14:43 21.11.2024
Կառավարությունը վերաբաշխում է կատարել Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը 2024 թ. պետբյուջեով կապիտալ ծրագրերի իրականացման համար հատկացված միջոցների հաշվին՝ 1 մլրդ 670 մլն 974 հազար դրամի չափով: Այն կուղղվի ՀՀ Կառավարության որդեգրած 300 դպրոցի և 500 մանկապարտեզի կառուցման/վերակառուցման/հիմնանորոգման ծրագրերի պատշաճ կատարմանը:
Ինչպես նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, խոսքը 4 մանկապարտեզի, 6 մոդուլային դպրոցների մասին է, ինչպես նաև 1 դպրոցի մարզադահլիճի կառուցման, 2 դպրոցի մարզադահլիճի վերակառուցման, 1 մանկապարտեզի և 1 դպրոցի կառուցման շինաշխատանքների ու հարակից ծառայությունների համար: Գումար կհատկացվի նաև 1 կրթահամալիրի նախագծման համար, ինչպես նաև Աճարկուտ բնակավայրում բասկետբոլի դաշտի կառուցման համար: «Այս աշխատանքների համար հատկացվում է 1 մլրդ 444 մլն դրամ: Լրացուցիչ ևս 832 մլն դրամ ուղղվում է մի շարք օբյեկտների չափագրման աշխատանքներին, որոնք արդեն իսկ նշված դպրոցների և մանկապարտեզների թվում են»,- ասել է նախարարը:
Գումար կհատկացվի, մասնավորապես՝ հետևյալ ավարտված և ավարտման փուլում գտնվող ծրագրերի համար՝ Արմավիրի մարզի Այգևան համայնքում, Գեղարքունիքի մարզի Աստղաձոր համայնքում, Լոռու մարզի Սպիտակ համայնքում, Տավուշի մարզի Այրում համայնքի Բագրատաշեն բնակավայրում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզների կառուցում, Լուսակնի, Ջիլի, Վաղատինի, Դարբասի միջնակարգ դպրոցների, Կիրանցի Գ.Վարդանյանի անվան հիմնական դպրոց, Կապսի միջնակարգ դպրոցների շինաշխատանքների համար, Գեղարքունիքի մարզի Գագարինի միջնակարգ դպրոց, Վ. Գետաշենի թիվ 2 միջնակարգ, Երևանի հ. 37 հիմնական դպրոցի մարզադահլիճների աշխատանքների համար: Ֆինանսական միջոցներ կհատկացվեն նաև ընթացքի մեջ գտնվող հետևյալ ծրագրերի համար՝ Աճարկուտ բնակավայրում մեկցանցանի բասկետբոլի դաշտի կառուցում, Լոռու մարզի Լուսաղբյուր համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզի կառուցում, գ. Ներքին Սասնաշենի միջնակարգ դպրոցի շինաշխատանքների իրականացում: Նախագծման ենթակա ծրագրերից է Գոշի մոդուլային կրթահամալիրը, չափագրման ենթական օբյեկտներ են՝ Արալեզ համայնքում «Մոդուլային» տիպի 144 տեղ հզորությամբ մսուր-մանկապարտեզ ը, Ջիլի միջնակարգ դպրոցը, Լուսակնի միջնակարգ դպրոցը, Գագարինի միջնակարգ դպրոցի մարզադահլիճը, Աճարկուտ բնակավայրում մեկցանցանի բասկետբոլի դաշտը:
Մեկ այլ որոշմամբ էլ վերաբաշխում է կատարվել 293,002.3 հազար դրամի չափով, որն ուղղվելու է թվով 14 դպրոցի հիմնանորոգման/վերանորոգման աշխատանքների մեկնարկմանը։ Այդ դպրոցներն են՝ Արարատի մարզի Հնաբերդի, Վարդաշենի միջնակարգ դպրոցները, Գեղարքունիքի մարզի Վաղաշենի միջնակարգ դպրոցը, Լոռու մարզի Ստեփանավանի Ստ․ Շահումյանի անվան թիվ 1, ք. Վանաձորի Ա.Մաթևոսյանի անվան թիվ 8, ք. Վանաձորի Խ.Աբովյանի անվան թիվ 9 հիմնական դպրոցները, Ագարակի միջնակարգ դպրոցը, Ստեփանավանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչի անվան թիվ 2 հիմնական դպրոցը, Շիրակի մարզի ք. Գյումրու թիվ 32, թիվ 38, թիվ 41, թիվ 28 հիմնական դպրոցները, Փանիկի միջնակարգ դպրոցը, Ախուրյանի թիվ 2 հիմնական դպրոցը:
22:30 21.11.2024
Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ21:40 21.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին21:12 21.11.2024
Այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր20:51 21.11.2024
«Ռեալի» կանանց թիմը BMW-ից ավտոմեքենաներ է ստացել19:54 21.11.2024
3 ֆուտբոլիստ նորամուտն է նշել «Արարատի» հիմնական թիմում19:12 21.11.2024
Հայաստանի հերթական մեդալը զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ում18:50 21.11.2024
Քննարկվել են ջրային ոլորտում առկա հիմնախնդիրները17:37 21.11.2024
