22:20 19.11.2024
««Մշակութային օրենսդրության հիմունքների մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծն Ազգային ժողովն արդեն ընդունել է առաջին ընթերցմամբ: Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում հարցի առնչությամբ կազմակերպվել են քննարկումներ, սական դեռեւս կան խնդրահարույց դրույթներ: Այս մասին նշել է հանձնաժողովի անդամ Լիլիթ Գալստյանը նոյեմբերի 19-ին կազմակերպված աշխատանքային քննարկման ժամանակ:
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Թագուհի Ղազարյանը մանրամասնել է փոփոխությունների էությունը: Նրա խոսքով օրենսդրական կարգավորման դաշտ է բերվում ինքնազբաղ ստեղծագործողների կարգավիճակը:
«Մեր նպատակադրումը ոչ թե հարկեր հավաքելն է, այլ փորձում ենք դաշտը կարգավորել ու ճանաչել ինքնազբաղներին, որպեսզի ճգնաժամային պահերին կարողանանք միմյանց հետ հարաբերվել: Ինքնազբաղությունը բավականին արագ աճող ոլորտ է ամբողջ աշխարհում, եւ մտածում ենք աստիճանաբար անհատ ձեռներեցությունից ինքնազբաղություն անցնելու ճանապարհը որդեգրել»,- նշել է Թագուհի Ղազարյանը:
Պատգամավորը ներկայացրել է նաեւ ոլորտում ատեստավորում անցկացնելուն վերաբերող կարգավորումները: Նշվել է, որ Մշակույթի զարգացման հիմնադրամը մասնագիտական կլինի եւ կաշխատի մասնագիտական հանձնաժողովների հետ, քանի որ դրանք են իրականացնելու լիազոր մարմնի քաղաքականությունը:
Մշակութային հաստատությունների կարգավիճակի մասով հանձնաժողովի փոխնախագահը տեղեկացրել է, որ փորձ է արվում դրանք բաժանել ըստ իրենց նշանակության: Ազգային կարգավիճակ ունեցող կազմակերպությունները կպահպանեն իրենց կարգավիճակը:
Թագուհի Ղազարյանը հավելել է, որ առաջարկվող կարգավորումները հիմնադրույթներ են, որոնք հետագայում պետք է առանձին օրենքներում տեղայնացվեն:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը մանրամասնել է այն կարգավորումները, որոնք վերաբերում են արվեստի տարբեր բնագավառների համաչափ զարգացմանը, պետություն-մասնավոր հատված համագործակցությանը, պետական աջակցության ծրագրերին մասնակցության մեկնարկային պայմանների հավասարությանը, մշակութային միջոցառումների բազմազանության ապահովմանը, մշակույթի ապակենտրոնացմանը եւ համայնքների մշակութային կյանքի ակտիվացմանը:
Նախագծով տրվել է «մշակույթ» սահմանումը, այն մարդկանց սոցիալական խմբերի կամ հանրային միավորումների ստեղծած արժեքների, համոզմունքների, սովորությունների, ավանդույթների եւ հասարակական համակեցության կանոնների ու վարքագծի ամբողջություն է, սոցիալական, տնտեսական եւ ժամանցային համալիր գործունեություն, որն ապահովում է մշակութային արժեքների փոխանցելիությունը, ժառանգականությունը եւ պահպանությունը, ձեւավորում է հասարակության ինքնությունը եւ համախմբում նրանց ընդհանրական աժեքների շուրջ:
Առաջին անգամ օրենքով տրվում է ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործող անձի սահմանումը. դա մասնագիտական հմտություններ ունեցող, մասնագիտական ծառայություններ մատուցող եւ ստեղծագործական գործունեությամբ զբաղվող, ստեղծագործական ծառայություններ մատուցող կամ աշխատանքներ կատարող, ինչպես նաեւ մշակույթի եւ արվեստի բնագավառում այդ գործունեության միջոցով եկամուտ ստեղծող անձն է:
Փոխնախարարը տեղեկացրել է, որ տրվել են նաեւ «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ», «մշակութային հարստություն» եւ «մշակութային ժառանգություն» սահմանումները: Մանրամասն ներկայացվել են նաեւ առաջարկվող այլ փոփոխություններ:
Քննարկմանը մասնակցող մշակույթի գործիչները, ազգային կարգավիճակ ունեցող հաստատությունների ղեկավարներն ու արվեստագետները մի շարք խնդիրներ են բարձրաձայնել մշակութային կազմակերպություններին «պետական» կարգավիճակ շնորհելու նպատակահարմարության, Մշակույթի զարգացման հիմնադրամի գործունեության ու կարգավիճակի, «ինքնազբաղ կամ անկախ ստեղծագործող» եւ «մշակութային գործունեությամբ զբաղվող անձ» եզրույթների առնչությամբ: Կարծիք է հնչել, որ «ինքնազբաղ» հասկացությունը չի արտահայտում ստեղծագործական աշխատանք կատարողին բնորոշ առանձնահատկությունները: Խնդրահարույց է համարվել մշակութային կազմակերպություններին ազգային կարգավիճակ չշնորհելն ու պետական եւ ազգային կարգավիճակները նույն հարթության վրա դիտարկելը: Անդրադարձ է եղել նաեւ հեղինակային իրավունքների պահպանությանը, ատեստավորման գործընթացին, արվեստում մրցակցության ապահովմանը, անկախ ստեղծագործական գործունեություն իրականացնող թատրոնների գործունեությանը եւ իրավական հստակեցման կարիք ունեցող մի շարք խնդիրների:
