ԱՄՆ-ը վետո է դրել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 11 2024
  • $
    389.19
  • RUBLE
    3.88
  • 410.52
WEATHER
+10.09 oC

ԱՄՆ-ը վետո է դրել Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա

08:35 21.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Չորեքշաբթի օրը Միացյալ Նահանգները վետո է դրել Գազայում հրադադարի մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևի վրա՝ քննադատելով Բայդենի վարչակազմի՝ ՀԱՄԱՍ-ի հետ Իսրայելի պատերազմի դադարեցմանն ուղղված միջազգային գործողությունները հերթական անգամ արգելափակելու համար:

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում Խորհրդի 14 անդամներ «կողմ» են քվեարկել բանաձեւի նախագծի ընդունմանը, մեկը՝ «դեմ»։

«Մենք չենք կարող աջակցել անվերապահ զինադադարին, որը չի հանգեցնի պատանդների ազատ արձակմանը», – ընդգծել է ՄԱԿ-ում ԱՄՆ ներկայացուցչի տեղակալ Ռոբերտ Վուդը։

Վուդը հավելել է, որ ԱՄՆ-ը կարծում է, որ բանաձեւը «վտանգավոր ուղերձ կուղարկի ՀԱՄԱՍ-ին, որ նրանք կարիք չունեն վերադառնալու բանակցությունների սեղանի շուրջ»։

ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան, իր հերթին, քննադատել է ԱՄՆ որոշումը՝ վետո դնելու բանաձեւի նախագծի վրա։

«Մենք ցնցված ենք, որ Միացյալ Նահանգները վետո է կիրառել պաղեստինցիների և իսրայելցիների կյանքը փրկելու իրական ջանքերի դեմ», – ասել է Նեբենզյան:

Ռուսաստանի Դաշնության մշտական ​​ներկայացուցիչը հայտարարել է, որ անհրաժեշտ է «շարունակել օգնել Պաղեստինի բնակչությանը, որոնք կոչ են անում հաստատել խաղաղություն, բարգավաճում և արդարություն»:

Բանաձեւի նախագիծը ներկայացրել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 10 ոչ մշտական ​​անդամներ։ Նախագիծը կոչ էր անում «անհապաղ, անվերապահ և մշտական ​​հրադադար» Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև:

Բանաձեւի նախագիծն արժանացել է Իսրայելի քննադատությանը: ՄԱԿ-ում Իսրայելի դեսպան Դենի Դանոնը այն անվանել է «խայտառակ» և ասել, որ Իսրայելը «չի կարող թույլ տալ, որ ՄԱԿ-ը կապի իր ձեռքերը՝ թույլ չտալով պաշտպանել իր քաղաքացիներին»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Արսենալի» ուկրաինացի ֆուտբոլիստը պատմել է, թե ինչպես է Արտետան խաբում մրցակիցներին

13:38 21.11.2024

«Արսենալի» ուկրաինացի ֆուտբոլիստը պատմել է, թե ինչպես է Արտետան խաբում մրցակիցներին

Լոնդոնի «Արսենալի» ուկրաինացի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն բացահայտել է, թե ինչպես է թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետան շփոթեցնում մրցակիցներին: «Մարզիչը սիրում է խորամանկել ու շփոթեցնել մրցակիցներին: Արտետան վնասվածք ունեցող ֆուտբոլիստներին հանձնարարում է մարզումային պայուսակներով թիմի հետ բարձրանալ ավտոբուս, որպեսզի խառնի մրցակիցների ծրագրերը»,- 27-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է The Athletic-ը: Անգլիայի Պրեմիեր լիգայի 11 տուրից հետո «Արսենալը» […] ...

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ

13:30 21.11.2024

Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վիետնամ կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Լըն Կընի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-վիետնամական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել վիետնամական կողմին ջերմ ընդունելության համար եւ հավելել, որ Վիետնամ կատարած այցը գնահատում է շատ արդյունավետ: Վիետնամի նախագահն իր հերթին […] ...

Կառավարության նիստին վարչապետը ներկայացրել է նորանշանակ նախարարներին

13:22 21.11.2024

Կառավարության նիստին վարչապետը ներկայացրել է նորանշանակ նախարարներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում նախ անդրադարձել է բարձրաստիճան պաշտոնյաների կադրային փոփոխությանը՝ ներկայացնելով նորանշանակ նախարարներին: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ֆլիկը զիջում է Գվարդիոլային. Էնրիկ Մասիպ

13:15 21.11.2024

Ֆլիկը զիջում է Գվարդիոլային. Էնրիկ Մասիպ

«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի խորհրդական Էնրիկ Մասիպը հայտարարել է, որ թիմի գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկը տակտիկապես զիջում է «Մանչեսթեր Սիթին» գլխավորող Պեպ Գվարդիոլային: «Մարզիչների երկու տեսակ կա: Պեպ Գվարդիոլան, որն իսկական մարզչի տիպիկ օրինակ է ու առաջնորդի որակներ ունի, և կա այլ տիպ, որն ավելի շատ մենեջերի է նման: Մենեջերներն օժտված չեն տակտիկական ճկունությամբ: Այդպիսի […] ...

Գևորգ Պապոյանը մասնակցել է Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնում հիմնված լաբորատորիայի բացման արարողությանը

13:09 21.11.2024

Գևորգ Պապոյանը մասնակցել է Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնում հիմնված լաբորատորիայի բացման արարողությանը

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը նոյեմբերի 20-ին մասնակցել է Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնում հիմնված էլեկտրական մեծությունների, ժամանակի և հաճախականության տրամաչափարկման լաբորատորիայի բացման արարողությանը։ Լաբորատորիայի բացումը տեղի է ունեցել Որակի համաշխարհային օրվան նվիրված միջոցառման շրջանակներում, որին ներկա էին նաև Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը, Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսը, Միավորված […] ...

Մի խումբ ուսուցիչներ այցելել են Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն

12:58 21.11.2024

Մի խումբ ուսուցիչներ այցելել են Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն

Երևանի և Շիրակի, Տավուշի, Արարատի, Արմավիրի մարզերի դպրոցների ֆիզիկայի 14 ուսուցիչներ նոյեմբերի 10-15-ն այցելել են Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոն (CERN) և այդտեղ գտնվող մեծ հադրոնային կոլայդեր (LHC): Ուսուցիչների առաջին այցը ֆիզիկայի ոլորտի աշխարհի ամենամեծ գիտական կենտրոն կազմակերպվել էր ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի, ինչպես նաև Տեսական ֆիզիկայի և մոդելավորման […] ...

BACK_TO_TOP