10:35 21.11.2024
Նոյեմբերի 20-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի է ունեցել ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության բացման հանդիսավոր արարողությունը։
Բացման պարային ներկայացումներից և մասնակից երկրների դրոշների հանդիսավոր շքերթից հետո առաջնության մասնակիցներին, պատվիրակությունների ներկայացուցիչներին և հյուրերին նախ ողջունել է Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահ, գնդապետ Ռոլիմ Նիլտոնը։
Խորին շնորհակալություն հայտնելով Հայաստանի Հանրապետությանը հյուրընկալության համար՝ գնդապետ Նիլտոնը նշել է, որ այս առաջնությունը ոչ միայն մրցակցության, այլև նվիրվածության, ընկերասիրության և փոխադարձ հարգանքի տոն է: Հաջողություն մաղթելով բոլոր մասնակիցներին՝ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի նախագահը նաև հույս է հայտնել, որ առաջնությունը կլինի միմյանց լավ ճանաչելու, փորձի փոխանակման հնարավորություն՝ լի անմոռանալի տպավորություններով:
Հանդես գալով ողջույնի խոսքով և շնորհավորելով առաջնության մեկնարկի կապակցությամբ՝ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդգծել է, որ սպորտը համախմբում է մարդկանց ազնիվ մրցակցության, արդար պայքարի, բարությանը ծառայող ուժի, գեղեցիկ նպատակներին միտված կամքի, համերաշխության, հանդուրժողականության և խաղաղության գաղափարի շուրջ, իսկ Հայաստանն իր պատվելի տեղն ունի համաշխարհային սպորտում։ Եվ պատահական չէ, որ մեր երկիրն ու նրա մայրաքաղաք Երևանը երբեք չեն հեռանում մարզական ավանդույթներից:
«Համոզվելու համար բավական է հիշել վերջին մի քանի տարիներին Հայաստանում կազմակերպված սպորտային մեծ իրադարձությունները՝ բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունը 2022 թվականին, ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը 2023-ին, իսկ 2027-ին ծանրամարտի աշխարհի առաջնության սպորտային մեծ տոնակատարությունը նույնպես տեղի կունենա Հայաստանում»:
Անդրադարձ կատարելով Հայաստանի սպորտային նվաճումներին՝ նախարարը նշել է, որ միայն այս տարի օլիմպիական խաղերի, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում տարբեր տարիքային խմբերի մեր մարզիկները նվաճել են 334 մեդալ։ Հայաստանի պես փոքր երկիրն ունի նաև 14 օլիմպիական չեմպիոն:
«Մենք անչափ կարևորում ենք Հայաստանի անդամակցությունը խոշորագույն ռազմամարզական կազմակերպությանը՝ Ռազմական սպորտի միջազգային խորհրդին, և հետզհետե ակտիվացնում ենք մեր գործունեությունը կազմակերպության շրջանակում: Եթե նախկինում ՀՀ զինված ուժերի ներկայացուցիչները մշտապես հյուրընկալվել են այլ պետությունների կողմից, ապա 2019-ից պատկերը փոխվել է. Հայաստանում կազմակերպված ՌՍՄԽ Եվրոպական համաժողովը հյուընկալող երկիր դառնալու մեր առաջին փորձն էր: Իսկ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի 37-րդ առաջնության կազմակերպումը վկայում է, որ Ռազմական սպորտի միջազգային խորհրդին անդամակցող 140 երկրների շարքում Հայաստանն ունի իր կայուն տեղը: Մենք նախանձախնդիր ենք, որ ընդլայնվի կազմակերպությանն անդամակցող երկրների շարքը, որ ռազմական սպորտը համախմբի նոր ուժեր: Ու ջանադրաբար աշխատում ենք այդ ուղղությամբ»:
Ըստ նախարար Պապիկյանի՝ Հայաստանի համար շատ կարևոր է, որ Ռազմական սպորտի միջազգային խորհրդի գերնպատակն աշխարհում խաղաղություն սփռելն է: Հայաստանը խաղաղության ջատագով է ու խրախուսում է տարբեր երկրների զինվորներին մարզական միջոցառումների շնորհիվ իրար մոտեցնելու և համախմբելու ազնիվ ու առինքնող ջանքերը:
Միջոցառման հանդիսավոր բացմանն էլ հաջորդել են առաջնության մասնակից տարբեր քաշային կարգերի ըմբշամարտիկների եզրափակիչ գոտեմարտերը, որոնց արդյունքների հիման վրա էլ պարգևատրվել են ուժեղագույնները։
16:20 21.11.2024
Խուան Մատան՝ ամերիկյան ակումբի համասեփականատեր16:16 21.11.2024
Սպիտակ համայնքի Գեղասար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ16:00 21.11.2024
Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստն է. Ռոդրի15:20 21.11.2024
Լա լիգայի ամսվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդները14:55 21.11.2024
Արսեն Զախարյանը չի ընդգրկվել «Ռեալ Սոսյեդադի» հայտացուցակում14:34 21.11.2024
«Բարսելոնայի» վերադարձը «Կամպ Նոու» հետաձգվում է13:30 21.11.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ16:11 21.11.2024
Սարգիս Խանդանյանը հանդիպել է Էստոնիայի դեսպանի հետՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը նոյեմբերի 21-ին հանդիպել է Էստոնիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարին: Հանձնաժողովի նախագահը, շնորհավորելով Մարգ Մարդիսալու-Կահարին դեսպան նշանակվելու կապակցությամբ, կարեւորել է երկու երկրների միջեւ քաղաքական ակտիվ երկխոսությունն ու համագործակցության խորացումը: Նա ընդգծել է նաեւ Էստոնիայի դերակատարությունը Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման ուղղությամբ: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության […] ...
