19:12 18.11.2024
Նոյեմբերի 15-ին տեղի է ունեցել Ներքին գործերի նախարարության ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համատեղ աշխատանքային խորհրդակցություն:
Խորհրդակցության մասնակիցները կարևորել են միջգերատեսչական համագործակցության ամրապնդման անհրաժեշտությունը։ Երկու գերատեսչությունների արդյունավետ փոխգործակցությունը թույլ կտա ձմռան ամիսներին հանրապետությունում ճանապարհները պահել առավել անվտանգ և անցանելի՝ ապահովելով քաղաքացիների անխոչընդոտ երթևեկությունն ու ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելումը:
Հանդիպմանը մասնակցում էին ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը, ՆԳՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանը, ՓԾ մարզային վարչությունների պետեր, ոստիկանության ծառայողներ, ինչպես նաև միջպետական ու հանրապետական ճանապարհները սպասարկող ընկերությունների ներկայացուցիչներ:
ՓԾ տնօրենի տեղակալ Եգոր Կարապետյանն իր խոսքում ընդգծել է, որ պետք է մոբիլիզացվի երկու գերատեսչությունների ներուժը, որպեսզի եղանակային վատ պայմանների հետևանքով առաջացած խնդիրներից խուսափելու համար արվի առավելագույնը:
Հանրապետության ճանապարհներին առկա իրավիճակն են ներկայացրել մարզային փրկարարական վարչությունների ղեկավարները:
Համատեղ քննարկման արդյունքում բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ ներկայացվել են հստակ առաջարկներ:
23:37 18.11.2024
Աբխազիայի վարչապետն ասել է, որ գրեթե բոլոր նախարարությունների ու գերատեսչությունների աշխատանքը կարգավորված էԱբխազիայի վարչապետ Ալեքսանդր Անկվաբն ասել է, որ իշխանություններին հաջողվել է կազմակերպել նախարարությունների և գերատեսչությունների աշխատանքը հանրապետությունում։ «Հիմա գրեթե բոլոր նախարարությունները և գերատեսչությունները կատարում են իրենց ծառայողական պարտականությունները, ինչը հնարավոր չէր առավոտյան, մինչդեռ անհրաժեշտ էր կարճ ժամանակում ապաշրջափակել՝ վճարումների, կենսաթոշակների, նպաստների և այլ գործողություններ կատարելու համար, որոնք շատ կարևոր են։ Իսկ երեկոյան այս առումով իրավիճակը կայունացել […] ...
23:32 18.11.2024
Թեհրանում հայտարարել են, որ Իրանը երբեք չի եղել ուկրաինական հակամարտության կողմԻրանը երբեք չի մասնակցել ուկրաինական հակամարտությանը, երկուշաբթի ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Մենք երբեք ուկրաինական հակամարտության մաս չենք եղել։ Մեր հիմնական դիրքորոշումն այն է, որ հակամարտող կողմերը պետք է լուծեն ճգնաժամը խաղաղ երկխոսության միջոցով»,- Բաղայիի խոսքերն է մեջբերում ISNA գործակալությունը։ Բացի այդ, Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ, ըստ Թեհրանի, «ուկրաինական ճգնաժամի […] ...
23:27 18.11.2024
Սիները՝ Ամփոփիչ մրցաշարի հաղթողԱշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դարձել է տարվա Ամփոփիչ մրցաշարի հաղթող։ Թուրինում կայացած մրցաշարի եզրափակչում իտալացին 6-4, 6-4 հաշվով պարտության է մատնել Թեյլոր Ֆրիցին (5-րդ ռակետ)։ Սիներն ամերիկացի թենիսիստին հաղթել էր նաև Ամփոփիչ մրցաշարի խմբային փուլում և US Open-ի եզրափակչում։ 23-ամյա իտալացին կարիերայում առաջին անգամ է նվաճել Ամփոփիչ մրցաշարի տիտղոսը, ATP-ի դասակարգման աղյուսակում վաստակել 1500 […] ...
23:22 18.11.2024
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել՝ կապված Իրանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հետԵՄ խորհուրդը որոշել է ընդլայնել ԵՄ պատժամիջոցները՝ կապված Իրանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության և Մերձավոր Արևելքի և Կարմիր ծովի տարածաշրջանում զինված խմբերին ու կազմակերպություններին աջակցելու հետ: «Այս լրացուցիչ միջոցառումն ուղղված է նավերով ու նավահանգիստներով իրանական անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման դեմ։ Այսօրվա որոշումն արգելում է ԵՄ-ից Իրան հրթիռների և […] ...
23:17 18.11.2024
Ֆինլանդիան հայտնել է Գերմանիայի հետ ստորջրյա հաղորդակցության մալուխի վնասման մասինՖինլանդիայում հայտնում են, որ Գերմանիայի հետ ստորջրյա կապի մալուխը կտրվել է, ճեղքի պատճառները հետաքննվում են։ «Սանտահամինից (Ֆինլանդիա) դեպի Ռոստոկ (Գերմանիա) ձգվող C-Lion1 մալուխում անսարքություն է հայտնաբերվել: Խափանման հետևանքով ծովային մալուխով անցնող կապի միացումներն ընդհատվել են»,- երկուշաբթի գրել է Ilta-Sanomat թերթը: C-Lion1 ստորջրյա մալուխը օպտիկամանրաթելային Cinia պետական ընկերության ցանցի մի մասն է: «Հաճախորդները տեղեկացվել են և […] ...
23:12 18.11.2024
«Լիվերպուլի» հարձակվողը կարող է դառնալ Մխիթարյանի խաղընկերըԱնգլիական «Լիվերպուլի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան կարող է վերադառնալ Իտալիա։ Calciomercato-ն հայտնում է, որ «Ինտերը» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձակալել 27-ամյա ֆուտբոլիստին։ «Ինտերը» պատրաստ է գործարքում նաև գնման իրավունք ներառել։ Միլանյան ակումբի գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան ջերմ հարաբերություններ ունի Կիեզայի գործակալ Ֆալի Ռամադանիի հետ։ Կողմերն արդեն բանակցում են հավանական տրանսֆերի հարցում։ Կիեզան այս տարվա […] ...