ԿԳՄՍ փոխնախարարը նշել է, որ փաստաթուղթը դեռեւս մշակվում է, հնչած որոշ առաջարկներ հաշվի կառնվեն լրամշակումների փուլում:
Նշենք, որ քննարկումը նախաձեռնել էին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Գալստյանը եւ Էլինար Վարդանյանը:
18:04 20.11.2024
ՌԴ հավաքականի հերթական խոշոր հաշվով հաղթանակը19:11 20.11.2024
Արգենտինան հաղթել է, Բրազիլիան՝ միավորներ կորցրել․ ԱԱ-2026Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 12-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը տանը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Ուրուգվայի ընտրանու հետ: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով։ Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականն էլ նվազագույն հաշվով տնային հաղթանակ է տարել Պերուի թիմի նկատմամբ: Գոլը խփել է իտալական «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը: Արգենտինան 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, […] ...
19:05 20.11.2024
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 21-ին` ժամը 13։00-15։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում են չանհանգստանալ։ ...
19:00 20.11.2024
ՏԿԵ նախարարի տեղակալը Ժնևում մասնակցում է Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումի տարեկան ընդհանուր ժողովինՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը Ժնևում մասնակցում է Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումի (IGF) 20-րդ տարեկան ընդհանուր ժողովին։ Ֆորումը համախմբել է կառավարությունների 300 պատվիրակների, այլ շագագրգիռ ներկայացուցիչների, հանքարդյունաբերության կառավարման և կայուն զարգացման հետ կապված հիմնական խնդիրները քննարկումների և լիագումար նիստերի շրջանակներում լուսաբանելու նպատակով։ ...
18:56 20.11.2024
Ներկայացվել են քաղաքացիության գործընթացների էլեկտրոնային կառավարման համակարգի բնութագիրը և գործառույթներըՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Քաղաքացիության շնորհման վարչության աշխատակիցները քաղաքացիության գործընթացների թվայնացման թեմայով երկօրյա աշխատաժողով են ունեցել։ Աշխատաժողովին մասնակցել է նաև ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Ծառայության աշխատակիցների հետ քննարկվել են գործընթացի հնարավորությունների, օպտիմալացմամբ պայմանավորված վարչարարության կրճատման, աշխատանքի հետագա արդյունավետության մասին թեմաներ։ Ներկայացվել են քաղաքացիության գործընթացների էլեկտրոնային կառավարման համակարգի բնութագիրը և գործառույթները, համակարգի նպատակներն ու […] ...
18:51 20.11.2024
«Ինտեր Մայամին» նոր գլխավոր մարզիչ կունենաMLS-ը ներկայացնող «Ինտեր Մայամին» նոր գլխավոր մարզիչ կունենա։ Ամերիկյան ակումբը գլխավորող Խերարդո Մարտինոն անձնական պատճառներով հրաժարական է տալու։ Արգենտինացի մասնագետը «Ինտեր Մայամին» մարզում է 2023 թ. հուլիսից։ Ակումբը նրա գլխավորությամբ 67 խաղում տարել է 38 հաղթանակ, գրանցել 13 ոչ-ոքի, կրել 16 պարտություն, դարձել Լիգայի գավաթակիր։ ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգը ներկայացնող ակումբն այս տարի ռեկորդային` 74 միավորով […] ...
18:46 20.11.2024
Զինված ուժերի հատուկ նշանակության ջոկատայինների վարժանքներըԱրագ ու անվրեպ, հմուտ ու վճռական. այսպիսին են հատուկ ստորաբաժանման մարտիկները: Թե ովքեր են իրականում դիմակի տակ քողարկված անձինք, անհնար է իմանալ, բայց մի բան հայտնի է՝ նրանց համար անհնարին ոչինչ չկա: Հատուկ նշանակության խմբի տղաները մարտավարական պարապմունքներ են անցկացնում: Մանրամասները՝ տեսանյութում: ...