2014-2017թթ. աշխատանքով ապահովվել է գրանցված գործազուրկների 68.5 %-ը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+4.09 oC

2014-2017թթ. աշխատանքով ապահովվել է գրանցված գործազուրկների 68.5 %-ը

12:41 06.04.2018

Վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումների ու ծրագրերի ընթացքը: Այս մասին հայտնում են կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, անդրադառնալով հաշմանդամության ոլորտում իրականացվող բարեփոխումներին, նշել է, որ անցում է կատարվում էլեկտրոնային համակարգի: Ըստ նախարարի՝ նախատեսվում է շահառուների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ առողջապահական էլեկտրոնային համակարգից, իրականացնել բժշկասոցիալական փորձաքննություն իրականացնող հանձնաժողովների ամբողջական վերակազմակերպում: Բարեփոխումների ողջ փաթեթը նախատեսվում է ներդնել այս տարվա նոյեմբերից: 

Վարչապետը կարևորել է այս ուղղությամբ իրականացվող քայլերը և ընդգծել, որ դրանք առաջին հերթին պետք է նպաստեն հասցեականության բարձրացմանը: Կարեն Կարապետյանը հանձնարարել է վերանայել համակարգի ներդրման ժամկետները:

Անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին՝ պատասխանատուները զեկուցել են, որ առաջնային նպատակը  երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքի ապահովումն է խնամքի այլընտրանքային ծառայությունների ստեղծման և զարգացման, ինչպես նաև խնամքի շուրջօրյա հաստատություններ երեխաների մուտքի կանխարգելման ծրագրերի իրականացման միջոցով: Երեխայի խնամքի այլընտրանքային միջոցների զարգացման նպատակով 2018 թվականի ընթացքում նախատեսվում է նաև երեխայի խնամքի ու դաստիարակության այլ ձևերի՝ որդեգրման, խնամակալության գործընթացի խթանում, խնամատար ընտանիքների ընդլայնում, փոքր տների ստեղծում:

Ներկայացնելով զբաղվածության ոլորտում կիրառվող նոր մոտեցումները՝ ոլորտի պատասխանատուները նշել են, որ զբաղվածության ցուցանիշների բարելավմանը կնպաստի նաև միջազգային մի շարք կազմակերպությունների հետ սերտ համագործակցության արդյունքում զբաղվածության կարգավորման նպատակային փորձնական ծրագրերի իրականացումը, զբաղվածության պետական գործակալության մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը: Ըստ տվյալների՝ 2014-2017 թվականների ընթացքում աշխատանքով ապահովվել է զբաղվածության պետական գործակալությունում գրանցված քաղաքացիների 68․5 տոկոսը:

Զբաղվածության պետական գործակալությունում գրանցվածների զբաղվածության խթանման նպատակով, Կարեն Կարապետյանի կարծիքով, պետք է ներդնել այնպիսի գործիքակազմ, որը գործատուներին կշահագրգռի աշխատանքի ընդունել գործակալությունում գրանցված քաղաքացիներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP