Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. ամփոփում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Խափանման միջոց կալանքի կիրառման դեպքերը նվազել են 6 տոկոսային կետով, իսկ անազատության հետ չկապված խափանման միջոցների կիրառման դեպքերն ավելացել են կրկնակի. ամփոփում

17:16 21.11.2024

ՀՀ քննչական կոմիտեն ուսումնասիրել է 2024թ․ առաջին ինը ամիսների ընթացքում իր ստորաբաժանումներում քննվող քրեական վարույթներով խափանման միջոցների կիրառման պրակտիկան։ Արդյունքում արձանագրվել է, որ հարուցված հանրային քրեական հետապնդումների հետ համադրության մեջ խափանման միջոց կալանքի միջնորդությունների ներկայացման դեպքերը նվազել են, իսկ այլ և այլընտրանքային խափանման միջոցների կիրառման դեպքերը՝ ավելացել։

Մասնավորապես՝ նշված ժամանակահատվածում ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում քննվել է ընդհանուր 190.185 քրեական վարույթ, որը 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ (166.032 քրեական վարույթ) ավելի է 34․6%-ով։ Աճը հիմնականում պայմանավորված է ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի կարգավորումների համաձայն՝ նախկին տարիներին քննված՝ վարույթը կասեցված քրեական գործերի վերսկսմամբ, որոնք, անհրաժեշտ քննչական և վարութային այլ գործողությունները կատարվելուց հետո, պասիվացվում են՝ փոխանցվելով հաջորդ տարվան։

Առանց պասիվացված վարույթների` 2024թ․ առաջին ինը ամիսներին ՀՀ ՔԿ-ում քննվել է 69.830 քրեական վարույթ, որոնց շրջանակներում քրեական հետապնդում է հարուցվել 8163 անձի նկատմամբ, այն դեպքում, երբ 2023թ․ նույն ժամանակահատվածում քննված 72.376 քրեական վարույթի պայմաններում քրեական հետապնդում է հարուցվել 5245 անձի նկատմամբ։

Այսինքն՝ եթե 2024թ․ տվյալներով քննված քրեական վարույթների համեմատությամբ հարուցված քրեական հետապնդումների հարաբերակցությունը կազմել է 11․7%, ապա 2023թ․ ընթացքում՝ 7,2%, ինչը վկայում է 2024թ․ նախորդ տարվա համեմատ ավելի քիչ քննված քրեական վարույթների պայմաններում հանրային քրեական հետապնդումների ավելի քան 4 տոկոսային կետով աճի մասին։ Վերջինս իր հերթին հիմնականում պայմանավորված է նրանով, որ ավելացել է քննված միջին, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերով քրեական վարույթների քանակը։

2024թ․ ինն ամիսների ընթացքում հարուցված 8163 քրեական հետապնդումների պայմաններում կալանքը որպես խափանման միջոց կիրառելու 2544 միջնորդություն է ներկայացվել դատարան, որից 2048-ը՝ բավարարվել է ամբողջությամբ։ Այսինքն կալանքի միջնորդությունները կազմում են քրեական հետապնդման ենթարկված անձանց 31․1%-ը, բավարարված միջնորդությունները՝ 25 %-ը։

Իսկ 2023թ․ ինն ամիսների ընթացքում հարուցված 5245 քրեական հետապնդումների պայմաններում դատարան է ներկայացվել կալանքը որպես խափանման միջոց կիրառելու 1951 միջնորդություն, որից բավարարվել է 1641-ը։ Այսինքն՝ այդ ընթացքում ներկայացված կալանքի միջնորդությունները կազմել են քրեական հետապնդման ենթարկված անձանց 37․2%-ը, իսկ բավարարված միջնորդությունները՝ 31․3%-ը։

Համեմատությունը փաստում է, որ քրեական հետապնդումների հետ համադրության մեջ նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ խափանման միջոց կալանքի միջնորդություններն իրականում նվազել են շուրջ 6, իսկ բավարարված միջնորդությունների քանակը՝ շուրջ 7 տոկոսային կետով։ Այս պայմաններում օրինաչափորեն ավելացել են կիրառված այլ խափանման միջոցները։

