Սպիտակ տունը չի հաստատել ամերիկյան զենքով ՌԴ-ի խորքը հարվածներ հասցնելու թույլտվության մասին տեղեկությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 11 2024
  • $
    388.89
  • RUBLE
    3.87
  • 410.12
WEATHER
+4.09 oC

Սպիտակ տունը չի հաստատել ամերիկյան զենքով ՌԴ-ի խորքը հարվածներ հասցնելու թույլտվության մասին տեղեկությունը

21:30 18.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդականի առաջին տեղակալ Ջոն Ֆայները երկուշաբթի օրը չի հաստատել տեղեկությունն այն մասին, որ նախագահ Ջո Բայդենը, իբր, լիազորել է ուկրաինացի զինվորականներին օգտագործել ATACMS հրթիռներ՝ ռուսական տարածքի խորքը հարվածելու համար, գրում է The New York Times-ը:

Ըստ թեթի՝ Ջոն Ֆայները հրաժարվել է հաստատել հեռահար հրթիռների կիրառման թույլտվությունը: Սակայն նա նշել է, որ ԱՄՆ-ն կպատասխանի Հյուսիսային Կորեայի ուժերով Ուկրաինայի վրա հարձակումներն ուժեղացնելու Ռուսաստանի որոշմանը:

«Եթե ի հայտ գան հանգամանքներ, որոնք զարգանան և փոխվեն, մենք էլ կհարմարվենք և կփոխվենք, որպեսզի հանդիպենք դրանց և թույլ տանք ուկրաինացիներին շարունակել պաշտպանել իրենց տարածքն ու ինքնիշխանությունը»,-ասել է Ֆայները:

Կիրակի օրը The New York Times-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ Բայդենը թույլատրել է ուկրաինացի զինվորականների կողմից ATACMS հրթիռների կիրառումը՝ Ռուսաստանի տարածքի խորքը հարվածելու համար։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Կիևին թույլ տալը ամերիկյան զենքով հարվածել Ռուսաստանի խորքերը, եթե դա իսկապես տեղի ունենա, կնշանակի լարվածության որակական նոր փուլ և Վաշինգտոնի ներգրավվածության մակարդակը ուկրաինական հակամարտությունում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հոսանքանջատումներ նոյեմբերի 19-ին

00:05 19.11.2024

Հոսանքանջատումներ նոյեմբերի 19-ին

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նորք Մարաշ՝ Ա․ Արմենակյան փողոց 61-65, 121/6, 228, 238/1, 228Ա, 238, 227Ա, 90/2, 228/4, 250/3 առանձնատներ և 125 շենք, Նորքի Այգիներ թաղ. 245, 157, 250/8, 250, 269, 243, 247 առանձնատներ, Ամառանոցային […] ...

Չինաստանի ավիաշոուի ժամանակ ցուցադրվել է հաջորդ սերնդի գերձայնային կործանիչի մոդելը

00:00 19.11.2024

Չինաստանի ավիաշոուի ժամանակ ցուցադրվել է հաջորդ սերնդի գերձայնային կործանիչի մոդելը

Չժուհայում Airshow China 2024 ցուցահանդեսում ներկայացվել է նոր սերնդի գերձայնային չինական կործանիչի մոդելը, որը կոչվում է «Սպիտակ կայսր»։ Մոդելի կողքին գտնվող ստենդի վրա տեղադրված տեղեկատվության համաձայն՝ նոր կործանիչը կկարողանա կատարել ոչ միայն մարտական և հետախուզական առաջադրանքներ, այլև հարթակ կդառնա ռադիոէլեկտրոնային պատերազմի համար։ Դիզայնի տարբեր տարրերը պետք է նվազեցնեն «Սպիտակ կայսրի» ռադարային նկատելիությունը՝ բարձրացնելով դրա արդյունավետությունն […] ...

