16:52 19.11.2024
Նոյեմբերի 11-15-ը Լիտվայի Հանրապետություն կատարած այցի շրջանակում Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Լիտվայի Հանրապետության Զբաղվածության պետական ծառայություն, որտեղ ներկայացվել են Լիտվայի աշխատաշուկայի ակտիվ քաղաքականության միջոցառումները, ռազմավարական պլանավորման, զբաղվածության ծրագրերի մշակման, իրականացման և գնահատման մասին մանրամասներ:
Պատվիրակության անդամներն այցելել են նաև Վիլնյուսի շահառուների սպասարկման բաժին, որտեղ պատասխանատուների կողմից ներկայացվել են բաժնի գործունեության առանձնահատկությունները, օտարերկրացիների, հաշմանդամություն ունեցող անձանց համար մատուցվող ծառայությունները, գործատուների հետ համագործակցության, թափուր աշխատատեղերի հավաքագրման և աշխատանք փնտրողներին աշխատաշուկա ուղղորդման մեխանիզմները։ Մանրամասներ են ներկայացվել նաև այն մասին, թե ինչպես են շահառուները ստանում մասնագիտական կողմնորոշում, կատարում մասնագիտական ընտրություն և պլանավորում իրենց կարիերան՝ միաժամանակ անցնելով տարբեր թեստեր և հոգեբանական խորհրդատվություն:
Հանդիպման ընթացքում քննարկվել են զբաղվածության ոլորտում ավելի հասցեական ու համակարգված գործողություններին առնչվող մի շարք հարցեր, այցի և ապագա համագործակցության ծրագրերի մասին:
Զբաղվածության պետական ծառայության և գործատուների միջև համագործակցության գործնական դեպքերը բացահայտելու համար այցելություն է կատարվել նաև Կլայպեդայում գործող «VMG Technics» ընկերություն: Ծառայության հետ համատեղ ծրագրեր իրականացնելուց զատ, ընկերության ներկայացուցիչները ծանոթացրել են արտադրության խելացի համալիր լուծումներ ներդնելու միջոցով իրականացվող ավտոմատացման, ռոբոտացման և նորարարական նախագծերի արտադրական գործընթացներին:
Իրականացվել է նաև այց «Lighthouse Hub», որը համախմբում է ընկերություններին, նորարարներին և տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետներին, մի շարք ոլորտային թեմաների շուրջ խորհրդակցում է ձեռնարկությունների հետ, այդ թվում՝ նորարարությունը, թվայնացումը և հետազոտությունն ու զարգացումը:
Պալանգա քաղաքում կատարվել է այց շահառուների սպասարկման գրասենյակ, որտեղ ներկայացվել են շահառուների սպասարկման բաժնի տարածաշրջանային ասպեկտները, բնութագրերը, օտարերկրյա քաղաքացիների հետ տարվող աշխատանքները:
Հանդիպումների ընթացքում քննարկվել են կառույցների միջև համագործակցության խթանումը՝ զբաղվածության ծառայությունների բարելավման, սոցիալական աջակցության համակարգերի և աշխատաշուկայում ինտեգրվելու ռազմավարությունները փոխանակելու, զբաղվածության ծառայությունները բարելավելու նպատակով փոխադարձ ուսուցման, փորձի փոխանակման հնարավորությունները:
08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ22:52 21.11.2024
Իսլանդիայում ժայթքել է Սունդհնուկուր հրաբուխը22:30 21.11.2024
Կարմիր կամուրջը վերականգնվում է․ քաղաքապետ21:40 21.11.2024
Մհեր Գրիգորյանն ընդունել է Իսպանիայի դեսպանին21:12 21.11.2024
Այդ տարիները երկու մարսեցիների՝ Մեսսիի և Ռոնալդուի ժամանակաշրջանն էր20:51 21.11.2024
«Ռեալի» կանանց թիմը BMW-ից ավտոմեքենաներ է ստացել19:54 21.11.2024
3 ֆուտբոլիստ նորամուտն է նշել «Արարատի» հիմնական թիմում19:12 21.11.2024
Հայաստանի հերթական մեդալը զինվորականների ըմբշամարտի ԱԱ-ում18:50 21.11.2024
Քննարկվել են ջրային ոլորտում առկա հիմնախնդիրները17:37 21.11.2024
Շանթ Խաչատրյանը ևս եզրափակչի ուղեգիր է նվաճել16:54 21.11.2024
Հայտնի են դարձել Ուսիկի ու Ֆյուրիի հոնորարները ռևանշ մենամարտում16:49 21.11.2024
Ժամանակավորապես սահմանափակվում է կենդանի խոզերի ներմուծումը10:16 22.11.2024
Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 22-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 389 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 391 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 408 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 414 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․84 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 3․88 դրամ։ ...