Մասնավորապես՝ 2023թ․ 9 ամիսների ընթացքում ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում քննված քրեական վարույթներով դատարան է ներկայացվել խափանման միջոց տնային կալանք կիրառելու մասին 126 միջնորդություն, որից 101-ը բավարարվել է, իսկ 25-ը՝ մերժվել: 84 դեպքում էլ տնային կալանք կիրառվել է դատարանի կողմից՝ կալանքի կամ կալանքի ժամկետը երկարաձգելու միջնորդությունը մասնակի մերժելու արդյունքում: Այսինքն՝ անձանց նկատմամբ տնային կալանք խափանման միջոց կիրառելու դեպքերը (185) կազմել են նույն ժամանակահատվածում հարուցված քրեական հետապնդումների 3,5 %-ը։

Մինչդեռ 2024թ․ ինն ամիսներին 161 դեպքում միջնորդություն է ներկայացվել դատարան՝ խափանման միջոց տնային կալանք կիրառելու մասին, որից 139-ը բավարարվել է, իսկ 22-ը՝ մերժվել: 274 դեպքում տնային կալանք կիրառվել է դատարանի կողմից:

Զուտ բացարձակ թվերով փաստացի 2024թ․ տնային կալանք խափանման միջոցների կիրառման (թվով 413) դեպքերը, որոնք կազմում են նույն ժամանակահատվածում հարուցված հանրային քրեական հետապնդումների 5%-ը, 2023թ․ նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են շուրջ 2,2 անգամ։

Գրեթե նույն պատկերն է նաև մյուս խափանման միջոցների պարագայում։

Այսպես՝ 2023թ․ արձանագրվել է նախաքննական մարմնի և դատարանների որոշումներով «վարչական հսկողություն» խափանման միջոցի կիրառման 26, «պաշտոնավարման կասեցում» խափանման միջոցի 20 և «գրավ»-ի 107 դեպք (ընդհանուր՝ 153, ինչը հարուցված հանրային քրեական հետապնդումների 2,9%-ն է:

Մինչդեռ 2024թ․ նույն ժամանակահատվածում արձանագրվել է նախաքննական մարմնի և դատարանների որոշումներով «վարչական հսկողություն» խափանման միջոցի կիրառման 35, «պաշտոնավարման կասեցում» խափանման միջոցի 32 և «գրավ»-ի 150 դեպք (ընդհանուր՝ 317), ինչը, կազմելով քրեական հետապնդումների 3․8 տոկոսը, 2023թ․ համեմատ ավելի է կրկնակի։

Ներկայացված վիճակագրական տվյալները փաստում են, որ ՀՀ քննչական կոմիտեի կողմից շարունակվել է խափանման միջոց կալանքի կիրառման պրակտիկայի բարելավման գործընթացը։

Խափանման միջոցների ընտրության խնդիրը մշտապես պայմանավորվում է բազմաթիվ գործոնների և առաջին հերթին ըստ ծանրության աստիճանների՝ հանցագործությունների քանակական դինամիկայի գործոնով։

Ուստի՝ զուտ բացարձակ թվերով, առանց կրիմինոլոգիական այլ կարևոր գործոններ հաշվի առնելու, խափանման միջոց կալանքի քանակական աճի մասին արվող պարզ համեմատություններն ու դրանցից բխեցվող դատողությունները չեն կարող իրական և համոզիչ հիմքեր ունենալ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

23:50 23.11.2024

ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար

Կորեական թերակղզում ԱՄՆ-ի սադրիչ գործողությունները, մշտական զորավարժությունները և այլ քայլերը պայմաններ են ստեղծում ռազմական բախման համար, ասվում է Կորեայի Ժողովրդական Դեմոկրատական Հանրապետություն պաշտպանության նախարարության՝ շաբաթ օրը Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալության (KCNA) տարածած հաղորդագրության մեջ։ «Միացյալ Նահանգների սադրիչ գործողությունները Կորեական թերակղզում, որտեղ առկա է ռազմական հակամարտության մշտական վտանգ, պատճառ են, որ իրավիճակը տարածաշրջանում հասել է անդառնալի […] ...

