08:00 25.11.2024
Ուրուգվայում կիրակի օրը ավարտվել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլի քվեարկությունը։ Ինչպես հաղորդում է Canal 5-ը, ընտրատեղամասերի փակումից 30 րոպե առաջ մասնակցությունը կազմել է շուրջ 82%:
Ընտրությունների օրը լուրջ միջադեպեր չեն գրանցվել։ Առաջիկա ժամերին սպասվում են ձայների հաշվարկի առաջին արդյունքները։
Ուրուգվայցիները ստիպված էին ընտրություն կատարել ձախ կենտրոնամետ «Լայն ճակատ» կոալիցիայի համար առաջադրվող Կանելոնեսի նախկին քաղաքապետ Յամանդա Օրսիի և իշխող աջ կենտրոնամետ «Ազգային կուսակցության» թեկնածու Ալվարո Դելգադոյի միջև:
Ե՛վ Օրսին, և՛ նրա քաղաքական հակառակորդը իրենց առաջնահերթություններից են համարում հանցավորության դեմ պայքարը, որի մակարդակը վերջին տարիներին բարձրացել է Ուրուգվայում, և թմրանյութերի տարանցումը երկրի տարածքով։
Օրսին խոստանում է նաև նոր աշխատատեղեր ստեղծել և բարձրացնել ցածր եկամուտ ունեցող աշխատողների աշխատավարձերը։ Արտաքին քաղաքականության մեջ նա որպես առաջնահերթություն ընդգծում է տարածաշրջանային կազմակերպությունների, այդ թվում՝ Հարավային Ամերիկայի ընդհանուր շուկայի (Մերկոսուր) շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների արագացման անհրաժեշտությունը։
10:52 25.11.2024
Բեռնատարն ընկել է գետը, վարորդը մահացել է10:42 25.11.2024
Որպես անհետ կորած որոնվող 18-ամյա աղջիկը հայտնաբերվել է09:21 25.11.2024
Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին09:00 25.11.2024
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է08:55 25.11.2024
Սոչիից Անթալիա թռչող ինքնաթիռում հրդեհ է բռնկվել08:34 25.11.2024
Գազայի պաշարված հիվանդանոցի աշխատակիցները օգնություն են խնդրել20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ12:27 25.11.2024
Ադրբեջանի և Իրանի զինված ուժերը սկսել են 4-օրյա համատեղ զորավարժություններԱդրբեջանի և Իրանի զինված ուժերի հատուկ նշանակության ստորաբաժանումները 4-օրյա զորավարժություններ են սկսել Իրանի Արդաբիլ նահանգում։ Իրանի պաշտոնական IRNA գործակալությունը հրապարակել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ցամաքային զորքերի գրավոր հայտարարությունը։ Զորավարժությունների նպատակն է ամրապնդել հարաբերությունները երկու երկրների միջև, համատեղ պայքարել ապօրինի զինված կազմակերպությունների դեմ, ամրապնդել սահմանային անվտանգությունը և մեծացնել ռազմական ներուժը։ ...
12:20 25.11.2024
Քննարկվել է Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամին առանձին ֆինանսական կառույցի կարգավիճակ տալուն վերաբերող արձանագրությունը վավերացնելու հարցըԿայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամը ստեղծվել է 2009 թվականին Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ռուսաստանի եւ Տաջիկստանի կողմից: Ի սկզբանե հիմնադրամն իրավաբանական անձ չի հանդիսացել, եւ վերջինիս միջոցները կառավարվել են Եվրասիական զարգացման բանկի հետ առանձին պայմանագրով: Եվրասիական զարգացման բանկի հիմնական ուղղվածությունը մասնավոր սեկտորն է եւ վերջինիս նախագծերի ֆինանսավորումը, իսկ Կայունացման եւ զարգացման եվրասիական հիմնադրամինը՝ տարածաշրջանային ֆինանսական […] ...
12:12 25.11.2024
Փոփոխություններ են նախատեսվում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքումՄասնակիցների թիվը մոտ 525 հազար է, եթե կրկնահաշվարկ անենք՝ մոտ 460 հազար է: Եվ, ըստ էության, մենք կարծում ենք, որ կուտակային ֆոնդերն արդեն համակարգային այնքան մեծ նշանակություն ունեն, որ մենք ավելի շատ հնարավորություն պիտի տանք, որ նրանք մասնակցություն ունենան Հայաստանի տնտեսությունում ներդրումներ անելու գործում: Այս մասին ասել է Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանը՝ ԱԺ […] ...
12:05 25.11.2024
Վերջին 3 օրում գրանցվել է 43 ՃՏՊ․ 2 մարդ զոհվել է, 61-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ նոյեմբերի 22-25-ը ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 234 դեպք, որոնցից 13-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ թմրանյութի հայտնաբերման՝ 43, տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 42, անձնական ունեցվածքի գողության` 18, ֆիզիկական ներգործության` 17, մարմնական վնասվածք պատճառելու` 16, հոգեկան ներգործության` […] ...
11:53 25.11.2024
ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգՆոյեմբերի 18-24-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 439 դեպք, որից 146-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 65, սողանքի, դժբախտ պատահարի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, օձի նկատման՝ 1-ական, երկրաշարժի՝ 2, թունավորման, ինքնասպանության փորձի, զինամթերքի հայտնաբերման՝ 7-ական, կեղծ ահազանգի՝ 4, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 63, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 180, հրդեհի ծագման սպառնալիքի՝ 25, հրդեհի կեղծ կանչի՝ 20, […] ...