում, որ հենց քաղաքային բյուջեով է հնարավոր լուծել տարիներով կուտակված հարցերը ու ինչքան մեծ լինի այդ բյուջեն, այնքան ավելի շատ խնդիրներ հնարավոր կլինի լուծել:
Հենց այս մտածելակերպն է առաջին հերթին պատրաստվում փոխել «Լույս» դաշինքը: Ինչ վերաբերում է մրցապայքարին, ապա Զեյնալյանի գնահատմամբ` այս ընտրությունները կարող են լինել աննախադեպ Հայաստանի պատմության մեջ, քանի որ կա մեծ մրցակցություն և հույս: Ամեն ինչ, ըստ նրա, կախված է ընտրողից ու ընտրողի ստանձնած պատասխանատվությունից:
«Երևանցիներ» դաշինքի քաղաքապետի թեկնածու Արարատ Զուրաբյանը քարոզարշավն անվանում է «յուրահատուկ»` պնդելով, որ այն ավելի շատ նման է խորհրդարանական ընտրությունների քարոզարշավին, քան թե տեղական ինքնակառավարման մարմնի ընտրության: Քարոզարշավի ամենամեծ թերությունն, ըստ նրա, մասնագիտական բանավեճերի բացակայությունն է:
Զուրաբյանի բնութագրմամբ` Երևանն այսօր խնդիրների մի ամբողջ կծիկ է՝ խրուշչովյան, ինչպես նաև պանելային շենքերի հնացած ու մաշված բնակֆոնդ, վթարային շենքեր, դարն ապրած վերելակներ, կաթող տանիքներ և այլն: Այդ խնդիրները լուծելու համար պետք են հսկայական ֆինանսական միջոցներ: Զուրաբյանը համոզված է, որ քաղաքապետ ընտրվելու դեպքում իրեն կհաջողվի մի քանի անգամ մեծացնել քաղաքային բյուջեն ու փուլային հաջորդականությամբ լուծել խնդիրների մեծ մասը:
«Օրինաց երկիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը սեպտեմբերի 18-ին հանդիպում է ունեցել «Քանաքեռ -Զեյթուն» համայնքի ընտրողների հետ: Շահգելդյանի պնդմամբ` ինչպես և քաղաքի մյուս ծայրամասային թաղամասերում, Քանաքեռում ևս կան յուրահատուկ խնդիրներ: Օրինակ՝ թաղամասը չունի պոլիկլինիկա, ճանապարհների մեծ մասը ոչ բարվոք վիճակում է, քաղաքի կենտրոնի համեմատ այստեղ բավական թույլ են թաղամասի տնտեսական զարգացման հնարավորությունները, գրեթե չկան ժամանակակից շինություններ, ժամանցի ու հանգստի հարմարավետ վայրեր, բիզնեսի համար գրավիչ պայմաններ:
Այս խնդիրների լուծումը «Օրինաց երկիր»-ը ներառել է իր ծրագրում, ավելին, ըստ Շահգելդյանի` նախատեսում են Քանաքեռում սոցիալական բնակարանաշինության ծրագիր իրականացնել:
17:46 28.04.2025
Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվելԲոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում կայացած IBA.PRO 4 միջազգային մրցաշարում Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանի մասնակցությամբ` սերբ Օմեր Ամետովիչի դեմ պրոֆեսիոնալ մենամարտում գրանցվել է ոչ-ոքի։ Հարությունյանն առավելություն է ունեցել մենամարտի ընթացքում, երկրորդ ռաունդում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին, սակայն մրցավարները ոչ-ոքի են արձանագրել։ ...
17:40 28.04.2025
Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱպրիլի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4073 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 131 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 161, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 297 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 574, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում […] ...
17:30 28.04.2025
Թրամփը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Atlantic-ին տված հարցազրույցում ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը ներկայումս չի սպառնում ամերիկացիների կյանքին, բայց կարող է պոտենցիալ վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ «Ես փորձում եմ շատ կյանքեր փրկել: Գիտեք, Ուկրաինան և Ռուսաստանը մեր կյանքերի հետ կապ չունեն, բայց այն կարող է ավարտվել Երրորդ համաշխարհային պատերազմով», – ասել է Թրամփը: […] ...
17:22 28.04.2025
Իրանի իշխանությունները նշել են Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառըԻրանի հարավային Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով, մեղավորները հայտնաբերվել են, հետաքննություն է ընթանում, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին։ «Հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննություն անցկացնելու համար, մեղավորները բերման են ենթարկվել, բացատրել են պայթյունի հետ կապված որոշ հարցեր, հետաքննությունը շարունակվում է։ Ես երեկ արդեն բացատրեցի, թե ինչպես […] ...
17:14 28.04.2025
2022 թվականից հետախուզվողին քրեական ոստիկանները տեղափոխել են ՀայաստանԱպրիլի 26-ի ժամը 19:50-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդու, որը 2022 թվականից Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
17:06 28.04.2025
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթողՀայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում: Հենացատկի վարժության եզրափակչում նա հավաքել է 14.700 միավոր և զբաղեցրել է առաջին տեղը: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հաղթողներ էին դարձել Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ Համլետ Մանուկյանն […] ...