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

23:40 23.11.2024

Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA

Իսրայելը հարձակվել է Սիրիայի և Լիբանանի սահմանին գտնվող «Ջուսիա» անցակետի վրա։ Այս մասին հայտնում է SANA գործակալությունը։ «Ջուսիա» անցակետը գտնվում է Սիրիայի Հոմս նահանգի Ալ-Քուսեյր շրջանում։ Ինչպես գործակալությանը հայտնել է Դաբահ ալ-Մաշալ սահմանային անցակետի ղեկավարը, օբյեկտը նյութական վնաս է կրել։ Sham FM ռադիոկայանի հաղորդմամբ՝ այն հատվածը, որտեղ գտնվում է անցակետը, հարվածի տակ է հայտնվել առնվազն […] ...

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

23:30 23.11.2024

Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները

Solar Orbiter տիեզերական ապարատը Երկիր է ուղարկել մինչև օրս արված ամենաբարձր որակի Արեգակի մակերևույթի լուսանկարները։ Այս նկարները մանրամասնորեն ֆիքսել են մեր լուսատուի դինամիկ մակերեսը, որը հայտնի է որպես ֆոտոսֆերա: Արեգակի տեսանելի մակերեսը՝ Արեգակի տեսանելի մակերեսի վրա նյութի շարժման արագությունը։ Կապույտ հատվածները շարժվում են դեպի Solar Orbiter, իսկ կարմիր հատվածները հեռանում են նրանից՝ Արեգակնային սկավառակի մագնիսական […] ...

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

23:25 23.11.2024

Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ

Նոյեմբերի 23-ին, ժամը 18:29-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թթուջուր գյուղից Բերդ քաղաք տանող ավտոճանապարհի ձախակողմյան հատվածում այրվում է խոտածածկույթ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Թթուջուր և Գետիկ գյուղերին հարակից դաշտերում: Հրդեհը մեկուսացվել է […] ...

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

23:20 23.11.2024

ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունել են Իրանի վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի բանաձևը

Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Գերմանիան ողջունում են երեկ ՄԱԳԱՏԷ-ի Կառավարիչների խորհրդի կողմից հակաիրանական բանաձևի ընդունումը, ասվում է չորս երկրների՝ բրիտանական կառավարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։ «Մենք՝ Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կառավարությունները ողջունում ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) կառավարիչների խորհրդի կողմից Իրանի վերաբերյալ բանաձևի ընդունումը»,-ասվում է հայտարարության մեջ։ Հայտարարության մեջ […] ...

Ֆինլանդիայում առաջարկել են մտածել հակահետևակային ականներից հրաժարվելու մասին կոնվենցիայից դուրս գալու մասին

23:10 23.11.2024

Ֆինլանդիայում առաջարկել են մտածել հակահետևակային ականներից հրաժարվելու մասին կոնվենցիայից դուրս գալու մասին

Ֆինլանդիայի պաշտպանության ուժերի հրամանատար Յաննե Յաակկոլան առաջարկել է քննարկել հակահետևակային ականների փուլային ոչնչացման Օտտավայի կոնվենցիայից դուրս գալու հարցը։ «Անվտանգության միջավայրը զգալիորեն փոխվել է այն բանից հետո, երբ Ֆինլանդիան հրաժարվեց ականներից և միացավ Օտտավայի կոնվենցիային 2012 թվականին»,-ասել է Յաակկոլան MTV News Extra-ին: Ըստ նրա՝ համաձայնագրին միանալն արտացոլում էր այն ժամանակվա իրավիճակը։ Այժմ անվտանգության իրավիճակը բոլորովին այլ […] ...

BACK_TO_TOP