20:32 18.11.2024
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պատրաստվում է հայց ներկայացնել Սահմանադրական դատարան հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունների կեղծման գործով։
«Վաղն առավոտյան ես հայց կներկայացնեմ Սահմանադրական դատարան՝ կապված այն երկու սահմանադրական սկզբունքների խախտման հետ, որոնք վերաբերում են քվեարկության գաղտնիությանը և համընդհանրությանը», – ասել է Զուրաբիշվիլին ճեպազրույցում։
00:05 19.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 19-ին00:05 19.11.2024
Հոսանքանջատումներ նոյեմբերի 19-ին«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևան քաղաք՝ 10։00-16:00 Նորք Մարաշ՝ Ա․ Արմենակյան փողոց 61-65, 121/6, 228, 238/1, 228Ա, 238, 227Ա, 90/2, 228/4, 250/3 առանձնատներ և 125 շենք, Նորքի Այգիներ թաղ. 245, 157, 250/8, 250, 269, 243, 247 առանձնատներ, Ամառանոցային […] ...
00:00 19.11.2024
Չինաստանի ավիաշոուի ժամանակ ցուցադրվել է հաջորդ սերնդի գերձայնային կործանիչի մոդելըՉժուհայում Airshow China 2024 ցուցահանդեսում ներկայացվել է նոր սերնդի գերձայնային չինական կործանիչի մոդելը, որը կոչվում է «Սպիտակ կայսր»։ Մոդելի կողքին գտնվող ստենդի վրա տեղադրված տեղեկատվության համաձայն՝ նոր կործանիչը կկարողանա կատարել ոչ միայն մարտական և հետախուզական առաջադրանքներ, այլև հարթակ կդառնա ռադիոէլեկտրոնային պատերազմի համար։ Դիզայնի տարբեր տարրերը պետք է նվազեցնեն «Սպիտակ կայսրի» ռադարային նկատելիությունը՝ բարձրացնելով դրա արդյունավետությունն […] ...
23:57 18.11.2024
Իրանում հայտարարել են, որ իրենց վերաբերմունքը ԱՄՆ-ի նկատմամբ կախված կլինի Թրամփի վարչակազմի քաղաքականությունիցԻրանը պատրաստ է բանակցությունների ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի հետ, բայց չի գնա զիջումների, եթե պատժամիջոցների հետագա ճնշում գործադրվի, հայտարարել է Իրանի փոխարտգործնախարար Մաջիդ Թախտ-Ռավանչին։ «Ինչ վերաբերում է բանակցություններին, մենք պետք է վերահսկենք ԱՄՆ-ի ապագա քաղաքականությունը և համապատասխանաբար գործենք: Այժմ առանցքային խնդիրն այն է, թե ինչպիսի մոտեցում կցուցաբերի նոր վարչակազմը Իրանին, միջուկային խնդրին, տարածաշրջանում […] ...
23:52 18.11.2024
ՌԴ-ն նյութեր է ներկայացրել ՄԱԿ-ի դատարան՝ Կիևի կողմից Դոնբասում ցեղասպանություն իրականացնելու վերաբերյալՆոյեմբերի 18-ին Ռուսաստանը Միջազգային դատարան նյութեր է ներկայացրել Դոնբասում Ուկրաինայի կողմից ցեղասպանություն իրականացնելու վերաբերյալ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Դա արվել է Ուկրաինայի կողմից 2022 թվականի փետրվարին հարուցված Ռուսաստանին մեղադրելու՝ 1948 թվականի Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և պատժելու մասին կոնվենցիան «չարաշահելու» և հատուկ ռազմական գործողությունը դադարեցնելու համար միջպետական վարույթի շրջանակներում»,- ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում տեղադրված հաղորդագրության […] ...
23:47 18.11.2024
Rolls-Royce-ը կզբաղվի տիեզերքի համար միջուկային միկրոռեակտորներ արտադրելովԲրիտանական Rolls-Royce ինժեներական կոնցեռնը բանակցություններ է սկսել պոտենցիալ առևտրային հաճախորդների հետ միջուկային միկրոռեակտորների ներդրման շուրջ, որոնք նույնպես ակնկալում է մատակարարել՝ տիեզերքում օգտագործելու համար, գրում է Financial Times-ը։ Ըստ Rolls-Royce-ի նորարարական միջուկային և հատուկ նախագծերի տնօրեն Ջեյք Թոմփսոնի, ընկերությունը ուսումնասիրում է նման ռեակտորների տեղակայման հնարավորությունը տվյալների կենտրոնների, հանքարդյունաբերության և հեռավոր համայնքների համար: Բացի քաղաքացիական ինքնաթիռների շարժիչներից, […] ...
23:42 18.11.2024
Ֆրանսահայ գոլֆիստը մրցաշարի է մասնակցել Հայաստանի դրոշի ներքոՖրանսիահայ գոլֆիստ Ժան Բեքիրյանը Հայաստանի դրոշի ներքո միջազգային մրցաշարի է մասնակցել։ 22-ամյա գոլֆիստը 10-րդ տեղն է գրավել Իսպանիայի Տարագոնա քաղաքում անցկացված մրցաշարում։ Բեքիրյանն այդ արդյունքի շնորհիվ հաղթահարել է DP World Tour հեղինակավոր մրցաշարի որակավորման փուլը և դարձել Հայաստանը ներկայացնող առաջին գոլֆիստը, որը նման հաջողություն է գրանցում։ «Բառեր չեմ գտնում ուրախությունս արտահայտելու համար։ Շատ երջանիկ եմ։ […] ...