«Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի է ունեցել «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+9.09 oC

«Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի է ունեցել «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը

08:35 22.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական թանգարանի, «Տերյան» մշակութային կենտրոնի, «Մեգերյան կարպետ» մշակութային համալիր հետ համագործակցությամբ «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի է ունեցել «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը:
Ցուցադրության բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։

«Միջոցառման շրջանակում կազմակերպվել է հայ և վրացի արհեստագործ վարպետների արհեստի և ուտեստի 1-օրյա համատեղ ցուցադրություն: Ներկայացվել են խեցեղենի, գործվածքի, ասեղնագործության և ձեռարվեստի այլ ուղղությունների նմուշներ, ինչպես նաև հայկական և վրացական ուտեստներ:

Նախարար Ժաննա Անդրեասյանը շրջել է տաղավարներով, ծանոթացել վարպետների ձեռագործ աշխատանքներին։ Նա հետաքրքրվել է՝ ինչ ծրագրեր ունեն վարպետները՝ զարգացնելու իրենց ձեռարվեստը, ինչ առանձնահատկություններ ունեն ձեռագործ աշխատանքները, ինչպես է կազմակերպվում դրանց իրացումը, ինչպիսի համագործակցություններ են իրականացվում՝ ցուցադրելու հայկական ձեռագործ արվեստն արտերկրում, ինչպես է արտադրությունը նպաստում մարզային ենթակառուցվածքների զարգացմանը և այլն։
Վարպետները պատմել են իրենց արտադրության մասին, ներկայացրել աշխատանքների ինքնատիպությունը, միջազգային ցուցահանդեսներին մասնակցելու կարևորությունը։

«Այստեղ հավաքված են մարդիկ, որոնց միավորում է նույն էներգիան՝ սերը դեպի արհեստն ու արվեստը։ Ուրախ եմ, որ կայացել է հայ և վրաց ժողովրդի ևս մեկ հաջող համագործակցություն։ Այստեղ ներկայացված յուրաքանչյուր աշխատանք միտք ու տրամադրություն ունի, որը փոխանցվում է նաև մեզ»,-ասել է նախարարը։

Նշենք, որ ծրագրի նպատակն է ապահովել միջմշակութային համագործակցություն, ստեղծել նոր հարթակ՝ փորձառությունների փոխանակման, ավանդույթների պահպանության և շուկայական նոր հնարավորությունների ստեղծման ուղղությամբ:
Ցուցահանդեսի շրջանակում ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շրջել են նաև «Մեգերյան կարպետի» թանգարանային հատվածում, ծանոթացել ցուցանմուշներին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրիայի բասկետբոլի հավաքականը Հայաստանի ընտրանու դեմ խաղից առաջ վստահ հաղթանակ է տարել. ԱԱ-2027

19:35 22.11.2024

Ավստրիայի բասկետբոլի հավաքականը Հայաստանի ընտրանու դեմ խաղից առաջ վստահ հաղթանակ է տարել. ԱԱ-2027

Բաստետբոլի Ավստրիայի ազգային հավաքականն աշխարհի 2027 թ. առաջնության նախընտրական առաջին փուլի երրորդ տուրում հյուրընկալվելիս 99-63 հաշվով առավելության է հասել Ալբանիայի թիմի նկատմամբ։ Ավստրիայի հավաքականը C խմբում երկրորդ հաղթանակն է տարել և 4 միավորով մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ Ավստրիացիներն այս խաղից հետո կժամանեն Երևան, որտեղ նոյեմբերի 24-ին մարզահամերգային համալիրում մրցելու են Հայաստանի հավաքականի դեմ։ Հայաստանը երկու […] ...

Մեկնարկել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ և կոռուպցիա» երկօրյա դասընթացը

19:28 22.11.2024

Մեկնարկել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ և կոռուպցիա» երկօրյա դասընթացը

Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվան ընդառաջ «Համախմբենք ուժերը՝ կանխենք կոռուպցիան» համապետական արշավի շրջանակում ԶԼՄ ներկայացուցիչների համար այսօր մեկնարկել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներ և կոռուպցիա» երկօրյա դասընթացը։ Այս մասին հայտնում են Արդարադատության նախարարությունից: Դասընթացի նպատակն է զարգացնել լրագրողների և խմբագիրների մասնագիտական հմտությունները հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներին առնչվող հարցերը լուսաբանելու և կոռուպցիայի ազդեցությունը բացահայտելու գործում։ ՀՀ […] ...

Վերջին օրերին արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

19:22 22.11.2024

Վերջին օրերին արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

ՆԳՆ ոստիկանության Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժիններում վերջին օրերին ևս արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, բացատրական աշխատանքի շնորհիվ կամովին հանձնվել է 15 ինքնաձիգ, 44 ատրճանակ, 142 նռնակ, 53 հրացան, տարբեր տրամաչափի 14027 փամփուշտ և 319 այլ զինամթերք։ «Կրկին հորդորում ենք կամավոր հանձնել ապօրինի պահվող զենք-զինամթերքը: Հիշեցնենք՝ նման դեպքերում անձն ազատվում է […] ...

Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ

19:16 22.11.2024

Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի գործադիր տնօրենի հետ

Նոյեմբերի 22-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Զարգացման ֆինանսական կորպորացիայի (DFC) գործադիր տնօրեն Քեննեթ Էնջելի հետ` քննարկելու երկկողմ համագործակցության ընդլայնման և Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման հնարավորությունները։ Ողջունելով հյուրերին՝ Գևորգ Պապոյանը կարևորել է Միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիայի դերակատարումը զարգացող երկրների տնտեսական աճի խթանման գործում՝ նշելով. «Այս համագործակցությունը ոչ միայն ֆինանսավորման համատեքստում է, այլ […] ...

Հրաձգության մրցաշար՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների անդամների միջև

19:09 22.11.2024

Հրաձգության մրցաշար՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի, Երևան քաղաքի ավագանու խմբակցությունների անդամների միջև

«Ասպար» հրաձգարանում անցկացվել է հրաձգության մրցաշար՝ Երևանի քաղաքապետարանի, վարչական շրջանների աշխատակազմերի և Երևան քաղաքի ավագանու «Ազգային առաջընթաց» և «Հանրային ձայն» խմբակցությունների անդամների միջև: Մրցաշարին ներգրավվել է շուրջ 100 մասնակից: Հաղթողները որոշվել են կրակոցների միավորների հանրագումարով, տղամարդկանց և կանանց համար առանձին հաշվարկով: Տղամարդկանց պայքարում 1-ից 3-րդ մրցանակային տեղեր են զբաղեցրել Երևանի Էրեբունի, Կենտրոն և Արաբկիր վարչական […] ...

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

19:04 22.11.2024

Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Նիդերլանդների դեսպանին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը նոյեմբերի 22-ին ընդունել է Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Մոնրոյ-Վինթերին։ Ողջունելով հյուրին՝ Պաշտպանը բարձր է գնահատել դեսպանության հետ ձևավորված արդյունավետ համագործակցությունը և մարդու իրավունքների պաշտպանության ուղղությամբ համատեղ իրականացված ծրագրերը։ Անահիտ Մանասյանը ներկայացրել է իր աշխատանքի հիմնական ուղղությունները և մեր երկրում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերները։ Քննարկման ընթացքում […] ...

BACK_TO_TOP