Իրանում հայտարարել են, որ իրենց վերաբերմունքը ԱՄՆ-ի նկատմամբ կախված կլինի Թրամփի վարչակազմի քաղաքականությունից

23:57 18.11.2024

Իրանում հայտարարել են, որ իրենց վերաբերմունքը ԱՄՆ-ի նկատմամբ կախված կլինի Թրամփի վարչակազմի քաղաքականությունից

Իրանը պատրաստ է բանակցությունների ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, բայց չի գնա զիջումների, եթե պատժամիջոցների հետագա ճնշում գործադրվի, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ «Ինչ վերաբերում է բանակցություններին, մենք պետք է վերահսկենք ԱՄՆ-ի ապագա քաղաքականությունը և համապատասխանաբար գործենք: Այժմ առանցքային խնդիրն այն է, թե ինչպիսի մոտեցում կցուցաբերի նոր վարչակազմը Իրանին, միջուկային խնդրին, տարածաշրջանում […] ...

ՌԴ-ն նյութեր է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ Կիևի կողմից Դոնբասում ցեղասպանություն իրականացնելու վերաբերյալ

23:52 18.11.2024

ՌԴ-ն նյութեր է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ Կիևի կողմից Դոնբասում ցեղասպանություն իրականացնելու վերաբերյալ

Նոյեմբերի 18-ին Ռուսաստանը Միջազգային դատարան նյութեր է ներկայացրել Դոնբասում Ուկրաինայի կողմից ցեղասպանություն իրականացնելու վերաբերյալ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Դա արվել է Ուկրաինայի կողմից 2022 թվականի փետրվարին հարուցված Ռուսաստանին մեղադրելու՝ 1948 թվականի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիան «չարաշահելու» և հատուկ ռազմական գործողությունը դադարեցնելու համար միջպետական ​​վարույթի շրջանակներում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության […] ...

Rolls-Royce-ը կզբաղվի տիեզերքի համար միջուկային միկրոռեակտորներ արտադրելով

23:47 18.11.2024

Rolls-Royce-ը կզբաղվի տիեզերքի համար միջուկային միկրոռեակտորներ արտադրելով

Բրիտանական Rolls-Royce ինժեներական կոնցեռնը բանակցություններ է սկսել պոտենցիալ առևտրային հաճախորդների հետ միջուկային միկրոռեակտորների ներդրման շուրջ, որոնք նույնպես ակնկալում է մատակարարել՝ տիեզերքում օգտագործելու համար, գրում է Financial Times-ը։ Ըստ Rolls-Royce-ի նորարարական միջուկային և հատուկ նախագծերի տնօրեն Ջեյք Թոմփսոնի, ընկերությունը ուսումնասիրում է նման ռեակտորների տեղակայման հնարավորությունը տվյալների կենտրոնների, հանքարդյունաբերության և հեռավոր համայնքների համար: Բացի քաղաքացիական ինքնաթիռների շարժիչներից, […] ...

Ֆրանսահայ գոլֆիստը մրցաշարի է մասնակցել Հայաստանի դրոշի ներքո

23:42 18.11.2024

Ֆրանսահայ գոլֆիստը մրցաշարի է մասնակցել Հայաստանի դրոշի ներքո

Ֆրանսիահայ գոլֆիստ Ժան Բեքիրյանը Հայաստանի դրոշի ներքո միջազգային մրցաշարի է մասնակցել։ 22-ամյա գոլֆիստը 10-րդ տեղն է գրավել Իսպանիայի Տարագոնա քաղաքում անցկացված մրցաշարում։ Բեքիրյանն այդ արդյունքի շնորհիվ հաղթահարել է DP World Tour հեղինակավոր մրցաշարի որակավորման փուլը և դարձել Հայաստանը ներկայացնող առաջին գոլֆիստը, որը նման հաջողություն է գրանցում։ «Բառեր չեմ գտնում ուրախությունս արտահայտելու համար։ Շատ երջանիկ եմ։ […] ...

BACK_TO_TOP