16:05 21.11.2024
Կասեցվել է խմորեղենի արտադրամասի գործունեությունը. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը կասեցրել է «Ասիական համ» ընկերության խմորեղենի արտադրամասի գործունեությունը: Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ արտադրությունը կազմակերպվում է բնակելի տան պայմաններում՝ առանց սննդամթերքի անվտանգության պահանջներին համապատասխանության: Ընկերությանը տրամադրվել է ժամանակ խախտումները շտկելու և անհրաժեշտ նորմերին համապատասխանելու համար: ՍԱՏՄ-ն հիշեցնում է՝ սննդամթերքի արտադրության բոլոր փուլերում անհրաժեշտ է պահպանել անվտանգությանը ներկայացվող պահանջները: ...
16:00 21.11.2024
Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստն է. ՌոդրիԱնգլիական «Մանչեսթեր Սիթիի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե ով է պատմության լավագույն ֆուտբոլիստը: «Լիոնել Մեսսին բոլոր ժամանակների մեծագույն ֆուտբոլիստն է: Կրիշտիանու Ռոնալդուն Մեսսիին հավասարվել է ոչ ի ծնե ունեցած տաղանդի շնորհիվ: Նրանք, ովքեր խաղացել են այս ֆուտբոլիստների դեմ, կարող են հասկանալ տարբերությունը: Մենք չէինք ցանկանում, որպեսզի Կրիշտիանուն հայտնվի տուգանային հրապարակում, քանի որ […] ...
15:57 21.11.2024
ՊԵԿ-ը կանխել է ավելի քան 550 հազար դոլար շուկայական արժեքով, առանձնապես խոշոր չափերի «կոկաին» տեսակի թմրամիջոցի ՀՀ ներմուծման փորձըՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության և ԱՄՆ արդարադատության թմրամիջոցների դեմ պայքարի գործակալության (DEA) փոխգործակցության շրջանակում օպերատիվ տվյալներ էին ստացվել այն մասին, որ Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունից օդային ճանապարհով Հայաստանի Հանրապետություն է ներմուծվելու առանձնապես խոշոր չափի «կոկաին» տեսակի թմրամիջոց։ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության օպերատիվ հետախուզության բաժնի աշխատակիցները, վերլուծական աշխատանքների արդյունքում, պարզել են թմրամիջոց տեղափոխող անձի […] ...
15:52 21.11.2024
Երևանում մթնոլորտային օդի որակըԵրևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ ամբողջ շաբաթվա ընթացքում, Նոր Նորքում՝ նոյեմբերի 16-ին, Արաբկիրում՝ նոյեմբերի 14-ին, շՇենգավիթում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Նոր Նորքում՝ նոյեմբերի 19-ին, Կենտրոնում, Շենգավիթում, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ ...
15:49 21.11.2024
ՀՀ մարզերում կկառուցվեն հրշեջ-փրկարարական ջոկատների նոր շենքերՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանը նոյեմբերի 20-ին ընդունել է ԱՄՆ Եվրոպական հրամանատարության Ցամաքային զորքերի ինժեներական կորպուսի Թբիլիսիի տարածաշրջանային գրասենյակի, ԱՄՆ դեսպանատան Պաշտպանական համագործակցության գրասենյակի և «ՍԵՍԿՈ» (Շինինժսերվիս ՍՊԸ) ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա էին ՓԾ տնօրենի տեղակալները, Արմավիրի և Վայոց ձորի մարզային փրկարարական վարչությունների պետերը, ՆԳՆ տնտեսական վարչության շինարարական պլանավորման և վերահսկողության բաժնի […] ...