18:44 18.11.2024
Նոյեմբերի 18-ին Արգիշտի Քյարամյանը ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի, կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարների, ինչպես նաև Կոմիտեի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարների մասնակցությամբ անցկացրել է աշխատանքային վերջին խորհրդակցությունը՝ հայտնելով ՀՀ քննչական կոմիտեի նախագահի պաշտոնը թողնելու իր որոշման մասին։
Արգիշտի Քյարամյանը շնորհակալություն է հայտնել գործընկերներին՝ իր պաշտոնավարման տարիների ընթացքում կատարված համատեղ աշխատանքի, Քննչական կոմիտեի հզորացմանն ուղղված նախաձեռնությունները համատեղ կյանքի կոչելու և միասնաբար իրենց առջև ծառացած բարդ խնդիրները հաղթահարելու համար։
Արգիշտի Քյարամյանն ընդգծել է, որ բազմաթիվ ուղղություններով արձանագրվել են համակարգի ուժեղացմանը միտված իր նպատակներից բխող նշանակալի արդյունքներ՝ կապված համակարգը պրոֆեսիոնալ մասնագիտական ներուժով հագեցնելու, կադրային համալրման և առաջխաղացման արդար և միասնական սկզբունքներ արմատավորելու, Կառավարության աջակցությամբ քննիչների սոցիալական երաշխիքներն ավելացնելու, Քննչական կոմիտեում թիմային աշխատանքի սկզբունքներ ու մոտեցումներ ներդնելու հետ։
Նշել է նաև, որ համատեղ ուժերով հաջողվել է ապահովել Քրեական և Քրեական դատավարության օրենսգրքերի սահուն կիրարկումը՝ խուսափելով աշխատանքային գործընթացի խաթարումներից ու լուրջ խնդիրներից, իսկ մասնավոր մեղադրանքով վարույթներ քննող դատավորների ինստիտուտի ներդրման շնորհիվ ստեղծվել են քննիչների ծանրաբեռնվածության էական նվազման նախադրյալներ։
Պարոն Քյարամյանը կարևոր արդյունքներից է համարել նաև, ի դեմս ՀՀ քննչական կոմիտեի, միասնական նախաքննական մարմնի ստեղծումը և նախաքննությունը գերատեսչական ենթակայությունից և շահերից հանելու՝ ի սկզբանե նախանշված նպատակադրման իրագործումը, ինչպես նաև «ՀՀ քննչական կոմիտեի փորձաքրեագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի ստեղծումը, որը մտել է տեխնոլոգիական հագեցման շրջափուլ և զարգացման նախանշված ծրագրերի հետագա իրականացման պարագայում էականորեն բարձրանալու է Կենտրոնի կողմից իրականացվող փորձաքննությունների որակն ու արագության մակարդակը։
Արգիշտի Քյարամյանը նաև կարևորել է այս ընթացքում 2020թ․ 44-օրյա պատերազմին առնչվող քրեական վարույթներով կատարված հսկայածավալ աշխատանքը, որի արդյունքներն ու արձանագրումներն ունենալու են պատմական նշանակություն, իսկ անձամբ իր համար լիարժեք անաչառ քննությամբ ընդհանուր պատկերի և խնդիրների վերհանումը եղել է բացարձակ առաջնահերթություն։
Պարոն Քյարամյանը հորդորել է գործընկերներին՝ նույն նախանձախնդրությամբ ու նվիրվածությամբ շարունակել ծառայել պետականությանը, կենսագործել կիսատ մնացած ծրագրերը և նպաստել ՀՀ քննչական կոմիտեի շարունակական զարգացմանը։
Խորհրդակցության մասնակիցները ծափերով են հրաժեշտ տվել ՀՀ քննչական կոմիտեի նախագահին։
23:37 18.11.2024
Աբխազիայի վարչապետն ասել է, որ գրեթե բոլոր նախարարությունների ու գերատեսչությունների աշխատանքը կարգավորված էԱբխազիայի վարչապետ Ալեքսանդր Անկվաբն ասել է, որ իշխանություններին հաջողվել է կազմակերպել նախարարությունների և գերատեսչությունների աշխատանքը հանրապետությունում։ «Հիմա գրեթե բոլոր նախարարությունները և գերատեսչությունները կատարում են իրենց ծառայողական պարտականությունները, ինչը հնարավոր չէր առավոտյան, մինչդեռ անհրաժեշտ էր կարճ ժամանակում ապաշրջափակել՝ վճարումների, կենսաթոշակների, նպաստների և այլ գործողություններ կատարելու համար, որոնք շատ կարևոր են։ Իսկ երեկոյան այս առումով իրավիճակը կայունացել […] ...
