15:12 20.11.2024
Ուկրաինայի տարածքից ATACMS հրթիռներ օգտագործելու ԱՄՆ թույլտվությունը կարող է տարածաշրջանը և ողջ աշխարհը հասցնել նոր լայնածավալ պատերազմի շեմին։ Այս մասին Բրազիլիայում կայացած «Քսանյակի» (G20) գագաթնաժողովից վերադառնալիս լրագրողներին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Նախ, մենք հավանություն չենք տալիս այս որոշմանը։ Ուկրաինայի և Ռուսաստանի միջև պատերազմի սկզբից մենք հավատում էինք, որ դրան կարելի է վերջ տալ ոչ թե զենքի, արյան և արցունքների, այլ խաղաղ ջանքերի, բարի կամքի և դիվանագիտության միջոցով։ Այժմ պարոն Բայդենը մի քայլ է արել, որը կարելի է դիտարկել որպես պատերազմի բորբոքմանն ուղղված քայլ՝ ապահովելով, որ այն երբեք չավարտվի և նույնիսկ աճի:
Այս քայլը, բացի հակամարտության սրումից, կհանգեցնի Ռուսաստանի էլ ավելի մեծ արձագանքին։ Պարոն Պուտինը հավանություն է տվել դոկտրինին, որն իր երկրին թույլ է տալիս պատասխանել միջուկային զենքով բալիստիկ հրթիռի հարձակման դեպքում: Այս ամենը կարող է տարածաշրջանը և ողջ աշխարհը դնել հասցնել լայնածավալ պատերազմի շեմին։
Մենք ակնկալում և հուսով ենք, որ ուկրաինական և ռուսական կողմերը կկենտրոնանան խաղաղության վրա՝ պահպանելով հանգստություն և չտրվելով սադրանքներին»,- ասել է Էրդողանը։
19:26 20.11.2024
Մեսսին կրկնել է Դոնովանի պատմական ցուցանիշը18:04 20.11.2024
ՌԴ հավաքականի հերթական խոշոր հաշվով հաղթանակը19:22 20.11.2024
Կայացել է Հայաստանի շինարարների միության 5-րդ համագումարըԿայացել է Հայաստանի շինարարների միության 5-րդ համագումարը, որին մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, պետական գերատեսչական մարմինների և հասարակական կառույցների ներկայացուցիչներ։ Համագումարին միության նախագահ Գագիկ Գալստյանը ներկայացրել է հաշվետու զեկույց, ապա ընդունվել է միության նոր կանոնադրության նախագիծն ու տեղի է ունեցել միության խորհրդի նոր կազմի ընտրություն։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:16 20.11.2024
ՀՀ մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղարինՆոյեմբերի 20-ին Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։ Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Պապիկյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունն ընդլայնելու և խորացնելու ԵԽ հետ համագործակցության օրակարգը։ Մշտական ներկայացուցիչը կարևորել է Հայաստան-ԵԽ 2023-2026թթ. գործողությունների ծրագրի իրականացումն ու ԵԽ օժանդակությունը ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի […] ...
19:11 20.11.2024
Արգենտինան հաղթել է, Բրազիլիան՝ միավորներ կորցրել․ ԱԱ-2026Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 12-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը տանը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Ուրուգվայի ընտրանու հետ: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով։ Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականն էլ նվազագույն հաշվով տնային հաղթանակ է տարել Պերուի թիմի նկատմամբ: Գոլը խփել է իտալական «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը: Արգենտինան 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, […] ...
19:05 20.11.2024
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 21-ին` ժամը 13։00-15։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում են չանհանգստանալ։ ...
19:00 20.11.2024
ՏԿԵ նախարարի տեղակալը Ժնևում մասնակցում է Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումի տարեկան ընդհանուր ժողովինՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը Ժնևում մասնակցում է Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումի (IGF) 20-րդ տարեկան ընդհանուր ժողովին։ Ֆորումը համախմբել է կառավարությունների 300 պատվիրակների, այլ շագագրգիռ ներկայացուցիչների, հանքարդյունաբերության կառավարման և կայուն զարգացման հետ կապված հիմնական խնդիրները քննարկումների և լիագումար նիստերի շրջանակներում լուսաբանելու նպատակով։ ...
18:56 20.11.2024
Ներկայացվել են քաղաքացիության գործընթացների էլեկտրոնային կառավարման համակարգի բնութագիրը և գործառույթներըՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Քաղաքացիության շնորհման վարչության աշխատակիցները քաղաքացիության գործընթացների թվայնացման թեմայով երկօրյա աշխատաժողով են ունեցել։ Աշխատաժողովին մասնակցել է նաև ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Ծառայության աշխատակիցների հետ քննարկվել են գործընթացի հնարավորությունների, օպտիմալացմամբ պայմանավորված վարչարարության կրճատման, աշխատանքի հետագա արդյունավետության մասին թեմաներ։ Ներկայացվել են քաղաքացիության գործընթացների էլեկտրոնային կառավարման համակարգի բնութագիրը և գործառույթները, համակարգի նպատակներն ու […] ...