20:21 18.09.2018
Ադրբեջան պաշտոնական այց կատարած Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը սեպտեմբերի 13-17-ը՝ 5 օրվա ընթացքում հասցրել է հանդիպել այդ երկրի գրեթե բոլոր առանցքային պաշտոնյաների հետ, քննարկել ոչ միայն ռազմական նշանակության, այլև կրթության և տնտեսության ոլորտի համագործակցության հարցեր:
Ադրբեջանական ԶԼՄ-ները գրում են՝ գաղտնիք չէ, որ Ավիգդոր Լիբերմանը Իսրայելի վարչապետի ամենավստահելի պաշտոնյաներից մեկն է, առավել ևս, որ սերտ բիզնես կապեր ունի Ադրբեջանում, հետևաբար Լիբերմանի այցը Ադրբեջան և պաշտոնական այցի համար այդքան երկար՝ 5 օր մնալը, համարում են բնական և արդարացված:
Իսրայելի պաշտպանության նախարարի և Ադրբեջանի նախագահի հանդիպման ժամանակ քննարկվել է ադրբեջանցի սպաների ուսուցման հարցը՝ պատերազմական պայմաններում առավել արդյունավետ գործելու համատեքստում: Միևնույն ժամանակ, Ավիգդոր Լիբերմանը խոստացել է նոր սպառազինություն տրամադրել Ադրբեջանին՝ տարածաշրջանի պայմաններին համապատասխան մարտեր մղելու համար:
Իսրայելի պաշտպանության նախարարի այցը Ադրբեջան, սակայն, կարևորվել է ոչ միայն երկկողմ ռազմաքաղաքական գործակցության տեսանկյունից:
Նույն օրերին Բաքու մեկնեց նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը՝ մասնակցելու «Բաքվի ազատագրության 100-ամյակին» նվիրված ռազմական շքերթին: Շքերթին Իսրայելի պաշտպանության նախարարը չի մասնակցել, սակայն միջոցառումից հետո տեղի է ունեցել Ավիգդոր Լիբերմանի և Ռեջեփ Էրդողանի փակ հանդիպումը: Իսրայելական «Էդիոտ ախրոնոտ» պարբերականը գրում է, որ Բաքվում տեղի ունեցած հանդիպման առանցքում եղել է Իսրայելի և Թուրքիայի դիվանագիտական հարաբերությունների վերականգնումը, ինչպես նաև Թուրքիայի ու ԱՄՆ-Իսրայել կապերի ամրապնդումը:
Թուրքիան, ըստ իսրայելական պարբերականի, գիտակցում է, որ ռուսական ուղեծիրը իր համար չի կարող ապագա լինել, մանավանդ որ ամերիկյան մեղմ պատժամիջոցների հետևանքով Թուրքիայում տեղի է ունենում արժույթի անկում՝ բացասական ազդեցություն ունենալով տնտեսության վրա: Այդ համատեքստում անհրաժեշտ է, որպեսզի թուրքական քաղաքականությունը պաշտոնապես հանդուրժող դառնա Իսրայելի տարածաշրջանային քաղաքականության նկատմամբ, ինչը ստանում է ԱՄՆ-ի բացահայտ աջակցությունը:
«Գաղտնիք չէ, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուց հետո Թուրքիան հետ կանչեց իր դեսպաններին ԱՄՆ-ից և Իսրայելից, վտարեց Իսրայելի դեսպանին Թուրքիայից: Չնայած դրան՝ թուրք-իսրայելական տնտեսական կապերը չկտրվեցին, ինչը վկայում է, որ երկու երկրները միմյանց պետք են»,- գրում է իսրայելական պարբերականը՝ շեշտելով, որ Թուրքիան և Իսրայելն ունեն ընդհանուր մրցակից և թշնամի՝ Իրանը:
Թե ինչ են Բաքվում քննարկել Թուրքիայի նախագահն ու Իսրայելի պաշտպանության նախարարը, չի հրապարակվում, նույնիսկ հանդիպման մասին պաշտոնական հայտարարություն չկա, սակայն ադրբեջանական, իսրայելական և թուրքական լրատվամիջոցները գրում են, որ Բաքվի հանդիպման թիրախում առաջին հերթին Իրանն է: Ադրբեջանը և Թուրքիան խոստացել են Իսրայելին շարունակել քաղաքական առումով շրջափակել Իրանը, իսկ առաջիկայում նաև տնտեսական ճանապարհների առումով խնդիրներ ստեղծել այդ երկրի համար, ինչը ֆինանսական հսկայական կարուստներ կպատճառի Իրանին, սոցիալական լարվածություն կստեղծի՝ կրկին փողոց դուրս բերելով հանրությանը:
Սա իսրայելական քաղաքականության հիմնական թիրախներից մեկն է, որին անթաքույց աջակցում են Իրանի երկու հարևանները՝ Ադրբեջանն ու Թուրքիան:
17:54 28.04.2025
Դավիթ Խուդաթյանն ու Գևորգ Պապոյանն այցելել են Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն ապրիլի 28-ին աշխատանքային այց են կատարել Սյունիքի մարզ։ Նախարարներն այցելել են «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ, ընկերության գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլիի ուղեկցությամբ շրջել բաց հանքում, հարստացուցիչ ֆաբրիկայի կիսաինքնամանրացման աղացի և գնդաղացի տեղամասերում, ծանոթացել արտադրական գործընթացին, ընկերության արդիականացման և արտադրողականության բարձրացման ուղղությամբ իրականացվող […] ...
17:46 28.04.2025
Բարեղամ Հարությունյանի մենամարտը ոչ-ոքի է ավարտվելԲոսնիա և Հերցեգովինայի Բանյա Լուկա քաղաքում կայացած IBA.PRO 4 միջազգային մրցաշարում Եվրոպայի փոխչեմպիոն Բարեղամ Հարությունյանի մասնակցությամբ` սերբ Օմեր Ամետովիչի դեմ պրոֆեսիոնալ մենամարտում գրանցվել է ոչ-ոքի։ Հարությունյանն առավելություն է ունեցել մենամարտի ընթացքում, երկրորդ ռաունդում նույնիսկ նոկդաունի է ենթարկել մրցակցին, սակայն մրցավարները ոչ-ոքի են արձանագրել։ ...
17:40 28.04.2025
Հայտնաբերվել է 395 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքներըԱպրիլի 21-ից 28-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4073 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 131 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 161, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 297 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 24, չամրակապված վարելու՝ 574, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 12, վարելու ընթացքում […] ...
17:30 28.04.2025
Թրամփը հայտարարել է երրորդ համաշխարհային պատերազմի վտանգի մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Atlantic-ին տված հարցազրույցում ևս մեկ անգամ հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը ներկայումս չի սպառնում ամերիկացիների կյանքին, բայց կարող է պոտենցիալ վերաճել երրորդ համաշխարհային պատերազմի։ «Ես փորձում եմ շատ կյանքեր փրկել: Գիտեք, Ուկրաինան և Ռուսաստանը մեր կյանքերի հետ կապ չունեն, բայց այն կարող է ավարտվել Երրորդ համաշխարհային պատերազմով», – ասել է Թրամփը: […] ...
17:22 28.04.2025
Իրանի իշխանությունները նշել են Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառըԻրանի հարավային Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով, մեղավորները հայտնաբերվել են, հետաքննություն է ընթանում, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին։ «Հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննություն անցկացնելու համար, մեղավորները բերման են ենթարկվել, բացատրել են պայթյունի հետ կապված որոշ հարցեր, հետաքննությունը շարունակվում է։ Ես երեկ արդեն բացատրեցի, թե ինչպես […] ...