Շանթ Խաչատրյանը ևս եզրափակչի ուղեգիր է նվաճել16:54 21.11.2024
Հայտնի են դարձել Ուսիկի ու Ֆյուրիի հոնորարները ռևանշ մենամարտում16:49 21.11.2024
Ժամանակավորապես սահմանափակվում է կենդանի խոզերի ներմուծումը16:39 21.11.2024
Որքա՞ն գումար է ծախսում Թիկնիզյանը մեկ ամսում16:20 21.11.2024
Խուան Մատան՝ ամերիկյան ակումբի համասեփականատեր16:16 21.11.2024
Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ16:00 21.11.2024
Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստն է. Ռոդրի15:20 21.11.2024
Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները14:55 21.11.2024
Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում14:34 21.11.2024
«Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» հետաձգվում է22:24 21.11.2024
Ֆլորիդայում տղամարդը ձերբակալվել է NYSE բորսան պայթեցնելու պլանավորման մեղադրանքով30-ամյա Հարուն Աբդուլ Մալիկ Յեները ձերբակալվել է Ֆլորիդայում, ՀԴԲ-ն նրան մեղադրանք է առաջադրել Գոհաբանության տոնից մեկ շաբաթ առաջ Նյու Յորքի ֆոնդային բորսայի շենքը պայթեցնելու պատրաստության մեջ, հայտնում է AP-ն՝ վկայակոչելով Հարավային Ֆլորիդայի շրջանային դատարան ներկայացված հետախուզական գործակալության փաստաթղթերը։ Նա մեղադրվում է բորսայի շենքում ինքնաշեն պայթուցիկ սարք տեղադրելու և այն հեռահար պայթեցնելու փորձի մեջ։ Յեները առաջին […] ...
22:16 21.11.2024
Հուսով եմ՝ Պեպ Գվարդիոլան կերկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ. Հոլանդ«Մանչեսթեր Սիթիի» և Նորվեգիայի հավաքականի հարձակվող Էրլինգ Հոլանդը հույս է հայտնել, որ գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կերկարաձգի պայմանագիրն ակումբի հետ։ «Հուսով եմ՝ Պեպ Գվարդիոլան կերկարաձգի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Նա ինձ համար շատ կարևոր մարդ է եղել առաջին երկուսուկես տարիների ընթացքում։ Հուսով եմ, որ նա ավելի երկար կմնա։ Ինձ շատ է դուր գալիս Պեպը և […] ...
22:08 21.11.2024
Արևմտյան հրթիռների հարվածներից հետո հակամարտությունը ձեռք է բերել գլոբալ բնույթի տարրեր․ ՊուտինՌուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հինգշաբթի օրը՝ նոյեմբերի 21-ի երեկոյան, դիմել է ռուսներին՝ Ուկրաինային հարվածելու համար Ռուսաստանի զինված ուժերի կողմից միջմայրցամաքային բալիստիկ հրթիռի կիրառման մասին լուրերից հետո։ Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության տարածքում արևմտյան հեռահար զինատեսակներ են կիրառվել։ Սակայն հակառակորդի հարվածները նպատակին չեն հասել։ «Շարունակելով Ուկրաինայում Արևմուտքի կողմից հրահրված հակամարտության սրման կուրսը, ԱՄՆ-ը և […] ...
21:55 21.11.2024
Պրեմիեր լիգայի նախկին ֆուտբոլիստը դատապարտվել է ազատազրկման«Սուոնսիի» նախկին ֆուտբոլիստ Կաուսո Դարամեն ազատազրկվել է՝ դեռահասի վրա հարձակման և կողոպուտի համար։ Mirror-ի տեղեկություններով, միջադեպը տեղի է ունեցել նախորդ տարվա մայիսի 12-ին։ Կաուսո Դարամեն դանակով դաժան հարձակման է ենթարկել դեռահասին՝ գողանալով վերջինիս ոսկե շղթան և թևնոցը։ Տուժածը, որի անունն է Էվանս, դեպքի վայրում եղել է ընկերոջ հետ: Դարամեն սկսել է հետապնդել նրանց՝ բղավելով․ «Ես […] ...
21:48 21.11.2024
Արարատի մարզում նոր տուն գնելու կամ կառուցելու հնարավորությունԿառուցիր կամ գնիր քո նոր տունը Արարատի մարզում. պետությունը սատար է կանգնում, հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Աշխույժ համայնքային կյանք, կրթական հնարավորություններ, տարբեր ոլորտներում աշխատանքային հնարավորություններ և առողջապահական որակլյալ ծառայություններից օգտվելու հասանելիություն։ Մարզային բնակավայրերում տուն կառուցելու կամ ձեռք բերելու համար պետական աջակցության ծրագրերին կարող եք ծանոթանալ այս հղումով՝ https://irazekum.am/ Մանրամասները՝ տեսանյութում։ ...