Բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում Իսպանիայի դեսպանի հետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+5.09 oC

Բարեկամական խմբի անդամները հանդիպել են Հայաստանում Իսպանիայի դեսպանի հետ

17:50 21.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Հայաստանի եւ Իսպանիայի միջեւ առկա է մեծ փոխըմբռնում. ողջունելով Հայաստանում Իսպանիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ռիկարդո Մարտինես Վասկեսին Հայաստանի խորհրդարանում՝ ասել է Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Տաթեւիկ Գասպարյանը:

Հանդիպումը տեղի է ունեցել նոյեմբերի 21-ին, որին մասնակցել են նաեւ բարեկամական խմբի անդամներ, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Հասմիկ Հակոբյանը, Մերի Գալստյանը, Թագուհի Ղազարյանը, Արմենուհի Ղազարյանը, Մարիամ Պողոսյանը, Դավիթ Առուշանյանը եւ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը:

Բարեկամական խմբի անդամները շնորհավորել են նորանշանակ դեսպանին՝ մաղթելով հաջողություններ պաշտոնավարման՝ դիվանագիտական գործունեության մեջ: Նրանք ցավակցություն են հայտնել Իսպանիայում ջրհեղեղի հետեւանքով տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ՝ իրենց զորակցությունը հայտնելով զոհվածների ընտանիքներին:

Տաթեւիկ Գասպարյանը շնորհակալություն է հայտնել Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսի եւ Սենատի կողմից ընդունված հայանպաստ հայտարարությունների համար:

Կարեւորելով միջխորհրդարանական արդյունավետ համագործակցությունն ու խորհրդարանականների միջեւ ակտիվ կապերը՝ բարեկամական խմբի ղեկավարն առաջարկել է Իսպանիայի Պատգամավորների Կոնգրեսում եւ Սենատում ձեւավորել Հայաստանի հետ համագործակցության բարեկամական խմբեր՝ արդյունավետ փոխգործակցության համար:

Ռիկարդո Մարտինես Վասկեսը, շնորհակալություն հայտնելով ջերմ եւ զորակցող խոսքերի համար, նշել է, որ իր համար մեծ պատիվ է դիվանագիտական գործունեությունը ծավալել Հայաստանում եւ նորովի բացահայտել այս հիասքանչ երկիրը: Դեսպանը պատրաստակամություն է հայտնել իր ներդրումն ունենալ երկու երկրների միջեւ բարեկամության եւ ակտիվ համագործակցության զարգացման գործում:

«Իսպանիան միշտ էլ Հայաստանի կողքին է եղել բոլոր ձեւաչափերում եւ գնահատում է ժողովրդավարական գործընթացների առաջմղման, ինչպես նաեւ ԵՄ հետ հարաբերությունների խորացման ուղղությամբ Հայաստանի գործադրած ջանքերը»,- ասել է դեսպանը:

Անդրադառնալով տարածաշրջանային անվտանգությանը՝ բարեկամական խմբի ղեկավարն ընդգծել է, որ Հայաստանի Հանրապետության կառավարության համար առաջնահերթություն է տարածաշրջանում խաղաղության հաստատումն ու հարեւան երկրների, մասնավորապես՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորումը: Նա ընդգծել է ԵՄ դիտորդական առաքելության գործունեության կարեւորությունը Հայաստանում, խոսել է նաեւ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին:

Բարեկամական խմբի անդամները դեսպանին են ներկայացրել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացմանն ուղղված քայլերը, խոսել վիզաների ազատականացման գործընթացի վերաբերյալ: Կարեւորվելով Խաղաղության եվրոպական գործիքակազմի շրջանակում Հայաստանին աջակցություն ցուցաբերելու որոշումը՝ պատգամավորներն ընդգծել են ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու համար փոխօգնության եւ փոխհամագործակցության անհրաժեշտությունը, քաղաքական օրակարգերն ուժեղացնելու անհրաժեշտությունը:

Դեսպանին են ներկայացվել նաեւ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների ու քաղաքացիական այլ անձանց ճակատագրի, Ադրբեջանի կողմից էթնիկ զտման արդյունքում տեղահանված շուրջ 150 հազար քաղաքացիների, Լեռնային Ղարաբաղի տարածքում իրականացվող մշակութային վանդալիզմի վերաբերյալ մտահոգությունները:

Անդրադարձ է կատարվել երկու երկրների միջեւ մի շարք ոլորտներում հնարավոր համագործակցությանը վերաբերող հարցերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ավստրալիայի խորհրդարանը կքննարկի 16 տարեկանից ցածր օգտատերերի համար սոցիալական ցանցերի արգելքը

00:00 22.11.2024

Ավստրալիայի խորհրդարանը կքննարկի 16 տարեկանից ցածր օգտատերերի համար սոցիալական ցանցերի արգելքը

Ավստրալիայի կապի նախարար Միշել Ռոուլենդը հինգշաբթի օրը խորհրդարանում ներկայացրել է Ինտերնետի անվտանգության մասին օրենքի փոփոխություն, որն արգելում է 16 տարեկանից ցածր երիտասարդների կողմից սոցիալական մեդիայի օգտագործումը, հայտնում է CNN-ը։ Ռոուլենդն ասել է, որ բարեփոխման նպատակն է «պաշտպանել երիտասարդներին և որպեսզի ծնողները իմանան, որ մենք իրենց կողքին ենք»: «Ի վերջո, սա երիտասարդ ավստրալացիների համար ավելի անվտանգ […] ...

