Զելենսկին ասել է, որ Ուկրաինան կպարտվի առանց ԱՄՆ ռազմական օգնության – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 11 2024
  • $
    389.19
  • RUBLE
    3.88
  • 410.52
WEATHER
+13.09 oC

Զելենսկին ասել է, որ Ուկրաինան կպարտվի առանց ԱՄՆ ռազմական օգնության

09:15 20.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վստահություն է հայտնել, որ Ուկրաինան կպարտվի հակամարտությունում, եթե դադարեցվի ռազմական օգնությունը ԱՄՆ-ից։

«Եթե օգնությունը կրճատվի, կարծում եմ՝ մենք կպարտվենք, իհարկե, մենք դեռ կպայքարենք, մենք ունենք մեր արտադրությունը, բայց դա բավարար չէ հաղթելու և գոյատևելու համար»,-ասել է նա նոյեմբերի 19-ին Fox News-ին տված հարցազրույցում։

Միևնույն ժամանակ, Զելենսկին ասել է, որ եթե ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը որոշի կրճատել ռազմական օգնությունը, դա կլինի «ամերիկյան ընտրությունը», և Կիևը «կորոշի, թե ինչ անել դրա հետ կապված»։

Ամերիկայի նախագահ Ջո Բայդենի վարչակազմը ակտիվորեն աջակցում էր Կիևին՝ տրամադրելով զգալի ֆինանսական և ռազմական ռեսուրսներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայ սուսերամարտիկները 4 մեդալ են նվաճել Թբիլիսիում

17:18 20.11.2024

Հայ սուսերամարտիկները 4 մեդալ են նվաճել Թբիլիսիում

Սուսերամարտի Հայաստանի պատենական հավաքականի անդամները հաջող են հանդես եկել Թբիլիսիում անցկացված միջազգային մրցաշարում։ Բոլոր մրցակիցներին հաղթել և ոսկե մեդալակիր է դարձել ճկասուսերակիր Գագիկ Մորիկյանը։ Նույն մրցաձևում Նարեկ Հովհաննիսյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Խաչատուր Սեթոյանն ու Նարեկ Սահակյանն արժանացել են բրոնզե մեդալի։ ...

Վարչապետը Մանկավարժական համալսարանում ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի նկարագիրը

17:14 20.11.2024

Վարչապետը Մանկավարժական համալսարանում ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի նկարագիրը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմին և ուսանողներին ներկայացրել է «Ակադեմիական քաղաք» նախագծի կրթական կլաստերի ձևավորման և բովանդակության նկարագիրը: Ինչպես նախորդ կրթական հաստատություններում հանդիպումների ժամանակ, այնպես էլ Մանկավարժական համալսարանում Նիկոլ Փաշինյանը նախ խոսել է «Ակադեմիական քաղաք» նախագծի և Թամանյանական Երևանի կապի մասին, ընդգծել, որ ժամանակին Երևան քաղաքի փոքր կենտրոնը […] ...

Հայաստանում կտեղայնացվեն և կկիրառվեն ԵՄ քաղաքաշինական նորմերն ու ստանդարտները

17:10 20.11.2024

Հայաստանում կտեղայնացվեն և կկիրառվեն ԵՄ քաղաքաշինական նորմերն ու ստանդարտները

ՀՀ քաղաքաշինության կոմիտեն նախատեսում է 2025 թվականից Հայաստանում տեղայնացնել և մոտարկել շինարարության ոլորտում գործող եվրոպական նորմերն ու ստանդարտները։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը՝ հավելելով, որ դրանով ակնկալվում է հնարավորություն ընձեռել կառուցապատողներին, նախագծողներին, շինարարներին՝ օգտվելու եվրոպական լավագույն փորձից։ «Սա թույլ կտա ոչ միայն շինարարության կազմակերպման մեթոդաբանությունը […] ...

Մխչյան գյուղում տուն է այրվել

17:05 20.11.2024

Մխչյան գյուղում տուն է այրվել

Նոյեմբերի 19-ին` ժամը 23:32-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մխչյան գյուղի 1-ին փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հրդեհը մեկուսացվել է նոյեմբերի 20-ին` ժամը 00։52-ին, մարվել՝ 10:00-ին։ Այրվել է տունը (մոտ 40 […] ...

Մխիթարյանն ինձ համար չեմպիոն է․ Մորատա

17:00 20.11.2024

Մխիթարյանն ինձ համար չեմպիոն է․ Մորատա

Միլանի «Ինտերի» նախագահ Ջուզեպե Մորատան գովեստի խոսքեր է ասել 35-ամյա կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հասցեին։ «Ֆուտբոլում կան չեմպիոններ ու տաղանդներ։ Մխիթարյանն ինձ համար չեմպիոն է։ Նա շատ բծախնդիր է և մտածում է բոլոր մանրուքների մասին։ Նա չի կարող հուսահատեցնել»,- 67-ամյա Մորատայի խոսքերը մեջբերում է Corriere dello Sport-ը։ Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագը «Ինտերի» կազմը […] ...

Արման Եղոյանը և Էստոնիայի դեսպանն անդրադարձել են վիզաների ազատականացման գործընթացին

16:55 20.11.2024

Արման Եղոյանը և Էստոնիայի դեսպանն անդրադարձել են վիզաների ազատականացման գործընթացին

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը նոյեմբերի 20-ին հանդիպել է Հայաստանում Էստոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մարգ Մարդիսալու-Կահարի հետ (նստավայրը` Թբիլիսի): Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջխորհրդարանական հարաբերությունների ընդլայնման հարցին, կարեւորվել են երկու երկրների խորհրդարանների բարեկամական խմբերի միջեւ համագործակցությունն ու փոխայցերը: Հանձնաժողովի նախագահը խոսել է Հայաստան-Եվրամիություն հարաբերությունները խորացնելու մասին: Արման Եղոյանն անդրադարձել […] ...

BACK_TO_TOP