Թրամփը խոստացել է անօրինական միգրանտների զանգվածային արտաքսում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 11 2024
  • $
    388.89
  • RUBLE
    3.87
  • 410.12
WEATHER
+4.09 oC

Թրամփը խոստացել է անօրինական միգրանտների զանգվածային արտաքսում

19:39 18.11.2024

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է իրականացնել անօրինական միգրանտների զանգվածային արտաքսման ծրագիր, որը ենթադրում է արտակարգ դրության հաստատում և ռազմական ռեսուրսների օգտագործում։

«Ճիշտ է…», – գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցի իր էջում՝ հաստատելով Judicial Watch պահպանողական կազմակերպության ղեկավար Թոմ Ֆիթոնի խոսքը։

Ֆիթոնն ավելի վաղ ասել էր, որ Թրամփի վարչակազմը պատրաստվում է արտակարգ դրություն հայտարարել և ռազմական միջոցներ օգտագործել արտաքսումներ իրականացնելու համար։

Զանգվածային արտաքսումները դարձել են Թրամփի նախընտրական քարոզարշավի առանցքային թեմաներից մեկը։ Իր առաջին պաշտոնավարման ընթացքում նա արդեն մտցրել էր արտակարգ դրություն՝ Պենտագոնի միջոցներն ուղղելու համար Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու նպատակով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աբխազիայի վարչապետն ասել է, որ գրեթե բոլոր նախարարությունների ու գերատեսչությունների աշխատանքը կարգավորված է

23:37 18.11.2024

Աբխազիայի վարչապետն ասել է, որ գրեթե բոլոր նախարարությունների ու գերատեսչությունների աշխատանքը կարգավորված է

Աբխազիայի վարչապետ Ալեքսանդր Անկվաբն ասել է, որ իշխանություններին հաջողվել է կազմակերպել նախարարությունների և գերատեսչությունների աշխատանքը հանրապետությունում։ «Հիմա գրեթե բոլոր նախարարությունները և գերատեսչությունները կատարում են իրենց ծառայողական պարտականությունները, ինչը հնարավոր չէր առավոտյան, մինչդեռ անհրաժեշտ էր կարճ ժամանակում ապաշրջափակել՝ վճարումների, կենսաթոշակների, նպաստների և այլ գործողություններ կատարելու համար, որոնք շատ կարևոր են։ Իսկ երեկոյան այս առումով իրավիճակը կայունացել […] ...

Թեհրանում հայտարարել են, որ Իրանը երբեք չի եղել ուկրաինական հակամարտության կողմ

23:32 18.11.2024

Թեհրանում հայտարարել են, որ Իրանը երբեք չի եղել ուկրաինական հակամարտության կողմ

Իրանը երբեք չի մասնակցել ուկրաինական հակամարտությանը, երկուշաբթի ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Մենք երբեք ուկրաինական հակամարտության մաս չենք եղել։ Մեր հիմնական դիրքորոշումն այն է, որ հակամարտող կողմերը պետք է լուծեն ճգնաժամը խաղաղ երկխոսության միջոցով»,- Բաղայիի խոսքերն է մեջբերում ISNA գործակալությունը։ Բացի այդ, Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ, ըստ Թեհրանի, «ուկրաինական ճգնաժամի […] ...

Սիները՝ Ամփոփիչ մրցաշարի հաղթող

23:27 18.11.2024

Սիները՝ Ամփոփիչ մրցաշարի հաղթող

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դարձել է տարվա Ամփոփիչ մրցաշարի հաղթող։ Թուրինում կայացած մրցաշարի եզրափակչում իտալացին 6-4, 6-4 հաշվով պարտության է մատնել Թեյլոր Ֆրիցին (5-րդ ռակետ)։ Սիներն ամերիկացի թենիսիստին հաղթել էր նաև Ամփոփիչ մրցաշարի խմբային փուլում և US Open-ի եզրափակչում։ 23-ամյա իտալացին կարիերայում առաջին անգամ է նվաճել Ամփոփիչ մրցաշարի տիտղոսը, ATP-ի դասակարգման աղյուսակում վաստակել 1500 […] ...

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել՝ կապված Իրանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հետ

23:22 18.11.2024

ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել՝ կապված Իրանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հետ

ԵՄ խորհուրդը որոշել է ընդլայնել ԵՄ պատժամիջոցները՝ կապված Իրանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության և Մերձավոր Արևելքի և Կարմիր ծովի տարածաշրջանում զինված խմբերին ու կազմակերպություններին աջակցելու հետ: «Այս լրացուցիչ միջոցառումն ուղղված է նավերով ու նավահանգիստներով իրանական անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման դեմ։ Այսօրվա որոշումն արգելում է ԵՄ-ից Իրան հրթիռների և […] ...

Ֆինլանդիան հայտնել է Գերմանիայի հետ ստորջրյա հաղորդակցության մալուխի վնասման մասին

23:17 18.11.2024

Ֆինլանդիան հայտնել է Գերմանիայի հետ ստորջրյա հաղորդակցության մալուխի վնասման մասին

Ֆինլանդիայում հայտնում են, որ Գերմանիայի հետ ստորջրյա կապի մալուխը կտրվել է, ճեղքի պատճառները հետաքննվում են։ «Սանտահամինից (Ֆինլանդիա) դեպի Ռոստոկ (Գերմանիա) ձգվող C-Lion1 մալուխում անսարքություն է հայտնաբերվել: Խափանման հետևանքով ծովային մալուխով անցնող կապի միացումներն ընդհատվել են»,- երկուշաբթի գրել է Ilta-Sanomat թերթը: C-Lion1 ստորջրյա մալուխը օպտիկամանրաթելային Cinia պետական ընկերության ցանցի մի մասն է: «Հաճախորդները տեղեկացվել են և […] ...

«Լիվերպուլի» հարձակվողը կարող է դառնալ Մխիթարյանի խաղընկերը

23:12 18.11.2024

«Լիվերպուլի» հարձակվողը կարող է դառնալ Մխիթարյանի խաղընկերը

Անգլիական «Լիվերպուլի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան կարող է վերադառնալ Իտալիա։ Calciomercato-ն հայտնում է, որ «Ինտերը» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձակալել 27-ամյա ֆուտբոլիստին։ «Ինտերը» պատրաստ է գործարքում նաև գնման իրավունք ներառել։ Միլանյան ակումբի գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան ջերմ հարաբերություններ ունի Կիեզայի գործակալ Ֆալի Ռամադանիի հետ։ Կողմերն արդեն բանակցում են հավանական տրանսֆերի հարցում։ Կիեզան այս տարվա […] ...

BACK_TO_TOP