ԱՄՆ արդարադատության նախարարությունը դիմել է դատարան՝ Google-ից պահանջելով վաճառել Chrome բրաուզերը

23:55 21.11.2024

ԱՄՆ արդարադատության նախարարությունը դիմել է դատարան՝ Google-ից պահանջելով վաճառել Chrome բրաուզերը

ԱՄՆ արդարադատության նախարարությունը մտադիր է հետամուտ լինել Alphabet Inc.-ի մեջ մտնող Google-ի բաժանմանը, ներառյալ ընկերության կողմից Chrome վեբ բրաուզերի վաճառքը, որպեսզի լուծի ինտերնետ որոնման մենաշնորհը: Արդարադատության նախարարությունը կարծում է, որ իրավիճակը կարող է շտկվել միայն այն դեպքում, եթե Google-ն առանձնացնի որոնողական համակարգը և ինտերնետ հասանելիություն ապահովող ապրանքները, ինչպիսիք են Chrome-ը և Android շարժական սարքերի օպերացիոն […] ...

Apple-ը ներդրումային ծրագիր է ներկայացրել Ինդոնեզիային՝ iPhone-ի վաճառքի արգելքը հանելու համար

23:50 21.11.2024

Apple-ը ներդրումային ծրագիր է ներկայացրել Ինդոնեզիային՝ iPhone-ի վաճառքի արգելքը հանելու համար

Ամերիկյան Apple ընկերությունը Ինդոնեզիայի իշխանություններին է ներկայացրել երկրում 100 մլն դոլարի ներդրումային ծրագիր։ Առաջարկվող գումարը 10 անգամ գերազանցում է նախորդ պլանը, որով ընկերությունը պատրաստվում էր 10 մլն դոլար ներդնել Բանդունգ քաղաքում (Արևմտյան Ճավա նահանգ) Apple սարքերի համար բաղադրիչների և աքսեսուարների արտադրության գործարան կառուցելու համար։ 100 դոլարի ներդրումը նախատեսվում է առաջիկա երկու տարիների ընթացքում։ Այս մասին […] ...

ՌԴ-ն «Օրեշնիկի» գործարկումից առաջ ավտոմատ կերպով զգուշացրել է ԱՄՆ-ին․ Պեսկով

23:43 21.11.2024

ՌԴ-ն «Օրեշնիկի» գործարկումից առաջ ավտոմատ կերպով զգուշացրել է ԱՄՆ-ին․ Պեսկով

Ռուսաստանը ավտոմատ ռեժիմով զգուշացրել է ԱՄՆ-ին «Օրեշնիկի» գործարկման մասին՝ Միջուկային ռիսկի նվազեցման ռուսական ազգային կենտրոնի (NTCUYA) միջոցով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ռուսական կողմը նախազգուշացրել է ամերիկացիներին «Օրեշնիկի» գործարկման մասին Միջուկային ռիսկի նվազեցման ռուսական ազգային կենտրոնի միջոցով, որը գործում է ավտոմատ կերպով և մշտական ​​կապ է պահպանում Ամերիկայի Միացյալ Նահանգներում […] ...

Մեթ Գետցը հանել է ԱՄՆ գլխավոր դատախազի իր թեկնածությունը

23:36 21.11.2024

Մեթ Գետցը հանել է ԱՄՆ գլխավոր դատախազի իր թեկնածությունը

Ֆլորիդայի նախկին հանրապետական ​​կոնգրեսական Մեթ Գետցը հինգշաբթի հանել է գլխավոր դատախազի և Արդարադատության նախարարի իր թեկնածությունը։ «Վաշինգտոնում անհիմն կերպով երկարաձգված քաշքշոցի վրա վատնելու ժամանակ չկա, ուստի ես հանում եմ իմ թեկնածությունը գլխավոր դատախազի պաշտոնի քննարկումից»,- գրել է Գետցը X սոցիալական ցանցում։ «Դոնալդ Թրամփի վարչակազմի արդարադատության նախարարությունը պետք է պատրաստ լինի նրա նախագահության առաջին օրվան։ Ես միշտ […] ...

Վինիսիուս Ժունիորը ԴՆԹ թեստով պարզել է, որ իր արմատները Կամերունից են

23:30 21.11.2024

Վինիսիուս Ժունիորը ԴՆԹ թեստով պարզել է, որ իր արմատները Կամերունից են

«Ռեալի» և Բրազիլիայի հավաքականի 24-ամյա սևամորթ հարձակվող Վինիսիուս Ժունիորը ԴՆԹ թեստով պարզել է, որ իր արմատները Կամերունից են։ Ուրուգվայի դեմ աշխարհի առաջնության ընտրական փուլի հանդիպումից առաջ Վինիսիուսին պաշտոնապես հանձնել են այդ մասին վկայող փաստաթուղթ, հաղորդում է Ge.globo-ն։ Վինիսիուսը 2018 թվականից է հանդես գալիս «Ռեալում»։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 17 հանդիպման, խփել է 12 գոլ, […] ...

BACK_TO_TOP