15:25 20.11.2024
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ներկա է եղել Լատվիայի Հանրապետության ազգային տոնին՝ Անկախության հռչակման օրվան նվիրված պաշտոնական միջոցառմանը:
Միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մերնեն, Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, ՀՀ-ում հավատարմագրված այլ դեսպաններ, պաշտոնատար անձինք:
Ողջունելով ներկաներին և շնորհավորելով բարեկամ Լատվիային ազգային տոնի առթիվ՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդգծել է՝ սա լավ առիթ է ընդգծելու Հայաստանի և Լատվիայի հարաբերությունների հիմքում ընկած ջերմ բարեկամական կապերն ու ընդհանրական արժեքները, որոնք երկու երկրների միջև արդյունավետ համագործակցության գրավականն են:
«Հայաստանը պատրաստակամ է գործնական քայլեր ձեռնարկել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում երկկողմ համագործակցության առավել խորացման համար՝ հաշվի առնելով մեր հարաբերություններում առկա չիրացված ներուժը: Խորապես համոզված եմ, որ ապագայում ևս համատեղ ջանքերով կպահպանենք Հայաստանի և Լատվիայի հարաբերություններում առկա դրական դինամիկան։ Լատվիան այսօր կարևոր դեր է խաղում եվրոպական ընտանիքում՝ լինելով իրավունքի գերակայության, ժողովրդավարության և տարածաշրջանային անվտանգության ամուր պաշտպան: Լատվիայի նվիրվածությունը միջազգային խաղաղությանն ու կայունությանն օրինակելի են բոլորիս համար»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը և խաղաղության, առաջընթացի և բարգավաճման լավագույն մաղթանքները հղել բարեկամ Լատվիային:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը հույս է հայտնել՝ համատեղ ջանքերով կշարունակեն զարգացնել միջպետական հարաբերությունները՝ ի բարօրություն հայ և լատվիացի ժողովուրդների: Այս համատեքստում Արթուր Մարտիրոսյանն առանձնահատուկ ընդգծել է նաև երկու երկրներում պատվո հյուպատոսների կարևոր դերակատարությունը։
ՀՀ-ում Լատվիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Էդիտե Մերնեն ևս ողջունել է ներկաներին և շնորհակալություն հայտնել մասնակցության համար: Կարևորելով Հայաստանի հետ համագործակցությունն ու ձևավորված բարեկամական հարաբերությունները՝ դեսպանը փոխանցել է Լատվիայի կառավարության պատրաստակամությունը՝ փորձի փոխանակման և տարբեր գործընթացներում աջակցության տեսանկյունից:
21:28 20.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 21-ին21:20 20.11.2024
Զավթված «գրպանիկները» վերադարձվել են բնակիչներին․ քաղաքապետարանԵրևանում տարիներ շարունակ զավթվել են մայթերը, կանաչ գոտիների համար հատկացված տեղերը և դրանք տարբեր տնտեսվարողներ ծառայեցրել են որպես ավտոկայանատեղիներ: Այս տարի արդեն Կենտրոն վարչական շրջանի մի քանի փողոցներում այդ «գրպանիկները» վերադարձվել են բնակիչներին՝ դրանք բերելով այն տեսքին, որի համար էլ նախատեսված էին: Մանրամասները՝ Երևանի քաղաքապետարանի տեսանյութում։ ...
21:13 20.11.2024
Գասպար Տերտերյանը՝ Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն67 կգ քաշային կարգում ՀՀ ԶՈՒ հավաքականի անդամ, ժամկետային զինծառայող Գասպար Տերտերյանը հաղթեց Իրանի Իսլամական Հանրապետության մասնակցին և նվաճեց ոսկե մեդալը՝ դառնալով Ըմբշամարտի զինվորականների աշխարհի առաջնության չեմպիոն: Այս մասին հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից: ...
21:08 20.11.2024
Մենք Թումանյանի Գիքորը չենք, արժեհամակարգի փոփոխություն է պետք. Շանթ ՀարությունյանԿառավարությունում այս օրերին տեղի են ունենում կադրային վերադասավորումներ: Ի՞նչ սպասել առաջիկայում և նաև ինչու՞ է ձգձգվում հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրումը։ Այս և այլ հարցերի «Հեռանկարի» տաղավարում անդրադարձել է «Ցեղակրոն» կուսակցության հիմնադիր Շանթ Հարությունյանը: ...
21:00 20.11.2024
ԱՄՆ-ը նոր վետոյով ստորագրեց պաղեստինցիների մահվան համար պատասխանատվության տակ․ ՆեբենզյաՄիացյալ Նահանգները, օգտագործելով վետոյի իրավունքը և արգելափակելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի «տասնյակ» ոչ մշտական անդամների կողմից Մերձավոր Արևելքի բանաձևը, ընդունեց իր ողջ պատասխանատվությունը տասնյակ հազարավոր պաղեստինցիների մահվան համար: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան։ «Ես դիմում եմ իմ ամերիկացի գործընկերներին․ այսօր դուք վերջապես ընդունեցիք ձեր ամբողջ պատասխանատվությունը տասնյակ հազարավոր անմեղ քաղաքացիների մահվան, […] ...
20:54 20.11.2024
Կանանց Հայաստանի Մ19 հավաքականը պատրաստվում է ԵԱ-ինԵրևանում նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 2-ը կկայանա կանանց Եվրոպայի Մ19 առաջնության որակավորման առաջին փուլի մինի-մրցաշարը, որտեղ Հայաստանի հավաքականի մրցակիցները կլինեն Ուկրաինայի և Իսրայելի ընտրանիները: Հայաստանի թիմը նոյեմբերի 20-ից դեկտեմբերի 2-ը մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոնում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։ Կանանց Մ19 հավաքականի գլխավոր մարզիչ Մարիամ Ստեփանյանը հավաքին մասնակցելու համար հրավիրել է հետևյալ խաղացողներին․ Դարպասապահներ․ […] ...
20:48 20.11.2024
Շվեդիան ուսումնասիրում է չինական բեռնատար նավի մասնակցությունը՝ Բալթիկ ծովում մալուխի վնասման հետ կապվածՇվեդիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Բալթիկ ծովում ստորջրյա մալուխի վնասման փաստով, չորեքշաբթի հայտնում է The Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Հրատարակության զրուցակիցների խոսքով՝ քննիչները ուսումնասիրում են, թե «ինչ դեր կարող էր խաղալ Չինաստանում գրանցված բեռնափոխադրող Yi Peng 3-ը»։ Ըստ MarineTraffic պորտալի տրամադրած տեղեկատվության, որը մեջբերում է թերթը, նավն անցնեռլիս է եղել շվեդ-լիտվական և ֆիննա-գերմանական ստորջրյա […] ...