23:32 18.11.2024
Թեհրանում հայտարարել են, որ Իրանը երբեք չի եղել ուկրաինական հակամարտության կողմԻրանը երբեք չի մասնակցել ուկրաինական հակամարտությանը, երկուշաբթի ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային։ «Մենք երբեք ուկրաինական հակամարտության մաս չենք եղել։ Մեր հիմնական դիրքորոշումն այն է, որ հակամարտող կողմերը պետք է լուծեն ճգնաժամը խաղաղ երկխոսության միջոցով»,- Բաղայիի խոսքերն է մեջբերում ISNA գործակալությունը։ Բացի այդ, Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը նշել է, որ, ըստ Թեհրանի, «ուկրաինական ճգնաժամի […] ...
23:27 18.11.2024
Սիները՝ Ամփոփիչ մրցաշարի հաղթողԱշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները դարձել է տարվա Ամփոփիչ մրցաշարի հաղթող։ Թուրինում կայացած մրցաշարի եզրափակչում իտալացին 6-4, 6-4 հաշվով պարտության է մատնել Թեյլոր Ֆրիցին (5-րդ ռակետ)։ Սիներն ամերիկացի թենիսիստին հաղթել էր նաև Ամփոփիչ մրցաշարի խմբային փուլում և US Open-ի եզրափակչում։ 23-ամյա իտալացին կարիերայում առաջին անգամ է նվաճել Ամփոփիչ մրցաշարի տիտղոսը, ATP-ի դասակարգման աղյուսակում վաստակել 1500 […] ...
23:22 18.11.2024
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել՝ կապված Իրանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության հետԵՄ խորհուրդը որոշել է ընդլայնել ԵՄ պատժամիջոցները՝ կապված Իրանի և Ռուսաստանի միջև ռազմատեխնիկական համագործակցության և Մերձավոր Արևելքի և Կարմիր ծովի տարածաշրջանում զինված խմբերին ու կազմակերպություններին աջակցելու հետ: «Այս լրացուցիչ միջոցառումն ուղղված է նավերով ու նավահանգիստներով իրանական անօդաչու թռչող սարքերի, հրթիռների և հարակից տեխնոլոգիաների և բաղադրիչների տեղափոխման դեմ։ Այսօրվա որոշումն արգելում է ԵՄ-ից Իրան հրթիռների և […] ...
23:17 18.11.2024
Ֆինլանդիան հայտնել է Գերմանիայի հետ ստորջրյա հաղորդակցության մալուխի վնասման մասինՖինլանդիայում հայտնում են, որ Գերմանիայի հետ ստորջրյա կապի մալուխը կտրվել է, ճեղքի պատճառները հետաքննվում են։ «Սանտահամինից (Ֆինլանդիա) դեպի Ռոստոկ (Գերմանիա) ձգվող C-Lion1 մալուխում անսարքություն է հայտնաբերվել: Խափանման հետևանքով ծովային մալուխով անցնող կապի միացումներն ընդհատվել են»,- երկուշաբթի գրել է Ilta-Sanomat թերթը: C-Lion1 ստորջրյա մալուխը օպտիկամանրաթելային Cinia պետական ընկերության ցանցի մի մասն է: «Հաճախորդները տեղեկացվել են և […] ...
23:12 18.11.2024
«Լիվերպուլի» հարձակվողը կարող է դառնալ Մխիթարյանի խաղընկերըԱնգլիական «Լիվերպուլի» հարձակվող Ֆեդերիկո Կիեզան կարող է վերադառնալ Իտալիա։ Calciomercato-ն հայտնում է, որ «Ինտերը» մտադիր է ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ վարձակալել 27-ամյա ֆուտբոլիստին։ «Ինտերը» պատրաստ է գործարքում նաև գնման իրավունք ներառել։ Միլանյան ակումբի գլխավոր տնօրեն Բեպե Մարոտան ջերմ հարաբերություններ ունի Կիեզայի գործակալ Ֆալի Ռամադանիի հետ։ Կողմերն արդեն բանակցում են հավանական տրանսֆերի հարցում։ Կիեզան այս տարվա […] ...