Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ազգային զեկույցի ներկայացմանը նվիրված համաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 11 2024
  • $
    389.19
  • RUBLE
    3.88
  • 410.52
WEATHER
+8.09 oC

Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության ազգային զեկույցի ներկայացմանը նվիրված համաժողովին

16:50 20.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Այսօր փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը մասնակցել է Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության (ԱՃԹՆ) ազգային 5-րդ զեկույցի ներկայացմանը նվիրված համաժողովին: Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ կառավարության, հանքարդյունահանող կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության, Արդյունահանող ճյուղերի թափանցիկության նախաձեռնության միջազգային քարտուղարության, ինպես նաև միջազգային գործընկեր կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Փոխվարչապետը հանդես է եկել ողջույնի խոսքով, որում մասնավորապես կարևորել է մետաղական հանքարդյունաբերության ոլորտի արդյունավետ և թափանցիկ կառավարումը.«Մեր ամենամյա հավաքները նպատակ ունեն երկրի տնտեսության և հանրային կյանքի համար նշանակալից ազդեցություն ունեցող ոլորտի գործունեությունն ու տվյալները դարձնել հանրային ճանաչելի, հասանելի, թափանցիկ և հաշվետու»,-նշել է փոխվարչապետը:

Իր ելույթում Տիգրան Խաչատրյանն անդրադարձել է նաև ԱՃԹՆ միջազգային խորհրդի կողմից հաստատված Ստանդարտի պահանջների ներդրման առաջընթացը գնահատող 2-րդ Վավերացման արդյունքներին. «Հայաստանը ստացել է մասնակից երկրների մեջ առայժմ ամենաբարձր ամփոփ գնահատականը: Մեր գործընկերների գնահատմամբ՝ Հայաստանը առաջատար է շահառու սեփականության թափանցիկության ոլորտում և իր այդ հաջողությամբ բարձր նշաձող է սահմանում ԱՃԹՆ-ն իրականացնող մյուս երկրների համար»:

Ամփոփելով ելույթը՝ փոխվարչապետը վերահաստատել է Կառավարության և բազմաշահառու խմբի հանձնառությունը՝ ԱՃԹՆ-ի ստանդարտի շարունակաբար բարձրացվող պահանջները բավարարելու և ոլորտի լավ կառավարման գործելաոճը ամրապնդելու ուղղությամբ ակտիվ աշխատանքներ տանելու գործում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

77 կգ քաշային կարգում Աշոտ Խաչատրյանը նվաճել է բրոնզե մեդալ

21:33 20.11.2024

77 կգ քաշային կարգում Աշոտ Խաչատրյանը նվաճել է բրոնզե մեդալ

77 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Աշոտ Խաչատրյանը հաղթեց Հորդանանի Թագավորության մասնակցին և նվաճեց Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության բրոնզե մեդալ։ Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: ...

Հոսանքանջատումներ նոյեմբերի 21-ին

21:28 20.11.2024

Հոսանքանջատումներ նոյեմբերի 21-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 21-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Դավթաշեն 1-ին թաղ․ 20, 21, 22, 23 շենքեր, Ալիխանյան Եղբայրներ նրբ․ 5, 8 շենքեր, Հալաբյան փ. 22Ա, 22Բ, 24, 26, 34 շենքեր, Շիրազի փ. 18, 20, 22, 24, 26, 28, 30, […] ...

Զավթված «գրպանիկները» վերադարձվել են բնակիչներին․ քաղաքապետարան

21:20 20.11.2024

Զավթված «գրպանիկները» վերադարձվել են բնակիչներին․ քաղաքապետարան

Երևանում տարիներ շարունակ զավթվել են մայթերը, կանաչ գոտիների համար հատկացված տեղերը և դրանք տարբեր տնտեսվարողներ ծառայեցրել են որպես ավտոկայանատեղիներ: Այս տարի արդեն Կենտրոն վարչական շրջանի մի քանի փողոցներում այդ «գրպանիկները» վերադարձվել են բնակիչներին՝ դրանք բերելով այն տեսքին, որի համար էլ նախատեսված էին: Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում։ ...

Գասպար Տերտերյանը՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն

21:13 20.11.2024

Գասպար Տերտերյանը՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն

67 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Գասպար Տերտերյանը հաղթեց Իրանի Իսլամական Հանրապետության մասնակցին և նվաճեց ոսկե մեդալը՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: ...

Մենք Թումանյանի Գիքորը չենք, արժեհամակարգի փոփոխություն է պետք. Շանթ Հարությունյան

21:08 20.11.2024

Մենք Թումանյանի Գիքորը չենք, արժեհամակարգի փոփոխություն է պետք. Շանթ Հարությունյան

Կառավարությունում այս օրերին տեղի են ունենում կադրային վերադասավորումներ: Ի՞նչ սպասել առաջիկայում և նաև ինչու՞ է ձգձգվում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է «Ցեղակրոն» կուսակցության հիմնադիր Շանթ Հարությունյանը: ...

ԱՄՆ-ը նոր վետոյով ստորագրեց պաղեստինցիների մահվան համար պատասխանատվության տակ․ Նեբենզյա

21:00 20.11.2024

ԱՄՆ-ը նոր վետոյով ստորագրեց պաղեստինցիների մահվան համար պատասխանատվության տակ․ Նեբենզյա

Միացյալ Նահանգները, օգտագործելով վետոյի իրավունքը և արգելափակելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «տասնյակ» ոչ մշտական ​​անդամների կողմից Մերձավոր Արևելքի բանաձևը, ընդունեց իր ողջ պատասխանատվությունը տասնյակ հազարավոր պաղեստինցիների մահվան համար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ​​ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ «Ես դիմում եմ իմ ամերիկացի գործընկերներին․ այսօր դուք վերջապես ընդունեցիք ձեր ամբողջ պատասխանատվությունը տասնյակ հազարավոր անմեղ քաղաքացիների մահվան, […] ...

BACK_TO_TOP