Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ֆիլատելիստական ցուցահանդեսին նվիրված հատուկ դրոշմակով բացիկի մարման արարողությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 11 2024
  • $
    389.19
  • RUBLE
    3.88
  • 410.52
WEATHER
+8.09 oC

Արայիկ Հարությունյանը մասնակցել է Ֆիլատելիստական ցուցահանդեսին նվիրված հատուկ դրոշմակով բացիկի մարման արարողությանը

20:30 19.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում մասնակցել է «Փոստի պատմությանը նվիրված ֆիլատելիստական ցուցահանդես»-ի նվիրված հատուկ դրոշմակով բացիկի մարման արարողությանը, այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։

«Մինչ մարման արարողությունը, Արայիկ Հարությունյանը ողջունել է ներկաներին և շնորհավորել այս նշանակալի իրադարձության առիթով: Արայիկ Հարությունյանը կարևորել է այն հանգամանքը, որ միջոցառումը դառնում է ավանդական, որին մասնակցում են նաև արտերկրից: «Նամականիշը գիտելիք է, և նման միջոցառումներով մենք պետք է ցույց տանք, որ այստեղ գործ ունենք գիտելիքի ևս մի կրիչի հետ: Դա պետք է պատշաճ կերպով ներկայացնենք մեր հանրությանը՝ աշակերտներին, ուսանողներին, որովհետև այստեղ գալով՝ նրանք ծանոթանում են պատմական տարբեր դրվագներին, փոստի պատմությանը, իմանում են, որ նամականիշը պետության կարևորագույն հատկանիշներից է: Եվ այն պետությունները, որոնք ունեն նամականիշ, նշանակում է՝ ինքնիշխանության, սուվերենության որոշակի աստիճանի վրա են: Կարծում եմ՝ այս ուղղությունը պետք է զարգացնենք: Մենք մեր կողմից փորձում ենք այդ ջանքը գործադրել, բայց նաև կարծում եմ, որ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրվեն»,- ասել է Վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

Բացիկի մարումն իրականացրել են Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը, «ՀայՓոստ» ընկերության գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Արման Աբրահամյանը, Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն Զարուհի Հայրապետյանը, Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի նախագահ Հովիկ Մուսայելյանը:

Բացիկի աջ հատվածում պատկերված է Ֆիլատելիստների հայկական ասոցիացիայի լոգոտիպը, իսկ բացիկի ձախ հատվածում առկա են «ՖԻԼԱՏԵԼԻՍՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ», «ԵՐԵՎԱՆ 2024» և «ՓՈՍՏԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ» գրառումները՝ հայերեն և անգլերեն լեզուներով: Բացիկի վրա նաև պատկերված է Փոստի պատմությանը նվիրված ֆիլատելիստական ցուցահանդեսի լոգոտիպը: Բացիկի դիզայնի հեղինակը Դավիթ Դովլաթյանն է:

Բացիկի մարման արարողությունից հետո Արայիկ Հարությունյանը ծանոթացել է ցուցահանդեսում ներկայացված նամականիշների, ծրարների հավաքածուներին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կայացել է Հայաստանի շինարարների միության 5-րդ համագումարը

19:22 20.11.2024

Կայացել է Հայաստանի շինարարների միության 5-րդ համագումարը

Կայացել է Հայաստանի շինարարների միության 5-րդ համագումարը, որին մասնակցել են Քաղաքաշինության կոմիտեի նախագահը, պետական գերատեսչական մարմինների և հասարակական կառույցների ներկայացուցիչներ։ Համագումարին միության նախագահ Գագիկ Գալստյանը ներկայացրել է հաշվետու զեկույց, ապա ընդունվել է միության նոր կանոնադրության նախագիծն ու տեղի է ունեցել միության խորհրդի նոր կազմի ընտրություն։ Մանրամասները՝ ռեպորտաժում: ...

