21:50 19.11.2024
Գիտության դերի մասին ավելորդ կլինի, որ այս շրջանակում խոսենք: Բոլորիս էլ հայտնի է, որ Հայաստանում, եւ, ընդհանրապես, աշխարհում, գիտությունը նորարարություններն են, որոնք նոր հնարավորություններ են ստեղծում: Եվ մանավանդ Հայաստանի աշխարհագրական դիրքը, առավելություններն ու ավանդույթները հաշվի առնելով՝ ակնհայտ է, որ գիտակրթական, տեխնոլոգիական ներդրումներն են, որ առավելագույն արդյունք կարող են ապահովել: Այս մասին ասել է ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը՝ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ նոյեմբերի 19-ին տեղի ունեցած «Գիտության եւ տեխնոլոգիայի դերը» Հայաստանի անվտանգության ամրապնդման եւ տնտեսության զարգացման գործում» թեմայով աշխատանքային քննարկման ժամանակ:
Հակոբ Արշակյանի խոսքով սա է հիմնական պատճառը, որ վերջին տարիներին գիտության ոլորտում բյուջետային մեծ հատկացումներ են արվում: Այլ հարց է՝ դրանք բավարա՞ր են, թե` ոչ:
«Ուզում եմ մեկ անգամ եւս հավաստիացնել, որ սա կարեւորագույն թեմա է մեզ համար, եւ մենք պատրաստ ենք առավելագույն ջանքեր ներդնել, որպեսզի ճիշտ լուծումների գանք»,- ընդգծել է ԱԺ փոխնախագահը:
Քննարկմանը, որը վարել են հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը եւ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը, մասնակցել են պատգամավորներ, գիտնականներ, ոլորտային նախարարությունների պատասխանատուներ, բուհերի ռեկտորներ, շահագրգիռ կազմակերպությունների ներկայացուցիչներ, ձեռներեցներ:
Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, Էկոնոմիկայի նախարարությունների պատասխանատուները ներկայացրել են ոլորտում վարվող պետական քաղաքականությունը, մշակված ծրագրերն ու ռազմավարությունը:
Ելույթ ունենալով՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ այժմ լրամշակման փուլում է «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրինագիծը: Նրա խոսքով ստացվել են բազմաթիվ առաջարկներ եւ դիտողություններ:
Նախարարը մանրամասնել է գիտության ոլորտի զարգացմանը միտված՝ Կառավարության ծրագրով նախանշված չորս ուղղությունները, պատասխանել ներկաների հարցերին: Մասնավորապես նշվել է, որ վերջին տարիներին գիտության ոլորտի ֆինանսավորումը շուրջ 280 տոկոսով ավելացել է: Ավելացել է նաեւ երիտասարդ գիտնականների եւ հետազոտողների թիվը: Խոսելով «Ակադեմիական քաղաքի» մասին, նախարարը նշել է, որ այդ ծրագրի առկայությունը չի նշանակում, թե այս պահին կասեցվում կամ չեղարկվում են մյուս աշխատանքները:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գեւորգ Մանթաշյանն էլ հաջորդիվ հայտնել է, որ նախարարությունը տեղեկատվական տեխնոլոգիաների եւ բարձր տեխնոլոգիաների աջակցման ծրագիր է ներկայացրել, ինչը վերջին ժամանակահատվածի համար աննախադեպ է իր ծավալով եւ բովանդակությամբ, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվել հետազոտական աշխատանքների ֆինանսավորմանը եւ աջակցմանը: Փոխնախարարը նշել է նաեւ նախարարության այլ ծրագրերը՝ միտված գիտության զարգացմանը:
«Գիտուժ» հանրային նախաձեռնության անդամ Տիգրան Շահվերդյանը քննարկման մասնակիցներին է ներկայացրել նախաձեռնության տեսլականը, ըստ որի՝ գիտությունը եւ տեխնոլոգիաները պետք է հանդիսանան Հայաստանի անվտանգության ամրապնդման եւ տնտեսական զարգացման գործիք:
««Գիտուժ» նախաձեռնությունը 2021 թվականին ծնվեց հենց այս պարզ միտքը պետական քաղաքականության մաս դարձնելու նպատակով, սակայն այն մինչ օրս չի ընկալվում ամբողջությամբ, եւ, որպես հետեւանք, չի իրականացվում»,- ասել է նա՝ ներկայացնելով որոշ առաջարկներ:
Քննարկման մասնակիցները մտքերի փոխանակության ընթացքում բարձրացրել են իրենց մտահոգող հարցերը, անդրադարձել ոլորտում առկա խնդիրներին, կարեւորել բուհ-գիտության ոլորտ կապի ամրապնդումը, կրթության որակի բարձրացումը, հանդես եկել առաջարկներով, կարեւորել նման քննարկումների շարունակականությունը:
