23:36 19.11.2024
Նոյմբերի 19-ին Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքի՝ Երևան այցի շրջանակներում ՀՀ ԱԳՆ-ում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպումը:
Արարատ Միրզոյանը և Անալենա Բերբոքը քննարկել են երկու երկրների միջև գործընկերության հետագա ընդլայնման հնարավորությունները, այդ ուղղությամբ իրականացվող շարունակական քայլերը՝ հիմնված ժողովրդավարական արժեքների, երկկողմ համագործակցության խորացման փոխադարձ հետաքրքրության վրա: Ընդգծվել է ներկայիս զարգացումների պայմաններում առավել սերտ փոխգործակցության, արդիական ոլորտններում համագործակցության կարևորությունը:
«Տիկի՛ն Նախարար, հարգելի՛ գործընկերներ, ողջունում եմ ձեզ Երևանում: Միշտ ուրախ եմ Ձեզ տեսնել՝ քննարկելու համաշխարհային օրակարգին և մեր տարածաշրջանին առնչվող հարցերը, ինչպես նաև մեր հարաբերությունները Գերմանիայի հետ, Հայաստան-ԵՄ գործընկերությունը և մեր հարաբերությունների խորացումը: Կան բազմաթիվ գործիքներ, մեխանիզմներ և փաստաթղթեր, որոնք քննարկվում ենք՝ ՀՀ-ԵՄ հարաբերությունների մասով, և այստեղ ձեր ներդրումը շատ կարևոր է:»
Հայաստանի և Գերմանիայի ԱԳ նախարարները հանգամանալից քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ անդրադառնալով վերջին ժամանակահատվածում արձանագրված ձեռքբերումներին, ընթացիկ ծրագրերին, ինչպես նաև համագործակցության խորացման հեռանկարներին: Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգը բավականին հավակնոտ է՝ հիմնված ինչպես համագործակցության փորձի, այնպես էլ հետագա զարգացման տեսլականի վրա:
Անդրադարձ է կատարվել բազմակողմ հարթակներում համագործակցությանը:
Արարատ Միրզոյանը և Անալենա Բերբոքը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ: Հարավային Կովկասում կայունության ապահովման համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին: Նախարար Միրզոյանը ներկայացրել է գործընթացում վերջին զարգացումները, այդ թվում՝ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի նախագծի վերջնականացման ուղղությամբ իրականացված աշխատանքները՝ ընդգծելով պայմանագրի ստորագրման կարևորությունը: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել է ՀՀ կառուցողական մոտեցումը տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում՝ որպես խաղաղության օրակարգի, ինչպես նաև ավելի լայն աշխարհագրությամբ տնտեսական փոխկապակցվածության խթանման կարևոր բաղադրիչ:
18:04 20.11.2024
ՌԴ հավաքականի հերթական խոշոր հաշվով հաղթանակը19:30 20.11.2024
Հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Ռոմեո Պողոսյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Կոտայքի մարզ, ք. Աբովյան)։ Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերստուգման ընթացքում պարզել են, որ նախորդիվ արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն ամբողջովին վերացվել են: ...
19:26 20.11.2024
Մեսսին կրկնել է Դոնովանի պատմական ցուցանիշըԱրգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին և հարձակվող Լաուտարո Մարտինեսը Պերուի դեմ 2026թ․ աշխարհի առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի հերթական տուրի խաղում տպավորիչ ցուցանիշ են գրանցել: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը 58-րդ գոլային փոխանցումն է կատարել և կրկնել է ազգային թիմերում պատմական ռեկորդը: Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսն էլ 35-րդ գոլն է խփել և հավաքականում խփած […] ...
19:22 20.11.2024
Կայացել է Հայաստանի շինարարների միության 5-րդ համագումարըԿայացել է Հայաստանի շինարարների միության 5-րդ համագումարը, որին մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, պետական գերատեսչական մարմինների և հասարակական կառույցների ներկայացուցիչներ։ Համագումարին միության նախագահ Գագիկ Գալստյանը ներկայացրել է հաշվետու զեկույց, ապա ընդունվել է միության նոր կանոնադրության նախագիծն ու տեղի է ունեցել միության խորհրդի նոր կազմի ընտրություն։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:16 20.11.2024
ՀՀ մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղարինՆոյեմբերի 20-ին Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։ Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Պապիկյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունն ընդլայնելու և խորացնելու ԵԽ հետ համագործակցության օրակարգը։ Մշտական ներկայացուցիչը կարևորել է Հայաստան-ԵԽ 2023-2026թթ. գործողությունների ծրագրի իրականացումն ու ԵԽ օժանդակությունը ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի […] ...
19:11 20.11.2024
Արգենտինան հաղթել է, Բրազիլիան՝ միավորներ կորցրել․ ԱԱ-2026Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 12-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը տանը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Ուրուգվայի ընտրանու հետ: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով։ Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականն էլ նվազագույն հաշվով տնային հաղթանակ է տարել Պերուի թիմի նկատմամբ: Գոլը խփել է իտալական «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը: Արգենտինան 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, […] ...
19:05 20.11.2024
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 21-ին` ժամը 13։00-15։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում են չանհանգստանալ։ ...