22:28 20.11.2024
Ուկրաինական զինված ուժերն ունեն ընդամենը 50 ATACMS մարտավարական հրթիռ, որոնք կարող են օգտագործվել Ռուսաստանի տարածքի խորքում գտնվող թիրախները խոցելու համար, գրում է բրիտանական The Times հրատարակությունը։
«Չնայած Պենտագոնը որևէ տվյալ չի տրամադրել, ենթադրվում է, որ Կիևի կառավարությունը ներկայումս ունի ընդամենը մոտ 50 հրթիռ: Ուկրաինան ունի բավականաչափ HIMARS և MLRS հրթիռային կայաններ դրանք արձակելու համար»,-նշում է հրատարակությունը:
Վաշինգտոնի Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտի տվյալներով՝ 300 կմ հեռահարությամբ ATACMS հրթիռները կարող են սպառնալ մոտ 245 ռուսական ռազմական օբյեկտներին՝ օդային բազաներից մինչև զինամթերքի պահեստներ:
Միևնույն ժամանակ, Պենտագոնի խոսնակ Սաբրինա Սինգհը հրաժարվել է հաստատել տեղեկությունն այն մասին, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը թույլատրել է Ուկրաինային ամերիկյան հրթիռներ օգտագործել ռուսական տարածքի խորքերը հարվածելու համար։
Սինգհը նաև հրաժարվել է մեկնաբանել ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունն այն մասին, որ նախօրեին Բրյանսկի շրջանի վրա ATACMS հրթիռներ են խոցվել։
Ինչպես երեքշաբթի օրը հայտնել է ՌԴ ՊՆ-ն, Ուկրաինայի զինված ուժերը ամերիկյան արտադրության 6 ATACMS հրթիռներով հարձակվել են Բրյանսկի մարզում գտնվող օբյեկտի վրա, խոցվել է հինգ հրթիռ, մեկը՝ վնասվել։
14:12 21.11.2024
Ոչ սթափ վարորդի անձնական խուզարկությամբ դանակներ են հայտնաբերվել13:30 21.11.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետ14:04 21.11.2024
ՀՀ ԶՈՒ հավաքականի մարզիկ, ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը հաղթել է իրանցի ըմբիշինԵրևանում անցկացվող Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնությունում այսօր ՀՀ ԶՈՒ հավաքականի մարզիկ, ժամկետային զինծառայող Տիգրան Մինասյանը (55 կգ) հաղթեց իրանցի ըմբիշին և նվաճեց եզրափակչի ուղեգիր: Եզրափակիչ գոտեմարտում մեր ըմբիշը կպայքարի ոսկե մեդալի համար: ...
14:00 21.11.2024
Քայլ առ քայլ պետք է հրաժարվենք աշխատունակ մարդուն որևէ աջակցություն տրամադրել․ վարչապետԿառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը ներկայացրին աղքատության գնահատման և զբաղվածության ռազմավարական փոփոխությունների վերաբերյալ նոր մոտեցումները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փաշինյանը կարևորվեց աղքատության հաղթահարման հիմնական ուղին՝ աշխատանքը։ «Աղքատության գնահատման համակարգում մեր ռազմավարությունը հետևյալն է, որ աշխատունակ մարդուն քայլ առ քայլ պետք է հրաժարվենք ընդհանրապես որևէ աջակցություն տրամադրել։ Բայց մյուս […] ...
13:46 21.11.2024
Հանձնաժողովի անդամները հանդիպել են Անվտանգության ոլորտի կառավարման Ժնեւի կենտրոնի Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի պետի տեղակալի հետԱվտանգության ոլորտի կառավարման Ժնեւի կենտրոնի աշխատանքների իրականացումն առաջնային նշանակություն ունի հատկապես մարդու իրավունքների պաշտպանության եւ ժողովրդավարության ամրապնդման համատեքստում: Այս մասին ասել է ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը՝ նոյեմբերի 21-ին հանդիպելով Անվտանգության ոլորտի կառավարման Ժնեւի կենտրոնի (DCAF) Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի բաժնի պետի տեղակալ Անթյե Ֆրիցի հետ: Հանդիպմանը […] ...
13:38 21.11.2024
«Արսենալի» ուկրաինացի ֆուտբոլիստը պատմել է, թե ինչպես է Արտետան խաբում մրցակիցներինԼոնդոնի «Արսենալի» ուկրաինացի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն բացահայտել է, թե ինչպես է թիմի գլխավոր մարզիչ Միկել Արտետան շփոթեցնում մրցակիցներին: «Մարզիչը սիրում է խորամանկել ու շփոթեցնել մրցակիցներին: Արտետան վնասվածք ունեցող ֆուտբոլիստներին հանձնարարում է մարզումային պայուսակներով թիմի հետ բարձրանալ ավտոբուս, որպեսզի խառնի մրցակիցների ծրագրերը»,- 27-ամյա ֆուտբոլիստի խոսքերը մեջբերում է The Athletic-ը: Անգլիայի Պրեմիեր լիգայի 11 տուրից հետո «Արսենալը» […] ...
13:30 21.11.2024
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Վիետնամի նախագահի հետՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վիետնամ կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության նախագահ Լըն Կընի հետ: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հայ-վիետնամական հարաբերություններին վերաբերող հարցերի լայն շրջանակ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել վիետնամական կողմին ջերմ ընդունելության համար եւ հավելել, որ Վիետնամ կատարած այցը գնահատում է շատ արդյունավետ: Վիետնամի նախագահն իր հերթին […] ...
13:22 21.11.2024
Կառավարության նիստին վարչապետը ներկայացրել է նորանշանակ նախարարներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում նախ անդրադարձել է բարձրաստիճան պաշտոնյաների կադրային փոփոխությանը՝ ներկայացնելով նորանշանակ նախարարներին: Մանրամասները՝ տեսանյութում: ...