10:00 22.11.2024
Պենտագոնը հայտարարել է, որ Ուկրաինան զգուշացվել է հնարավոր հրթիռային հարձակման մասինԱՄՆ-ը նախապես զգուշացրել է Ուկրաինային և դաշնակիցներին Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ» հրթիռի կիրառման հավանականության մասին։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։ «Մենք իսկապես տեղեկացրել ենք Ուկրաինային, մեր գործընկերներին և դաշնակիցներին այդ զենքի կիրառման հնարավորության մասին», – ասել է Սինգհը։ Հարցին, թե ինչ միջոցներ կարող էր ձեռնարկել Ուկրաինան նման հարվածի […] ...
09:53 22.11.2024
Սպիտակ տուն. Բայդենը չի խուսափել մամուլի հետ խոսել G20-ի և APEC-ի գագաթնաժողովներումՍպիտակ տունը հայտնել է է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի խուսափել լրագրողների հետ խոսելուց՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (APEC) և G20 խմբի (G20) գագաթնաժողովներին մասնակցելու համար Պերու և Բրազիլիա կատարած իր այցի ընթացքում, այլ կենտրոնացել է օտարերկրյա առաջնորդների հետ շփվելու վրա: «G20-ը և APEC-ը Բայդենի վերջին հնարավորությունն էին շփվելու որոշ համաշխարհային առաջնորդների հետ, որոնց հետ […] ...
09:44 22.11.2024
Գազայում 7 մարդ է զոհվել Իսրայելի օդային հարձակման հետևանքով․ Al JazeeraԳազայի հատվածում Իսրայելի ավիահարվածի ժամանակ առնվազն յոթ մարդ է զոհվել, մի քանիսը վիրավորվել են։ Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ավիահարվածը հասցվել է Գազա քաղաքի արևելյան թաղամասի Ալ-Շուջայայի բնակելի շենքերին։ Նշվում է նաև, որ ռմբակոծության ժամանակ զոհվածների և վիրավորների մեծ մասը կանայք և երեխաներ են։ Իրավիճակը Մերձավոր Արևելքում կտրուկ վատթարացավ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի հատվածից […] ...
09:35 22.11.2024
Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետՆոյեմբերի 21-ին դեսպան Լիլիթ Մակունցը հանդիպում է ունեցել Միջազգային հանրապետական ինստիտուտի Եվրասիայի գծով ավագ տնօրեն Սթիվեն Նիքսի հետ։ Այս մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ «Քննարկման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Ինստիտուտի միջև սերտ համագործակցությունը խթանելու փոխադարձ հանձնառությունը: Դեսպան Մակունցը երախտագիտություն է հայտնել Միջազգային հանրապետական ինստիտուտի՝ Հայաստանում ժողովրդավարական դիմադրողականության ամրապնդման գործում շարունակական աջակցության և դերակատարման […] ...
09:25 22.11.2024
Իսրայելը արձանագրել է հինգ հրթիռի արձակումը Լիբանանից դեպի երկրի հյուսիսԻսրայելի պաշտպանության բանակը արձանագրել է առնվազն հինգ հրթիռի արձակում Լիբանանից։ Այս մասին ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ ըստ հաղորդման՝ իսրայելական բանակի հակաօդային պաշտպանության համակարգերը «հայտնաբերել են առնվազն հինգ արկ, որոնք թռչում էին Լիբանանից դեպի Իսրայելի տարածք»։ Զինամթերքի ընկնելու հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չկան։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ Հայֆայի տարածքում […] ...