Երևանի բնակիչները, որոնց 100-ամյակը կլրանա, քաղաքապետարանից 1 միլիոն դրամ կստանան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+7.09 oC

Երևանի բնակիչները, որոնց 100-ամյակը կլրանա, քաղաքապետարանից 1 միլիոն դրամ կստանան

17:42 19.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Երևան քաղաքի այն բնակիչները, որոնց 100-ամյակը կլրանա, քաղաքային բյուջեից 1 միլիոն դրամ կստանան։  «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  նախագիծը Երևանի ավագանու նոյեմբերի 19-ի նիստին ներկայացրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Դիանա Քերոբյանը։

Որոշումն ընդունվել է 51 կողմ և 2 ձեռնպահ ձայներով:

«Վերլուծելով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության (ԱՍՀՆ) տրամադրած տեղեկատվությունը՝ 2018-2023 թվականների ընթացքում 100-ամյակը նշել է Երևանի 177 բնակիչ, ինչը տարեկան կտրվածքով կազմում է 30 բնակիչ:  Միջին հաշվարկով 100-ամյակը լրացած 30 բնակիչների համար Երևանի բյուջեից առաջարկվող սոցիալական աջակցության հանրագումարը տարեկան կկազմի մոտ 30 մլն դրամ:

Շահառուին ներկայացվող և գործընթացային պահանջները հետևյալն են. 100-ամյակը լրանալու պահի դրությամբ շահառուն վերջին 5 տարին պետք է հաշվառված լինի Երևան քաղաքում՝ համաձայն ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության տվյալների:

Դրամական աջակցությունը տրամադրվում է նույն եղանակով, որով տրամադրվում է տվյալ շահառուի կենսաթոշակը։ Աջակցությունը տրամադրվելու է նաև «Հայփոստի» միջոցով:  Շահառուի կողմից դիմումի կամ որևէ այլ փաստաթղթեր ներկայացնելու անհրաժեշտություն չի առաջանալու»,- ասել է Դիանա Քերոբյանը:

Նա նշել է՝ աջակցության գումարի փոխանցումը իրականացվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից:

Նախագիծն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին

10:16 22.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․88 դրամ։   ...

Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան զգուշացվել է հնարավոր հրթիռային հարձակման մասին

10:00 22.11.2024

Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան զգուշացվել է հնարավոր հրթիռային հարձակման մասին

ԱՄՆ-ը նախապես զգուշացրել է Ուկրաինային և դաշնակիցներին Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հավանականության մասին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։ «Մենք իսկապես տեղեկացրել ենք Ուկրաինային, մեր գործընկերներին և դաշնակիցներին այդ զենքի կիրառման հնարավորության մասին», – ասել է Սինգհը։ Հարցին, թե ինչ միջոցներ կարող էր ձեռնարկել Ուկրաինան նման հարվածի […] ...

Սպիտակ տուն. Բայդենը չի խուսափել մամուլի հետ խոսել G20-ի և APEC-ի գագաթնաժողովներում

09:53 22.11.2024

Սպիտակ տուն. Բայդենը չի խուսափել մամուլի հետ խոսել G20-ի և APEC-ի գագաթնաժողովներում

Սպիտակ տունը հայտնել է է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի խուսափել լրագրողների հետ խոսելուց՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) և G20 խմբի (G20) գագաթնաժողովներին մասնակցելու համար Պերու և Բրազիլիա կատարած իր այցի ընթացքում, այլ կենտրոնացել է օտարերկրյա առաջնորդների հետ շփվելու վրա: «G20-ը և APEC-ը Բայդենի վերջին հնարավորությունն էին շփվելու որոշ համաշխարհային առաջնորդների հետ, որոնց հետ […] ...

Գազայում 7 մարդ է զոհվել Իսրայելի օդային հարձակման հետևանքով․ Al Jazeera

09:44 22.11.2024

Գազայում 7 մարդ է զոհվել Իսրայելի օդային հարձակման հետևանքով․ Al Jazeera

Գազայի հատվածում Իսրայելի ավիահարվածի ժամանակ առնվազն յոթ մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են։ Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ավիահարվածը հասցվել է Գազա քաղաքի արևելյան թաղամասի Ալ-Շուջայայի բնակելի շենքերին։ Նշվում է նաև, որ ռմբակոծության ժամանակ զոհվածների և վիրավորների մեծ մասը կանայք և երեխաներ են։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից […] ...

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ

09:35 22.11.2024

Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ

Նոյեմբերի 21-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Քննարկման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Ինստիտուտի միջև սերտ համագործակցությունը խթանելու փոխադարձ հանձնառությունը: Դեսպան Մակունցը երախտագիտություն է հայտնել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման գործում շարունակական աջակցության և դերակատարման […] ...

Իսրայելը արձանագրել է հինգ հրթիռի արձակումը Լիբանանից դեպի երկրի հյուսիս

09:25 22.11.2024

Իսրայելը արձանագրել է հինգ հրթիռի արձակումը Լիբանանից դեպի երկրի հյուսիս

Իսրայելի պաշտպանության բանակը արձանագրել է առնվազն հինգ հրթիռի արձակում Լիբանանից։ Այս մասին ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ ըստ հաղորդման՝ իսրայելական բանակի հակաօդային պաշտպանության համակարգերը «հայտնաբերել են առնվազն հինգ արկ, որոնք թռչում էին Լիբանանից դեպի Իսրայելի տարածք»։ Զինամթերքի ընկնելու հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չկան։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ Հայֆայի տարածքում […] ...

BACK_TO_TOP