Քննարկման ավարտին Սիսակ Գաբրիելյանը հայտնել է, որ քննարկումները կլինեն շարունակական: Դրանք կլինեն տարեկան առնվազն երկու անգամ: Մասնավորապես, տարեսկզբին նախատեսվում է քննարկել «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող օրենքի նախագիծը, այնուհետեւ՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կողմից նախաձեռնած ԲՏԱ ոլորտի զարգացման ռազմավարությունը:
Ամփոփելով քննարկումը՝ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը նշել է, որ ներկայացված առաջարկները հաշվի կառնվեն, իսկ քննարկումները կլինեն շարունակական:
«Առաջարկում եմ համախմբվել գաղափարների իրագործման շուրջ»,- դիմելով քննարկման մասնակիցներին՝ ասել է Հակոբ Արշակյանը:
18:04 20.11.2024
ՌԴ հավաքականի հերթական խոշոր հաշվով հաղթանակը19:30 20.11.2024
Հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը վերացվել է. ՍԱՏՄՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հրամանով՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Ռոմեո Պողոսյանին պատկանող հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Կոտայքի մարզ, ք. Աբովյան)։ Տեսչական մարմնի Կոտայքի մարզային կենտրոնի տեսուչները վերստուգման ընթացքում պարզել են, որ նախորդիվ արձանագրված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն ամբողջովին վերացվել են: ...
19:26 20.11.2024
Մեսսին կրկնել է Դոնովանի պատմական ցուցանիշըԱրգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին և հարձակվող Լաուտարո Մարտինեսը Պերուի դեմ 2026թ․ աշխարհի առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի հերթական տուրի խաղում տպավորիչ ցուցանիշ են գրանցել: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիրը 58-րդ գոլային փոխանցումն է կատարել և կրկնել է ազգային թիմերում պատմական ռեկորդը: Միլանի «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսն էլ 35-րդ գոլն է խփել և հավաքականում խփած […] ...
19:22 20.11.2024
Կայացել է Հայաստանի շինարարների միության 5-րդ համագումարըԿայացել է Հայաստանի շինարարների միության 5-րդ համագումարը, որին մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, պետական գերատեսչական մարմինների և հասարակական կառույցների ներկայացուցիչներ։ Համագումարին միության նախագահ Գագիկ Գալստյանը ներկայացրել է հաշվետու զեկույց, ապա ընդունվել է միության նոր կանոնադրության նախագիծն ու տեղի է ունեցել միության խորհրդի նոր կազմի ընտրություն։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...
19:16 20.11.2024
ՀՀ մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղարինՆոյեմբերի 20-ին Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։ Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Պապիկյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունն ընդլայնելու և խորացնելու ԵԽ հետ համագործակցության օրակարգը։ Մշտական ներկայացուցիչը կարևորել է Հայաստան-ԵԽ 2023-2026թթ. գործողությունների ծրագրի իրականացումն ու ԵԽ օժանդակությունը ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի […] ...
19:11 20.11.2024
Արգենտինան հաղթել է, Բրազիլիան՝ միավորներ կորցրել․ ԱԱ-2026Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 12-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը տանը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Ուրուգվայի ընտրանու հետ: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով։ Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականն էլ նվազագույն հաշվով տնային հաղթանակ է տարել Պերուի թիմի նկատմամբ: Գոլը խփել է իտալական «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը: Արգենտինան 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, […] ...
19:05 20.11.2024
Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 21-ին` ժամը 13։00-15։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում են չանհանգստանալ։ ...