Հունգարիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ՝ ԵՄ նոր պատժամիջոցների պատճառով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 11 2024
  • $
    389.19
  • RUBLE
    3.88
  • 410.52
WEATHER
+8.09 oC

Հունգարիայի դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ՝ ԵՄ նոր պատժամիջոցների պատճառով

23:52 19.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Իրանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Եվրամիությունում նախագահող Հունգարիայի դեսպան Դյուլա Փիթին՝ ի նշան բողոքի ԵՄ-ի կողմից հակաիրանական նոր պատժամիջոցների սահմանման դեմ, հաղորդում է Mehr-ը։

«Իրանի արտաքին գործերի նախարարության Արևմտյան Եվրոպայի վարչության գլխավոր տնօրենը կանչել է Թեհրանում Հունգարիայի դեսպանին՝ արտահայտելու Իրանի խիստ բողոքը իրանական նավագնացության ընկերության դեմ վերջին պատժամիջոցների առնչությամբ», – հայտնում է գործակալությունը։

Ինչպես գրում է Mehr-ը, Իրանի ԱԳՆ-ն պատժամիջոցները համարել է «միջազգային իրավունքին հակասող և նավագնացության և ծովային առևտրի ազատության սկզբունքի խախտում»։

«Իրանի Իսլամական Հանրապետությունն անպատասխան չի թողնի միջազգային նորմերը խախտող այս անիմաստ գործողությունները։ Իրանի պաշտպանական և անվտանգության օրինական համագործակցությունը այլ երկրների հետ ուղղված չէ որևէ երրորդ կողմի դեմ, և որոշ եվրոպական երկրների անօրինական միջամտությունը այլ երկրների հետ Իրանի պաշտպանական համագործակցությանը անընդունելի է», ասել է Իրանի ԱԳՆ Արևմտյան Եվրոպայի վարչության գլխավոր տնօրեն Մաջիդ Նիլին։

Նախօրեին ԵՄ խորհուրդը որոշել էր ընդլայնել հակաիրանական պատժամիջոցները՝ կապված «Իրանի և Ռուսաստանի Դաշնության միջև ռազմատեխնիկական համագործակցության», ինչպես նաև «Մերձավոր Արևելքի և Կարմիր ծովի տարածաշրջանի զինված խմբավորումներին և կազմակերպություններին Թեհրանի աջակցության հետ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայացել է Հայաստանի շինարարների միության 5-րդ համագումարը

19:22 20.11.2024

Կայացել է Հայաստանի շինարարների միության 5-րդ համագումարը

Կայացել է Հայաստանի շինարարների միության 5-րդ համագումարը, որին մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, պետական գերատեսչական մարմինների և հասարակական կառույցների ներկայացուցիչներ։ Համագումարին միության նախագահ Գագիկ Գալստյանը ներկայացրել է հաշվետու զեկույց, ապա ընդունվել է միության նոր կանոնադրության նախագիծն ու տեղի է ունեցել միության խորհրդի նոր կազմի ընտրություն։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղարին

19:16 20.11.2024

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղարին

Նոյեմբերի 20-ին Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։ Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Պապիկյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունն ընդլայնելու և խորացնելու ԵԽ հետ համագործակցության օրակարգը։ Մշտական ներկայացուցիչը կարևորել է Հայաստան-ԵԽ 2023-2026թթ. գործողությունների ծրագրի իրականացումն ու ԵԽ օժանդակությունը ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի […] ...

Արգենտինան հաղթել է, Բրազիլիան՝ միավորներ կորցրել․ ԱԱ-2026

19:11 20.11.2024

Արգենտինան հաղթել է, Բրազիլիան՝ միավորներ կորցրել․ ԱԱ-2026

Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 12-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը տանը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Ուրուգվայի ընտրանու հետ: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով։ Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականն էլ նվազագույն հաշվով տնային հաղթանակ է տարել Պերուի թիմի նկատմամբ: Գոլը խփել է իտալական «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը: Արգենտինան 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, […] ...

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

19:05 20.11.2024

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 21-ին` ժամը 13։00-15։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում են չանհանգստանալ։ ...

ՏԿԵ նախարարի տեղակալը Ժնևում մասնակցում է Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումի տարեկան ընդհանուր ժողովին

19:00 20.11.2024

ՏԿԵ նախարարի տեղակալը Ժնևում մասնակցում է Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումի տարեկան ընդհանուր ժողովին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը Ժնևում մասնակցում է Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումի (IGF) 20-րդ տարեկան ընդհանուր ժողովին։ Ֆորումը համախմբել է կառավարությունների 300 պատվիրակների, այլ շագագրգիռ ներկայացուցիչների, հանքարդյունաբերության կառավարման և կայուն զարգացման հետ կապված հիմնական խնդիրները քննարկումների և լիագումար նիստերի շրջանակներում լուսաբանելու նպատակով։ ...

Ներկայացվել են քաղաքացիության գործընթացների էլեկտրոնային կառավարման համակարգի բնութագիրը և գործառույթները

18:56 20.11.2024

Ներկայացվել են քաղաքացիության գործընթացների էլեկտրոնային կառավարման համակարգի բնութագիրը և գործառույթները

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Քաղաքացիության շնորհման վարչության աշխատակիցները քաղաքացիության գործընթացների թվայնացման թեմայով երկօրյա աշխատաժողով են ունեցել։ Աշխատաժողովին մասնակցել է նաև ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Ծառայության աշխատակիցների հետ քննարկվել են գործընթացի հնարավորությունների, օպտիմալացմամբ պայմանավորված վարչարարության կրճատման, աշխատանքի հետագա արդյունավետության մասին թեմաներ։ Ներկայացվել են քաղաքացիության գործընթացների էլեկտրոնային կառավարման համակարգի բնութագիրը և գործառույթները, համակարգի նպատակներն ու […] ...

BACK_TO_TOP