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղարին

19:16 20.11.2024

ՀՀ մշտական ներկայացուցիչն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղարին

Նոյեմբերի 20-ին Եվրոպայի Խորհրդում Հայաստանի Հանրապետության նորանշանակ մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանն իր հավատարմագրերն է հանձնել ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին։ Հավատարմագրերի հանձնման արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դեսպան Պապիկյանը վերահաստատել է Հայաստանի կառավարության հանձնառությունն ընդլայնելու և խորացնելու ԵԽ հետ համագործակցության օրակարգը։ Մշտական ներկայացուցիչը կարևորել է Հայաստան-ԵԽ 2023-2026թթ. գործողությունների ծրագրի իրականացումն ու ԵԽ օժանդակությունը ժողովրդավարական բարեփոխումների, օրենքի […] ...

Արգենտինան հաղթել է, Բրազիլիան՝ միավորներ կորցրել․ ԱԱ-2026

19:11 20.11.2024

Արգենտինան հաղթել է, Բրազիլիան՝ միավորներ կորցրել․ ԱԱ-2026

Աշխարհի 2026 թ. առաջնության Հարավային Ամերիկայի գոտու որակավորման փուլի 12-րդ տուրում Բրազիլիայի հավաքականը տանը ոչ-ոքի է ավարտել հանդիպումը Ուրուգվայի ընտրանու հետ: Խաղն ավարտվել է 1-1 հաշվով։ Աշխարհի չեմպիոն Արգենտինայի հավաքականն էլ նվազագույն հաշվով տնային հաղթանակ է տարել Պերուի թիմի նկատմամբ: Գոլը խփել է իտալական «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսը: Արգենտինան 25 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը, […] ...

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

19:05 20.11.2024

Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի Ագարակի հնագիտական վայրը շրջանցող մոտ 8կմ երկարությամբ ճանապարհի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 21-ին` ժամը 13։00-15։00-ի սահմաններում‚ Մ-1 միջպետական ճանապարհի՝ Աղձք բնակավայրի հարակից հատվածում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Տարածքը գտնվում է անվտանգության գոտուց դուրս‚ և ճանապարհը փակելու կարիք չկա։ Բնակչությանը հորդորում են չանհանգստանալ։ ...

ՏԿԵ նախարարի տեղակալը Ժնևում մասնակցում է Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումի տարեկան ընդհանուր ժողովին

19:00 20.11.2024

ՏԿԵ նախարարի տեղակալը Ժնևում մասնակցում է Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումի տարեկան ընդհանուր ժողովին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանը Ժնևում մասնակցում է Հանքարդյունաբերության, հանքանյութերի, մետաղների և կայուն զարգացման միջկառավարական ֆորումի (IGF) 20-րդ տարեկան ընդհանուր ժողովին։ Ֆորումը համախմբել է կառավարությունների 300 պատվիրակների, այլ շագագրգիռ ներկայացուցիչների, հանքարդյունաբերության կառավարման և կայուն զարգացման հետ կապված հիմնական խնդիրները քննարկումների և լիագումար նիստերի շրջանակներում լուսաբանելու նպատակով։ ...

Ներկայացվել են քաղաքացիության գործընթացների էլեկտրոնային կառավարման համակարգի բնութագիրը և գործառույթները

18:56 20.11.2024

Ներկայացվել են քաղաքացիության գործընթացների էլեկտրոնային կառավարման համակարգի բնութագիրը և գործառույթները

ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության Քաղաքացիության շնորհման վարչության աշխատակիցները քաղաքացիության գործընթացների թվայնացման թեմայով երկօրյա աշխատաժողով են ունեցել։ Աշխատաժողովին մասնակցել է նաև ծառայության պետ Արմեն Ղազարյանը։ Ծառայության աշխատակիցների հետ քննարկվել են գործընթացի հնարավորությունների, օպտիմալացմամբ պայմանավորված վարչարարության կրճատման, աշխատանքի հետագա արդյունավետության մասին թեմաներ։ Ներկայացվել են քաղաքացիության գործընթացների էլեկտրոնային կառավարման համակարգի բնութագիրը և գործառույթները, համակարգի նպատակներն ու […] ...

BACK_TO_TOP