Երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+10.09 oC

Երբ կանցկացվի ձմեռային զորակոչն ու զորացրումը

10:49 21.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Կառավարության որոշմամբ՝ 2024 թվականի ձմեռային զորակոչը կանցկացվի 2024 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2025 թվականի հունվարի 31-ը։

Որոշման նախագիծն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 21-ի նիստի օրակարգում։ Պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայության կենթարկվեն այն արական սեռի քաղաքացիները, որոնց 18 տարին լրանում է մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը կամ որոնց տարկետման ժամկետը ավարտվում է նշված ժամկետում։

Նախատեսվում է զորակոչել նաև այն կանանց, ովքեր կամավոր հիմունքներով ցանկություն են հայտնել անցնելու շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայություն, ինչպես նաև օրենքով սահմանված հատուկ կարգավիճակ ունեցող արական սեռի քաղաքացիներին։

Պարտադիր զինվորական ծառայություն անցած քաղաքացիների զորացրումը կիրականացվի 2025 թվականի հունվարի 9-ից մինչև հունվարի 31-ը ներառյալ։ Նույն ժամկետում կզորացրվեն նաև այլընտրանքային ծառայություն անցած քաղաքացիները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ում մեկնաբանել են Նեթանյահուի ձերբակալության օրդերը

19:42 21.11.2024

ՄԱԿ-ում մեկնաբանել են Նեթանյահուի ձերբակալության օրդերը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի վարչության պաշտոնական ներկայացուցիչ Ջերեմի Լոուրենսը՝ մեկնաբանելով Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ձերբակալության վերաբերյալ ՄՔԴ-ի օրդերը, հայտարարել է, որ այն պետությունները, որոնք Միջազգային քրեական դատարանը (ՄՔԴ) ճանաչում են Հռոմի ստատուտին համապատասխան, պարտավոր են կատարել նրա որոշումները: «Մենք հարգում ենք Միջազգային քրեական դատարանի անկախությունն ու իրավասությունը և լիովին աջակցում ենք միջազգային ամենածանր հանցագործությունների […] ...

2 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ մուայթայի Եվրոպայի առաջնությունից

19:33 21.11.2024

2 արծաթե և 1 բրոնզե մեդալ՝ մուայթայի Եվրոպայի առաջնությունից

Հայաստանի մուայթայի հավաքականը 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ է նվաճել Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում անցկացված ավագ տարիքի պատանիների, մինչև 23 տարեկանների և մեծահասակների Եվրոպայի առաջնությունում: Հայաստանի ներկայացուցիչներից փոխչեմպիոնի կոչմանն ու արծաթե մեդալի արժանացել է 57 կգ քաշային Նարեկ Խաչիկյանը, որը հանդես է եկել մեծահասակների պայքարում: Փոխչեմպիոն է դարձել նաև մինչև 16 տարեկանների առաջնությունում հանդես եկող […] ...

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ֆոսթեր ընդ Փարթներս» ընկերության պատվիրակությանը

19:25 21.11.2024

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ֆոսթեր ընդ Փարթներս» ընկերության պատվիրակությանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Ֆոսթեր ընդ Փարթներս» ընկերության պատվիրակությանը: Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին՝ կարևորել է «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերը և ողջունել հեղինակավոր «Ֆոսթեր ընդ Փարթներս» ճարտապետական ընկերության ներգրավումն այդ ծրագրերից մեկի իրականացմանը: Մհեր Գրիգորյանը կարևորել և ողջունել է միջազգային հեղինակավոր ճարտարապետական կազմակերպության գործունեությունը Հայաստանում: ...

ՀԱՄԱՍ-ը գնահատել է Նեթանյահուի ձերբակալման հրամանը

19:18 21.11.2024

ՀԱՄԱՍ-ը գնահատել է Նեթանյահուի ձերբակալման հրամանը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը հայտարարել է, որ ողջունում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պաշտպանության նախկին նախարար Յոավ Գալանտի նկատմամբ Միջազգային քրեական դատարանի ձերբակալման հրամանը և այդ քայլը համարում է կարևոր պատմական նախադեպ: Հինգշաբթի ավելի վաղ ՄՔԴ-ն Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդեր է տվել Գազայի հատվածում ենթադրյալ ռազմական հանցագործությունների համար: Դատարանը նաև մերժել է Իսրայելի փաստարկները, […] ...

Հայաստանի հերթական մեդալը զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ում

19:12 21.11.2024

Հայաստանի հերթական մեդալը զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ում

Երևանում շարունակվում է ըմբշամարտի զինվորականների 37-րդ Աշխարհի առաջնությունը։ ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, 82 կգ քաշային Սամվել Գրիգորյանը 9։1 հաշվով հաղթել է Ղազախստանի Հանրապետության ներկայացուցչին և նվաճել բրոնզե մեդալ: Նշենք, որ Զինվորականների ըմբշամարտի 37-րդ Աշխարհի առաջնությանը մասնակցում է 24 երկրի մոտ 400 ներկայացուցիչ: ...

Տեղի է ունեցել «Սահմանափակումներ և հնարավորություններ. Փախստականների և ապաստան հայցողների մարտահրավերները Հայաստանում» թեմայով աշխատաժողովը

19:07 21.11.2024

Տեղի է ունեցել «Սահմանափակումներ և հնարավորություններ. Փախստականների և ապաստան հայցողների մարտահրավերները Հայաստանում» թեմայով աշխատաժողովը

Նոյեմբերի 19-ին տեղի է ունեցել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի և Միավորված ազգերի կազմակերպության Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի (ՄԱԿ ՓԳՀ) հայաստանյան գրասենյակի կողմից համատեղ կազմակերպված «Սահմանափակումներ և հնարավորություններ. Փախստականների և ապաստան հայցողների մարտահրավերները Հայաստանում» թեմայով աշխատաժողովը։ Բացման խոսքով են հանդես են եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և Հայաստանում ՄԱԿ ՓԳՀ-ի -ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար […] ...

BACK_TO_TOP