Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների վրա հարձակման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 11 2024
  • $
    389.19
  • RUBLE
    3.88
  • 410.52
WEATHER
+8.09 oC

Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների վրա հարձակման մասին

17:30 20.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ֆրանսիան դատապարտել է Լիբանանում ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի զորակազմի վրա նոյեմբերի 19-ին իրականացված հարձակումը, որի ընթացքում հրթիռներ են կիրառվել, ամենայն հավանականությամբ, «Հեզբոլլահ»-ի կողմից։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրությունում:

Ըստ հաղորդագրության՝ հարձակման հետևանքով վիրավորվել է ՄԱԿ-ի Ժամանակավոր ուժերի զորակազմից 4 գանացի «կապույտ սաղավարտներ», որոնցից երեքը հոսպիտալացվել է: Մի քանի խաղաղապահ էլ վիրավորվել է վերջին շաբաթների ընթացքում։

«Հենց նույն օրը գնդակոծության է ենթարկվել նաև Ժամանակավոր ուժերի պարեկախումբը, որը բաղկացած էր ֆրանսիացի «կապույտ սաղավարտներից»։ Նրանցից ոչ ոք չի տուժել», – ասվում է հաղորդագրությունում:

Ֆրանսիան հիշեցնում է, որ վերջին շաբաթներին մի քանի պարեկներ հայտնվել են նման տարբեր միջադեպերում, և կոչ է արել, որ երաշխավորվի խաղաղապահների անվտանգությունը և ազատ տեղաշարժի հնարավորությունն իրենց պատասխանատվության գոտում։ Ֆրանսիայի ԱԳՆ-ն նաև հրադադարի և բոլոր կողմերին  ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 1701 բանաձևի կատարման կոչ է արել` նշելով, որ դա միակ ուղին է, որը թույլ կտա իսրայելցի և լիբանանցի տեղահանված անձանց վերադառնալ իրենց տներ: 2023 թ. հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի հարձակմանը հաջորդած ռազմական գործողություններին զուգահեռ լիբանանյան «Հեզբոլլահ»-ը և Իսրայելը պարբերաբար փոխադարձ հարվածներ են իրականացրել։ 2024 թ. սեպտեմբերի 23-ին Իսրայելը «Հեզբոլլահ»-ի դեմ սկսել է «Հյուսիսի նետեր» գործողությունը Լիբանանի հարավում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Զավթված «գրպանիկները» վերադարձվել են բնակիչներին․ քաղաքապետարան

21:20 20.11.2024

Զավթված «գրպանիկները» վերադարձվել են բնակիչներին․ քաղաքապետարան

Երևանում տարիներ շարունակ զավթվել են մայթերը, կանաչ գոտիների համար հատկացված տեղերը և դրանք տարբեր տնտեսվարողներ ծառայեցրել են որպես ավտոկայանատեղիներ: Այս տարի արդեն Կենտրոն վարչական շրջանի մի քանի փողոցներում այդ «գրպանիկները» վերադարձվել են բնակիչներին՝ դրանք բերելով այն տեսքին, որի համար էլ նախատեսված էին: Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում։ ...

Գասպար Տերտերյանը՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն

21:13 20.11.2024

Գասպար Տերտերյանը՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն

67 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Գասպար Տերտերյանը հաղթեց Իրանի Իսլամական Հանրապետության մասնակցին և նվաճեց ոսկե մեդալը՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: ...

Մենք Թումանյանի Գիքորը չենք, արժեհամակարգի փոփոխություն է պետք. Շանթ Հարությունյան

21:08 20.11.2024

Մենք Թումանյանի Գիքորը չենք, արժեհամակարգի փոփոխություն է պետք. Շանթ Հարությունյան

Կառավարությունում այս օրերին տեղի են ունենում կադրային վերադասավորումներ: Ի՞նչ սպասել առաջիկայում և նաև ինչու՞ է ձգձգվում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է «Ցեղակրոն» կուսակցության հիմնադիր Շանթ Հարությունյանը: ...

ԱՄՆ-ը նոր վետոյով ստորագրեց պաղեստինցիների մահվան համար պատասխանատվության տակ․ Նեբենզյա

21:00 20.11.2024

ԱՄՆ-ը նոր վետոյով ստորագրեց պաղեստինցիների մահվան համար պատասխանատվության տակ․ Նեբենզյա

Միացյալ Նահանգները, օգտագործելով վետոյի իրավունքը և արգելափակելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «տասնյակ» ոչ մշտական ​​անդամների կողմից Մերձավոր Արևելքի բանաձևը, ընդունեց իր ողջ պատասխանատվությունը տասնյակ հազարավոր պաղեստինցիների մահվան համար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ «Ես դիմում եմ իմ ամերիկացի գործընկերներին․ այսօր դուք վերջապես ընդունեցիք ձեր ամբողջ պատասխանատվությունը տասնյակ հազարավոր անմեղ քաղաքացիների մահվան, […] ...

Կանանց Հայաստանի Մ19 հավաքականը պատրաստվում է  ԵԱ-ին

20:54 20.11.2024

Կանանց Հայաստանի Մ19 հավաքականը պատրաստվում է ԵԱ-ին

Երևանում նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը կկայանա կանանց Եվրոպայի Մ19 առաջնության որակավորման առաջին փուլի մինի-մրցաշարը, որտեղ Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Ուկրաինայի և Իսրայելի ընտրանիները: Հայաստանի թիմը նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 2-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Կանանց Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ խաղացողներին․ Դարպասապահներ․ […] ...

Շվեդիան ուսումնասիրում է չինական բեռնատար նավի մասնակցությունը՝ Բալթիկ ծովում մալուխի վնասման հետ կապված

20:48 20.11.2024

Շվեդիան ուսումնասիրում է չինական բեռնատար նավի մասնակցությունը՝ Բալթիկ ծովում մալուխի վնասման հետ կապված

Շվեդիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Բալթիկ ծովում ստորջրյա մալուխի վնասման փաստով, չորեքշաբթի հայտնում է The Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ քննիչները ուսումնասիրում են, թե «ինչ դեր կարող էր խաղալ Չինաստանում գրանցված բեռնափոխադրող Yi Peng 3-ը»։ Ըստ MarineTraffic պորտալի տրամադրած տեղեկատվության, որը մեջբերում է թերթը, նավն անցնեռլիս է եղել շվեդ-լիտվական և ֆիննա-գերմանական ստորջրյա […] ...

BACK_TO_TOP